Ծրագիր հոգեբանների համար: Գրանցում՝ հղումով, վճարում՝ նախօրոք

Շաբաթական հանդիպումներ, հարցաթերթիկներ և կաբինետներ

Շաբաթական հանդիպումներ՝ կաբինետի ամրագրմամբ, հարցաթերթիկ՝ առաջին հանդիպումից առաջ։ Դուք եք որոշում՝ ով կարող է տեսնել հաճախորդի տվյալները։

14 օր անվճար · առանց քարտի ու պարտավորության

  • Շաբաթական հանդիպումներ
  • Վճարում նաև արտերկրից
  • Առցանց և առերես

Հոգեբանական կենտրոններ, որոնք աշխատում են emly‑ով

  • Aystegh ev Hima

3-ից 1-ը1

Առցանց գրանցումների մեկ երրորդը կատարվում է աշխատանքային ժամերից դուրս։

Այն ամենը, ինչ պետք է հոգեբանին

Վեց մոդուլ՝ առաջին գրանցումից մինչև վճարումները։

Յուրաքանչյուր հոգեբան հեռախոսով տեսնում է իր օրվա հանդիպումներն ու կոմիսիաները։ Հավելված ներբեռնելու կարիք չկա։

Բոլոր հնարավորությունները

Մեկ հանդիպում՝ հինգ գործՄեկ հանդիպում՝ չորս գործ

Գրանցումը, վճարումը և հիշեցումը՝ մեկտեղ։

  1. Առցանց և առերես գրաֆիկներՀաճախորդը գրանցվել է Աննայի հղումով՝ ամեն երեքշաբթի 18:00-ին։ Կաբինետ 2-ն ամրագրված է։
  2. Հաճախորդներ և հասանելիությունՀարցաթերթիկը լրացվել է առաջին հանդիպումից առաջ։
  3. Վճարումներ, նաև արտերկրիցՀաճախորդը նախօրոք քարտով վճարել է 20 000 ֏։ Հանդիպման ընթացքում վճարումը քննարկելու կարիք չկա։
  4. Ավտոմատ հիշեցումներՀիշեցումն ուղարկվում է նախորդ օրը՝ ձեր գրած տեքստով։
  5. Կոմիսիաներ և վճարումներ հոգեբաններինՀանդիպումից հետո emly‑ն հաշվարկում է Աննայի կոմիսիան։

Շաբաթական հանդիպումները, վճարումը և հաճախորդի տվյալները կապված են միմյանց։Հանդիպումները, հարցաթերթիկը և վճարումը՝ հաճախորդի տվյալների հետ։

Տեսեք՝ ինչպես կազմակերպել ձեր հանդիպումները emly‑ով

Մանրամասներ, որոնք պետք են հոգեբանին

Ձեր հղումը

Առցանց և առերես գրաֆիկներ

Տասը նամակի փոխարեն՝ մեկ հղում

Ձեր հղումով հաճախորդն ընտրում է ազատ ժամերից մեկը։ Հանդիպման տևողությունն ու հանդիպումների միջև ընդմիջումը սահմանում եք մեկ անգամ։

  • Յուրաքանչյուր հոգեբան ունի իր հղումը
  • Առանձին ժամեր առցանց և առերես հանդիպումների համար
  • Երևում են միայն ձեր ազատ ժամերը

Նախօրոք վճարում

Վճարումներ, նաև արտերկրից

Հանդիպումը վճարված է նախօրոք

Գրանցվելիս հաճախորդը վճարում է հանդիպման արժեքի 50%-ը կամ ամբողջ գումարը։ Չեղարկման ժամկետը սահմանում եք դուք։

  • 100% կամ 50%՝ ամեն ծառայության համար
  • Անվճար չեղարկում՝ մինչև ձեր ընտրած ժամկետը
  • Արտերկրի հաճախորդները ևս վճարում են քարտով

Կանխավճարը պահելը որոշում եք դուք։

Շաբաթական հանդիպումներ

Առցանց և առերես գրաֆիկներ

Ամեն երեքշաբթի 18:00-ին՝ ամիսներով

Հանդիպումների շարքը գրանցում եք մեկ անգամ։ Եթե հանդիպումը համընկնում է տոնի հետ, տեղափոխում եք միայն այդ հանդիպումը։ Մնացած հանդիպումների ժամերը մնում են նույնը։

  • Նշում եք ավարտի ամսաթիվը կամ հանդիպումների քանակը
  • Յուրաքանչյուր հանդիպում կարող եք տեղափոխել առանձին
  • Կաբինետն ամրագրվում է ամեն հանդիպման համար

Հարցաթերթիկ

Հաճախորդներ և հասանելիություն

Առաջին հանդիպումը՝ առանց թղթաբանության

Հաճախորդը ձեր հարցաթերթիկը լրացնում է առաջին հանդիպումից առաջ։ Լրացված հարցաթերթիկը պահվում է նրա տվյալների հետ։

  • Ձեր սեփական հարցերը
  • Լրացվում է առաջին հանդիպումից առաջ
  • Դուք եք որոշում՝ ով է տեսնում հարցաթերթիկը

«Ուզում եմ՝ իմ հաճախորդների տվյալները տեսնեմ միայն ես»

Կարող եք սահմանել, որ հաճախորդի տվյալները տեսնի միայն նրա հոգեբանը։ Հեռախոսահամարները կարելի է թաքցնել, իսկ ցուցակն արտահանելու իրավունքը տալիս եք դուք։

Կենտրոններ, որոնք աշխատում են emly‑ով

Aystegh ev Hima-ն աշխատում է emly‑ով

Դուք կապի մեջ եք այն մարդկանց հետ, ովքեր ստեղծում են emly‑ն

Ալեքսանդր Ադամյան, emly‑ի հիմնադիրՀիմնադիրն անձամբ կարդում է ձեր կարծիքներն ու առաջարկները։ emly‑ն բարելավվում է նաև ձեր շնորհիվ։

Արժեքն ըստ ձեր թիմի մեծության

Սկսած 9 500 ֏ ամսական 3 աշխատատեղի և 3 ամսվա փաթեթի հաշվարկով՝ ընդհանուր 28 500 ֏։

Ադմինիստրատորների համար չեք վճարում։ Վճարում եք գրանցումներ ընդունող հոգեբանների համար՝ առնվազն 3 աշխատատեղի հաշվարկով։ Հոգեբանի հետ միասին ամրագրվող կաբինետի համար առանձին չեք վճարում։

  • Բոլոր ութ մոդուլներն ու դրանց հնարավորությունները ներառված են
  • Տվյալների արտահանում՝ գործող պլանի ընթացքում

Հնարավոր լրացուցիչ վճարներ՝ SMS, WhatsApp՝ ձեր Pact հաշվով, քարտային միջնորդավճար՝ 2,9% / 3,5%, ats.am գիծ

Ցանցերին և 25+ մասնագետով բիզնեսներին՝ անհատական առաջարկ

Անցում emly‑ին՝ մեր աջակցությամբ

Ձեր հասանելի տվյալների անվճար տեղափոխում այլ աղբյուրներից և թիմի սկզբնական ուսուցում։

  1. 1Տեղափոխում և ստուգում ենք ձեր տվյալները
  2. 2Սովորեցնում ենք թիմին օգտվել emly‑ից
  3. 3Աջակցում ենք 24/7՝ հարցերի կամ դժվարությունների դեպքում
Ինչպես է կատարվում տեղափոխումը

Հոգեբանների հարցերը

«Ուզում եմ՝ իմ հաճախորդների տվյալները տեսնեմ միայն ես»

Կարող եք սահմանել, որ հաճախորդի տվյալները տեսնի միայն նրա հոգեբանը։ Հեռախոսահամարները կարելի է թաքցնել, իսկ ցուցակն արտահանելու իրավունքը տալիս եք դուք։

Կարո՞ղ է հաճախորդը գրանցվել շաբաթական հանդիպումների՝ ամիսներ առաջ։

Այո։ Շաբաթական հանդիպումների շարքը գրանցում եք մեկ անգամ՝ նշելով ավարտի ամսաթիվը կամ հանդիպումների քանակը։ Եթե հանդիպումը համընկնում է տոնի հետ կամ հաճախորդը հիվանդ է, տեղափոխում եք միայն այդ հանդիպումը։ Մնացած հանդիպումների ժամերը մնում են նույնը։ Կաբինետն ամրագրվում է ամեն հանդիպման համար։ Ինչպես է աշխատում առցանց գրանցումը

Կարո՞ղ եմ առանձին ժամեր ունենալ առցանց և առերես հանդիպումների համար։

Այո։ Առցանց և առերես հանդիպումների համար սահմանում եք առանձին ժամեր։ Առցանց հանդիպման գրանցվելիս հաճախորդը տեսնում է միայն այդ ձևաչափի ազատ ժամերը։ Բոլոր հանդիպումները երևում են մեկ օրացույցում, իսկ կաբինետն ամրագրվում է միայն առերես հանդիպումների համար։ Ինչպես է աշխատում առցանց գրանցումը

Կարո՞ղ է հաճախորդը վճարել նախօրոք։

Այո։ Յուրաքանչյուր ծառայության համար սահմանում եք գրանցվելիս վճարվող գումարը՝ արժեքի 50%-ը կամ ամբողջ գումարը։ Սահմանում եք նաև չեղարկման ժամկետը՝ 2 ժամից մինչև 7 օր։ Եթե հաճախորդը չեղարկում է այդ ժամկետից ուշ կամ չի ներկայանում, համակարգն առաջարկում է պահել վճարը։ Դուք հաստատում եք կամ, եթե ունեք համապատասխան թույլտվություն, որոշում եք այն չպահել։ Կարող եք ուղարկել նաև վճարման հղում։ Առցանց վճարումների է-ՀԴՄ կտրոնը տրվում է ավտոմատ։ Քարտային վճարումները միացնում ենք մենք։ Ինչպես է աշխատում կանխավճարը

Կարո՞ղ են արտերկրում ապրող հաճախորդները վճարել առցանց։

Այո։ Արտերկրում գտնվող հաճախորդը կարող է բանկային քարտով վճարել ձեր հղումով գրանցվելիս կամ ձեր ուղարկած վճարման հղումով։ Գումարը գանձվում է ՀՀ դրամով, և դուք այն ստանում եք մյուս քարտային վճարումների պես։

Ի՞նչ է գրված հիշեցման մեջ։

Տեքստը գրում եք դուք։ Գրանցման հաստատման և հիշեցումների հաղորդագրություններում կարող եք չնշել կենտրոնի և ծառայության անունները։ Հաղորդագրություններն ուղարկվում են SMS-ով և էլ. փոստով։

Ո՞վ կարող է տեսնել հաճախորդի տվյալները։

Միայն նրանք, ում թույլ եք տվել։ Կարող եք սահմանել, որ հաճախորդի տվյալները տեսնի միայն նրա հոգեբանը։ Հեռախոսահամարները կարելի է թաքցնել, իսկ արտահանման իրավունքը տալիս եք դուք։ Անվտանգություն

Հարմա՞ր է մանկական հոգեբանների և լոգոպեդների համար։

Այո։ Շաբաթական հանդիպումները, փաթեթներն ու հիշեցումները գործում են նույն կերպ։ Երեխայի համար գրանցվում է ծնողը և ստանում հիշեցումները։

Տեսեք ձեր կենտրոնը emly‑ում

Ցույց կտանք՝ ինչպես կազմակերպել շաբաթական հանդիպումները, հարցաթերթիկներն ու նախօրոք վճարումները։ Երևանում կարող ենք հանդիպել նաև սուրճի շուրջ։

ԴեմոՓորձել անվճար