Սերտիֆիկացված առցանց դասընթաց
Salon Pro՝ գեղեցկության և ՍՊԱ սրահի արդյունավետ կառավարման առցանց դասընթաց
Փոխանցումով կամ IDram-ով գնելու համար գրեք մեր Instagram էջին։
Ամբողջական դասընթաց փորձառու և սկսնակ ադմինիստրատորների, մենեջերների և տնօրենների համար:
- 14 դաս/օր
- 4 շաբաթ
- 195 րոպե
- 78 հարց
Գերհագեցած նյութ
Salon Pro դասընթացը ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից սրահի աշխատանքը լիարժեք կառավարելու համար:
Սկսնակների և փորձառուների համար
Անկախ նրանից` նոր եք այս ոլորտում, թե ունեք տարիների փորձ, դասընթացը կօգնի Ձեզ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ:
Ժամանակակից լուծումներ
Դասընթացը տրամադրում է սպասարկման, ավտոմատացման, պրոցեսների ներդրման, հաշվետվությունների և այլ առաջատար լուծումներ, որոնք հիմնված են թե՛ տեղական և թե՛ արտասահմանյան փորձի վրա:
Ինչո՞ւ ընտրել հենց Salon Pro դասընթացը
Այս դասընթացը լավագույն հնարավորությունն է գեղեցկության և խնամքի ոլորտի բիզնեսների կառավարման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու համար:
Արժեքը` 65,000դր.
Ազատ և ճկուն գրաֆիկ
Կմասնակցեք դասընթացին Ձեզ հարմար ժամի: Կկազմեք Ձեր գրաֆիկը:
Պրակտիկ վարժություններ
Կամրապնդեք ստացված գիտելիքները թեստերի և պրակտիկ վարժությունների միջոցով:
Ավարտական սերտիֆիկատ
Դասընթացի ավարտին կստանաք մասնակցությունը հավաստող սերտիֆիկատ:
Հասանելի ցանկացած վայրից
Կսովորեք Ձեզ հարմար վայրից: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է համացանցին միացված համակարգիչ:
Դասընթացի մասին
Տնօրենների և հիմնադիրների համար
Ավարտելով այս դասընթացը` Դուք կտիրապետեք գերազանց սպասարկման գաղտնիքներին, սրահի ավտոմատացման և պրոցեսների օպտիմիզացիայի հնարքներին: Սովորեք սրահի կառավարման արդիական մեթոդներին և ավելացրեք Ձեր բիզնեսի եկամուտը:
Ադմինիստրատորների և մենեջերների համար
Դարձեք պահանջված մասնագետ արագ զարգացող ոլորտում: Գեղեցկության ոլորտում գործող 5 սրահներից 4-ը ունեն հմուտ ադմինիստրատորի և մենեջերի կարիք:
Մասնակցելով այս դասընթացին Դուք ձեռք կբերեք գիտելիքների և հմտությունների մեծ պաշար, որը կօգնի Ձեզ սկսել կարիերան կամ աճել մասնագիտորեն այս ոլորտում դառնալով անփոխարինելի մասնագետ: Ժամանակակից սրահում ադմինիստրատորը/մենեջերը հանդիսանում է կարևորագույն օղակը հաճախորդի, մասնագետի և բիզնեսի միջև:
Դասընթացի արժեքը` 65,000դր.
Բանկային փոխանցմամբ կամ IDram համակարգով վճարելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ` գրելով մեր ինստագրամյան էջին։
Մեր փորձառու դասավանդողները
Հրաչուհի Առաքելյան
Հաճախորդի գերազանց սպասարկում, աշխատանքային պրոցեսներ, հաճախորդի հոգեբանություն
Հրաչուհին ունի 12+ տարվա փորձ հաճախորդների սպասարկման և դրան առնչվող ոլորտներում: Որպես առաջատար և Հայաստանում ինովացիոն գեղեցկության սրահի հիմնադիր նա ձևավորել է սպասարկման կատարելության իր սկզբունքները և մոտեցումները: Հանդիսանալով փորձառու և պրակտիկ հոգեբան Հրաչուհին հաճախորդի սպասարկմանը նայում է նաև խորը հոգեբանական վարքագծային տեսանկյունից:
Ալեքսանդր Ադամյան
Բիզնես ավտոմատացում, պրոցեսներ, հաշվետվություններ, օպտիմիզացիա
Ալեքսանդրն ունի 18+ տարվա մասնագիտական փորձ և վերջին 12 տարիներին զբաղվում է սեփական բիզնեսներով և հանդիսանում է 5 կազմակերպությունների համահիմնադիր: Այդ բիզնեսները տարբեր ոլորտներից են` տպագրություն, ՏՏ կազմակերպություն, գեղեցկության սրահ, սրտարտափներ և կոնֆերանսների կազմակերպում: Ալեքսանդրի խորին համոզմամբ ցանկացած բիզնեսի աճի և զարգացման կարևորագույն մասը կազմում է բիզնես ավտոմատացումը և պրոցեսների ներդրումը:
Հաճախակի տրվող հարցեր
Ո՞ւմ համար է այս դասընթացը
Այս դասընթացը նախատեսված է թե՛ ոլորտում փորձ չունեցող սկսնակների, թե՛ փորձառու և ոլորտին տիրապետող մասնագետների համար (մասնավորապես ադմինիստրատորներ, մենեջերներ, տնօրեններ և հիմնադիրներ):
Ի՞նչ է սովորեցնում այս դասընթացը
Դասընթացը ընդգրկում է սրահի աշխատանքին առնչվող բոլոր գործառույթները` հաճախորդների սպասարկում, պրոցեսներ և ավտոմատացում, տեխնիկական և սպասարկման խնդիրների լուծում, աշխատանքի կազմակերպում, գրանցումների վարում, վաճառքների իրականացում, պահետսի վերահսկում և այլն:
Ի՞նչ համակարգ է օգտագործվում դասընթացի ընթացքում
Դասընթացի գործնական հատվածում օգտագործվում է emly «ամբողջը մեկում» սրահների կառավարման ժամանակակից համակարգը: Այս համակարգում առկա բոլոր հասկացությունները և սկզբունքները ունիվերսալ են և համատեղելի են ցանկացած այլ ժամանակակից համակարգի հետ:
Ի՞նչ է անհրաժեշտ մասնակցության համար
Մասնակցության համար անհրաժեշտ է հայերենի գերազանց իմացություն, համակարգչի հետ աշխատելու հիմնական գիտելիքներ, պարզ հաշվարկների կարողություն և, ամենակարևորը, նոր գիտելիքներ և հմտություններ ստանալու ցանկություն:
Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը
Ամբողջ դասընթացը բաժանված է 14 մոդուլի/օրվա, որոնք բաժանված են 4 շաբաթվա մեջ, այսինքն` շաբաթական 3-4 դաս: Մասնակիցները ստանում են մոդուլի նյութը Telegram-ի հատուկ, փակ խմբում: Դասը բաղկացած է տեսանյութերից, թեստերից և առաջադրանքներից: Դասն անցնելու համար անհրաժեշտ է միայն հայերեն ստեղնաշարով համակարգիչ և համացանց:
Տրվո՞ւմ է արդյոք ավարտական սերտիֆիկատ
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում է ավարտական սերտիֆիկատ, որը վավերացնում է սույն դասընթացին մասնակցությունը: Սերտիֆիկատը թվային է և ուղարկվում է PDF ձևաչափով: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել թղթային տարբերակը:
Որքա՞ն է դասընթացի տևողությունը
Դասընթացի ընդհանուր նյութը կազմում է 3 ժամ 15 րոպե, իսկ թեստերը անցնելու համար հարկավոր է ընդհանուր 1 ժամ ժամանակ: Դասընթացը նախատեսված է անցնել 3-ից 4 շաբաթվա ընթացքում:
Ո՞րքան է դասընթացի մասնակցության արժեքը
Դասընթացի արժեքը (ներառյալ բոլոր հարկերը) 65,000դր է յուրաքանչյուր մասնակցի համար: Վճարումը կատարվում է առցանց` բանկային Master կամ Visa քարտերի միջոցով: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է վճարել նաև բանկային փոխանցմամբ կամ IDram համակարգով:
Դեռ ունե՞ք հարցեր. խնդիր չէ՛, ուղարկեք Ձեր հարցը մեր Instagram էջին:
Դասընթացի ամբողջական կառուցվածքն ըստ օրերի
Օր 1. Ներածություն
- Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը
- Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է սովորեցնում դասընթացը
- Գեղեցկության և ՍՊԱ սրահի ադմինիստրատորի պարտականությունները
- Դասընթացի կառուցվածք
Օր 2. Հաճախորդների սպասարկում I
- Գերազանց սպասարկման կարևորությունը
- Գերազանց սպասարկման ազդեցությունը հաճախորդի և բիզնեսի վրա
- Հաճախորդի սպասարկման նպատակները
- Հաճախորդի սպասարկման ընդհանուր կանոններ
- Ի՞նչ չի կարելի անել հաճախորդին սպասարկելիս
Օր 3. Հաճախորդների սպասարկում II
- Ի՞նչպես ստեղծել WOW էֆֆեկտ
- WOW էֆֆեկտ ստեղծելու օրինակներ
- Հյուրասիրության մատուցման կանոններ և հնարքներ
- Հյուրասիրության ինքնարժեքի հաշվարկ
- Հաճախորդի այցելության փուլեր
- Հետադարձ կապ և կարծիք
- Ի՞նչպես ստանալ վճարը
Օր 4. Հաղորդակցում հաճախորդների հետ
- Հաղորդակցման ընդհանուր կանոններ
- Հաղորդակցման մոտեցում և բովանդակություն
- Ոչ վերբալ հաղորդակցում
- Վերբալ հաղորդակցում
- Գրավոր/առցանց հաղորդակցում
- Առցանց շփման գործիքների արդյունավետ օգտագործում (Facebook Business Inbox)
Օր 5. Սպասարկման խնդիրների լուծում
- Դժգոհ է արդյունքից կամ սպասարկումից
- Սպասարկվել է այլ մասնագետի կողմից
- Արժեքի հետ կապված թյուրիմացություն
- Հաճախորդը ստիպված է եղել սպասել կամ երկար է սպասարկվել
- Հաճախորդն ուշացել է գրանցված ժամից
- Տեխնիկական խնդիրներ
- Նույն ժամին երկու գրանցում
- Գրանցումը կորել/մոռացվել է
- Մասնագետը տեղում չէ
Օր 6. CRM համակարգ
- Ներածություն, էլեկտրոնային առցանց համակարգերի առավելությունները
- Ամպային և լոկալ համակարգեր
- Անվտանգություն
- Գրանցում CRM համակարգում
- Ընդհանուր ծանոթություն
- Հիմնական կարգավորումներ
- Հաճախորդներ և CRM
Օր 7. Գրանցումներ, վաճառք
- Գրանցումներ և օրացույց
- Վաճառքներ
- Օրվա շարժը
- Վերագրանցում
Օր 8. Աշխատակիցներ, ծառայություններ, աշխատանքային գրաֆիկ
- Ծառայություններ և գնացուցակ
- Գնային տարբերակներ
- Անձնակազմ
- Մուտքի իրավասություններ
- Սպասարկող մասնագետի և օպերատորի կարգավորումներ
- Աշխատանքային գրաֆիկ
Օր 9. Սրահի առօրյան
- Աշխատանքային պրոցեսների կարևորությունը
- Աշխատանքային օրվա սկիզբ
- Օրվա անելիքների ցանկ
- Աշխատանքային օրվա ավարտ
Օր 10. Տեխնիկական խնդիրների լուծում
- Խնդիրների լուծման արդյունավետ մոտեցում
- Հոսանքազրկում կամ հոսանքալարերի խնդիր
- Ջրազրկում կամ ջրագծերի խնդիր
- Համացանցի կամ համակարգչի խնդիր
- Ջեռուցման/հովացման համակարգի հետ կապված խնդիր
- Նյութերի բացակայություն
Օր 11. Նյութեր և պահեստավարում
- Պահեստ, նյութեր և ապրանքներ
- Սպառվող նյութեր և վաճառքի ապրանքներ
- Նյութերի/ապրանքների վաճառք
- Պահեստի մուտք և ելք
- Պահեստի հաշվետվություններ
Օր 12. Բիզնես արդյունավետության ցուցանիշներ և հաշվետվություններ
- Բիզնես արդյունավետության հիմնական ցուցանիշները
- Ֆինանսական ցուցանիշներ
- Արդյունավետության ցուցանիշներ
- Հաշվետվություններ և վիճակագրություն
Օր 13. Առցանց գրանցում
- Առցանց գրանցում
- Առցանց գրանցման կարգավորումներ
Օր 14. Հաճախորդի նախասիրություններ
- Հաճախորդի անձնական քարտ
- Նախընտրելի մասնագետներ և ծառայություններ
- Նշումներ և պիտակներ
- Այցերի և վաճառքների պատմություն
Մասնակցության համար անհրաժեշտ է
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
- Telegram հաշիվ՝ դասի նյութը ստանալու համար
- Facebook բիզնես էջ՝ CRM համակարգի վարժություները անցնելու համար
- Gmail.com էլ. հասցե՝ թեստերի համար
- Համակարգիչ և հայատառ ստեղնաշար
- Համակարգչի հետ աշխատանքի ընդհանուր գիտելիքներ