Օգնություն emly հավելվածի հարցերով
Հարց ունե՞ք ձեր հաշվի, գրանցման կամ հավելվածի մասին։ Այստեղ կգտնեք, թե ինչպես կապվել մեզ հետ և որտեղ է ինչը հավելվածում։
Գրեք մեզ հավելվածում
- Բացեք Իմ էջը ներդիրը։
- Սեղմեք ատամնանիվի պատկերակը՝ Պրոֆիլ և կարգավորումներ։
- Օգնություն բաժնում սեղմեք Կապ մեզ հետ, ընտրեք թեման և գրեք ձեր հաղորդագրությունը։
Կպատասխանենք հավելվածում և ծանուցում կուղարկենք։ Ձեր նամակագրությունը կգտնեք Օգնություն → Իմ դիմումները բաժնում։
Մուտք չե՞ք գործել։ Իմ էջը ներդիրում սեղմեք Կապ մեզ հետ, և պատասխանը կուղարկենք ձեր էլ. փոստին։
Էլ. փոստ
support@emly.coԿարող եք գրել ցանկացած սարքից։ Նշեք այն հեռախոսահամարը, որով մուտք եք գործում հավելված, որպեսզի գտնենք ձեր հաշիվը։ Խնդրում ենք չնշել առողջությանը վերաբերող տվյալներ։
Հարց կոնկրետ այցի մասին
Այցի ժամը փոխելու կամ ծառայության ու գնի մասին հարցերի համար կապվեք անմիջապես բիզնեսի հետ։ Նրա հեռախոսահամարը կգտնեք հավելվածում՝ բիզնեսի էջում։
Հաշվի ջնջում
Հավելվածում՝ Պրոֆիլ և կարգավորումներ → Ջնջել հաշիվը։ Հաշիվը ջնջելիս առաջիկա գրանցումները չեն չեղարկվում, ուստի նախապես չեղարկեք այն այցերը, որոնց չեք գալու։
Ինչպես է ջնջվում հաշիվը
Հաճախ տրվող հարցեր
Մուտքի կոդը չի՞ եկել։
Կոդն ուղարկում ենք WhatsApp-ով կամ SMS-ով՝ ձեր նշած համարին։ Ստուգեք համարը, սպասեք, մինչև ժամանակաչափն ավարտվի, և սեղմեք Կրկին ուղարկել կոդը։ Կոդը դեռ չի՞ եկել։ Իմ էջը ներդիրում սեղմեք Կապ մեզ հետ կամ գրեք support@emly.co հասցեին։
Ինչպե՞ս չեղարկել կամ փոխել այցը։
Այցեր ներդիրում բացեք այցը և սեղմեք Չեղարկել այցը։ Մինչև հաստատելը հավելվածը ցույց կտա, թե ինչ կլինի ձեր կանխավճարի հետ, եթե այն վճարել եք։ Եթե դրա փոխարեն տեսնում եք Այցը չեղարկելու կամ փոխելու համար զանգահարեք, նշանակում է՝ այդ բիզնեսը փոփոխություններն ընդունում է հեռախոսով։ Այցը այլ ժամի տեղափոխելու համար կապվեք բիզնեսի հետ։
Ո՞վ է պատասխանատու վճարումների և վերադարձների համար։
Գները, կանխավճարը և չեղարկման կանոնները սահմանում է յուրաքանչյուր բիզնես, իսկ հավելվածը դրանք ցույց է տալիս գրանցվելուց և չեղարկելուց առաջ։ Գանձման վերաբերյալ հարցերով դիմեք բիզնեսին։ Եթե հավելվածում վճարման հետ խնդիր է առաջացել, գրեք մեզ։
Կարո՞ղ եմ փոխել հեռախոսահամարս։
Հեռախոսահամարով եք մուտք գործում հավելված, ուստի այն հնարավոր չէ փոխել հավելվածում։ Պրոֆիլ և կարգավորումներ էջում սեղմեք Կապ մեզ հետ, և կօգնենք։
Գաղտնիություն և պայմաններ
Հավելվածի գաղտնիության քաղաքականությունՀավելվածի օգտագործման պայմաններ