Հաճախորդների բազա: Ամեն հաճախորդի պատմությունը՝ մեկ քարտում։

Այցերի պատմություն, բանաձևեր և միավորներ

Այցերի պատմությունը, բանաձևերն ու միավորները՝ հաճախորդի քարտում։ ats.am գծով զանգելիս քարտը բացվում է ավտոմատ։

14 օր անվճար · առանց պարտավորության

  • Հաճախորդների փուլեր
  • Միավորներ և մակարդակներ
  • Քարտը՝ զանգի պահին

Հայաստանում emly‑ով աշխատող բիզնեսներ

  • Dessange
  • Haze
  • Koko Kalayjyan Hair & Care
  • Maravilla Beauty House
  • Amoré Beauty
  • Srap Shirinyan Beauty Lounge

Այն ամենը, ինչ գիտեք հաճախորդի մասին

Քարտ, հավատարմության ծրագիր, զանգեր և մուտքի իրավունքներ՝ մեկ մոդուլում։

Հաճախորդի քարտը

  • Այցեր և գնումներԱմբողջ պատմությունը՝ ամսաթվով, ծառայությամբ և մասնագետով
  • Նշումներ և հարցաթերթիկներՊիտակներ, նախընտրություններ և հարցաթերթիկների պատասխաններ
Բոլորը (5)
  • Վերջին բանաձևերըԻնչ ծախսանյութեր են օգտագործվել նախորդ անգամ
  • Ամեն ինչ՝ մեկ էկրանինՆվեր քարտեր, աբոնեմենտներ, միավորներ և մնացորդ
  • Կրկնօրինակների միավորումՆույն հաճախորդի երկու քարտերը միավորվում են

Ով է վերադառնում

  • Հաճախորդների փուլերՆոր, կրկին այցելած, հավատարիմ, ռիսկի գոտում, կորած
  • Հաջորդ այցի կանխատեսումԸստ հաճախորդի սովորական ռիթմի
Բոլորը (3)
  • Տեսակավորում՝ ըստ ակտիվությանՈվ է եկել վերջերս և ով վաղուց չի այցելել

Հավատարմության ծրագիր

  • ՄիավորներԿուտակվում են այցերով և ծախսվում վճարելիս
  • ՄակարդակներՁեր անուններով, ստանդարտը՝ Silver, Gold, Black
Բոլորը (5)
  • Բոնուս՝ ընկերոջ հրավիրելու համարԿուպոն, միավորներ կամ տոկոս՝ հրավիրող հաճախորդին և նրա ընկերոջը
  • 7 տեսակի կուպոնԶեղչ, անվճար ծառայություն, նվեր միավորներ և այլն
  • ՊրոմոկոդերԳործում են առցանց գրանցման ժամանակ

Զանգեր և մուտքի իրավունքներ

  • Քարտը՝ զանգի պահինats.am գծով, որը միացնում ենք մենք
  • Թաքնված հեռախոսահամարներՀեռախոսահամարը տեսնում են միայն ձեր թույլտվությամբ
Բոլորը (5)
  • Միայն իր հաճախորդներըՄասնագետը կարող է տեսնել միայն իր հաճախորդներին
  • Արտահանում՝ թույլտվությամբԲազան արտահանում են միայն նրանք, ում թույլ եք տվել
  • Հաճախորդի անձնական էջըԳրանցման էջում՝ իր այցերը, մնացորդը և միավորները

Ճանաչեք ամեն հաճախորդի

Հաճախորդի քարտ

Հաճախորդներ և հավատարմության ծրագիր

Բանաձևը՝ նախորդ անգամից

Ամեն այց, նշում, հարցաթերթիկ և բանաձև՝ մեկ քարտում։

  • Այցերը՝ ծառայությամբ և մասնագետով
  • Նշումներ և պիտակներ՝ ամբողջ թիմի համար
  • Հարցաթերթիկը կցված է քարտին

Ով վաղուց չի այցելել

Հաճախորդներ և հավատարմության ծրագիր

Տեսնում եք, ով կարող է չվերադառնալ

Հաճախորդների փուլերը՝ առաջին այցից մինչև երկար դադար։ Տեսնում եք նաև այս շաբաթ սպասվող այցերը։

  • Փուլը որոշվում է այցերով և ռիթմով
  • «Ռիսկի գոտում»՝ մինչև հաճախորդը դադարի գալ
  • Հաջորդ այցի կանխատեսումը՝ ամեն քարտում

Միավորներ և մակարդակներ

Հաճախորդներ և հավատարմության ծրագիր

Ոսկե մակարդակ՝ 1 240 միավոր

Միավորներ այցերի համար, ձեր անվանած մակարդակներ, պարգևներ ընկերոջ համար։

  • Միավորներ՝ այցերից, ծախս՝ վճարելիս
  • Silver, Gold, Black կամ ձեր անունները
  • Պարգև և՛ հրավիրող հաճախորդին, և՛ նրա ընկերոջը

Երբ զանգում են

Հաճախորդներ և հավատարմության ծրագիր

Անունը՝ դեռ «Ալո»-ից առաջ

ats.am-ով հաճախորդի քարտը բացվում է նախքան ադմինիստրատորը կպատասխանի։

  • Անծանոթ համար՝ նոր հաճախորդի քարտ
  • Մեկ սեղմումով բացեք օրացույցը՝ այս հաճախորդին գրանցելու համար
  • ats.am գիծը միացնում ենք մենք

Հաճախորդի քարտը՝ հինգ մոդուլի տվյալներովՀաճախորդի քարտը՝ երեք մոդուլի տվյալներով

Մյուս մոդուլները գրում են նույն քարտում, ուստի ոչինչ փնտրել պետք չէ։

  1. Առցանց գրանցում և օրացույցՆրա ամեն գրանցումը հայտնվում է քարտում՝ առցանց թե զանգով։
  2. Վճարումներ, կանխավճար և ՀԴՄԿանխավճարը, վճարումները և մնացորդը՝ նույն տեղում։
  3. Պահեստ և ծախսանյութերՆախորդ ներկման բանաձևը՝ ծախսված նյութերով։
  4. Աբոնեմենտներ և նվեր քարտերՆրա նվեր քարտը, փաթեթը և միավորները։
  5. Մարքեթինգի ավտոմատացում5 շաբաթից գալու ժամանակն է, և հրավերը կգնա ժամանակին։

Հաճախորդի տվյալները կապված են գրանցումների, հաղորդագրությունների և հաշվետվությունների հետ։Հաճախորդի գրանցումները, վճարումներն ու բանաձևերը հասանելի են նրա քարտում։

Տեսեք հաճախորդի քարտը ձեր ծառայություններով

«Ուզում ենք վերահսկել հաճախորդների տվյալների հասանելիությունը»

Դուք եք որոշում՝ ով է տեսնում հեռախոսահամարները և ով կարող է արտահանել տվյալները։ Մասնագետի հասանելիությունը կարող եք սահմանափակել միայն իր հաճախորդներով։ Տվյալները պահվում են ձեր emly հաշվում։

Ձեր ոլորտում

  • Գեղեցկության սրահներ

    Բանաձևերն ու նշումները՝ հաճախորդի քարտում։

  • Էսթետիկ կլինիկաներ

    Հարցաթերթիկներ և նշումներ՝ քարտում, ոչ թե թղթին։

  • Սպա և մերսում

    Հյուրի պատմությունը, նախասիրությունները և միավորները։

  • Բարբերշոփներ

    Ամեն հաճախորդի պատմությունը և նրա սովորական բարբերը։

Բիզնեսը ճանաչում է իր հաճախորդներին

…մանրամասն անալիտիկա․ եթե հաճախորդը տեսնում է հարմար օնլայն գրանցման հարթակ, մենք տեսնում ենք նրա այցերի պատմությունը, սիրելի մասնագետներին ու անձնական նախասիրությունները

hos.beauty

Դուք խոսում եք նրանց հետ, ովքեր ստեղծում են emly‑ն

Ալեքսանդր Ադամյան, emly‑ի հիմնադիրՀիմնադիրն անձամբ է կարդում ձեր կարծիքներն ու առաջարկները։ Դրանք օգնում են մեզ բարելավել emly‑ն։

…ամեն մեր առաջարկ, խնդիր շատ արագ ու սրտացավորեն լուծում է, անընդհատ ծրագրի վրա աշխատում ու կատարելագործում է

Nika's Place

Գինը՝ ըստ ձեր թիմի

Հաճախորդներն ու հավատարմության ծրագիրը՝ ամեն պլանում։

Սկսած 9 500 ֏ ամսական 3 աշխատատեղ, 3 ամսվա կանխավճար՝ 28 500 ֏։

Վճարովի՝ գրանցումներ ընդունող մասնագետները, առանց մասնագետի ամրագրվող սենյակներն ու սարքերը, լրացուցիչ մասնաճյուղերը։ Նվազագույնը՝ 3 աշխատատեղ։ Ադմինիստրատորներն ու մենեջերներն անվճար են։

  • Բոլոր ութ մոդուլները
  • Տվյալների արտահանում՝ գործող պլանի ընթացքում

Լրացուցիչ SMS · WhatsApp՝ ձեր Pact հաշվով · քարտային միջնորդավճար՝ 2,9% / 3,5%

Ցանցեր և 20+ մասնագետ՝ գրե՛ք մեզ։

Կօգնենք անցնել emly‑ին

Անվճար ներմուծում՝ ըստ հասանելի տվյալների, և թիմի ուսուցում։

  1. 1Տեղափոխում ենք ձեր տվյալները
  2. 2Ուսուցանում ենք թիմը
  3. 3Մեկ շաբաթ աշխատում եք երկու համակարգով, հետո անցնում emly‑ին
Ինչպես է կատարվում տեղափոխումը

Հարցեր հաճախորդների բազայի մասին

«Ուզում ենք վերահսկել հաճախորդների տվյալների հասանելիությունը»

Դուք եք որոշում՝ ով է տեսնում հեռախոսահամարները և ով կարող է արտահանել տվյալները։ Մասնագետի հասանելիությունը կարող եք սահմանափակել միայն իր հաճախորդներով։ Տվյալները պահվում են ձեր emly հաշվում։ Անվտանգություն

Ի՞նչ կա հաճախորդի քարտում։

Այցերն ու գնումները, նշումները, պիտակները և հարցաթերթիկները, վերջին բանաձևերը (օգտագործված ծախսանյութերը), մնացորդը, նվեր քարտերը, փաթեթները, միավորները և հաճախորդի փուլը։

Ինչպե՞ս է որոշվում հաճախորդի փուլը։

«Նոր», «Կրկնակի» և «Հավատարիմ» փուլերը որոշվում են այցերի քանակով։ «Ռիսկի գոտում» և «Կորած» փուլերը ցույց են տալիս գնահատված հավանականությունը, որ հաճախորդը չի վերադառնա։ Հաջորդ այցի ժամանակը կանխատեսվում է նախորդ այցերի հաճախականությամբ։

Կարո՞ղ ենք միավորների ծրագիր ունենալ։

Այո՝ միավորներ, ձեր անվանած մակարդակներ, պարգև ընկերոջ հրավիրելու համար (և՛ հրավիրող հաճախորդին, և՛ նրա ընկերոջը), 7 տեսակի կուպոն և պրոմոկոդեր, որոնք գործում են առցանց գրանցման ժամանակ։

Ի՞նչ է լինում մուտքի հետ, երբ մասնագետը հեռանում է։

Հեռացնում եք նրան թիմից, և նա դուրս է գալիս emly‑ից բոլոր սարքերում։ Մինչ այդ էլ նա տեսնում է այնքան, որքան թույլ եք տվել՝ թաքնված համարներ, միայն իր հաճախորդները, առանց արտահանման։ Մուտք գործած բոլոր սարքերը տեսնում եք դուք։

Հաճախորդի քարտը բացվո՞ւմ է, երբ նա զանգում է։

Այո, եթե ունեք ats.am գիծ․ ըստ ats.am-ի՝ այն աշխատում է Հայաստանի բոլոր օպերատորների հետ, իսկ emly‑ի հետ կապը միացնում ենք մենք։ Քարտը բացվում է ընդունարանի համակարգչում, և մեկ սեղմումով գրանցում եք հաճախորդին։

Ի՞նչ տվյալներ եք տեղափոխում, և այցերի պատմությունը կպահպանվի՞։

Ձեր խնդրանքով անվճար տեղափոխում ենք հասանելի տվյալները։ Ցանկը կախված է աղբյուրից․ այլ համակարգերից հնարավոր է տեղափոխել նաև այցերի պատմությունը, իսկ Excel-ից կամ տետրի լուսանկարներից ներմուծվող տվյալները նախապես ճշտում ենք։ Թիմի ուսուցումն անվճար է՝ Երևանում նաև տեղում, այլ քաղաքներում՝ տեսազանգով։ Անցնելուց առաջ կարող եք մեկ շաբաթ աշխատել երկու համակարգով։

Տեսեք ձեր հաճախորդների քարտերը emly‑ում

Դեմո՝ ձեր ոլորտի օրինակով։ Երևանում՝ նաև սուրճի շուրջ։

ԴեմոՓորձել անվճար