Գներ

Բոլոր 8 մոդուլները ներառված են։ Գինը հաշվարկվում է ըստ աշխատատեղերի։ 8 մասնագետով թիմ՝ ամսական 27 500 ֏ կամ 15 600 ֏՝ 12 + 3 պլանով։

3

Վճարովի աշխատատեղ է գրանցումներ ընդունող յուրաքանչյուր մասնագետը։ Առանց մասնագետի առանձին ամրագրվող սենյակը կամ սարքը նույնպես աշխատատեղ է։ Յուրաքանչյուր լրացուցիչ մասնաճյուղը հաշվվում է որպես մեկ աշխատատեղ։ Ադմինիստրատորներն ու մենեջերներն անվճար են։

  • Ամսական

    Վճարեք ամեն ամիս

    12 500 ֏ / ամիս

    3 աշխատատեղի համար

    Ընդհանուր
    12 500 ֏
    Ժամկետ
    1 ամիս

    Ամսական գին

    Փորձել անվճար
  • 3 ամիս

    Սկսնակների համար

    9 500 ֏ / ամիս

    3 աշխատատեղի համար

    −24%
    Ընդհանուր
    28 500 ֏
    Ժամկետ
    3 ամիս

    Խնայում եք 3 000 ֏ ամսական (24%)

    Փորձել անվճար
  • Խորհուրդ ենք տալիս

    6 + 1 ամիս

    Կայացած բիզնեսի համար

    8 143 ֏ / ամիս

    3 աշխատատեղի համար

    −34%
    Ընդհանուր
    57 000 ֏
    Ժամկետ
    7 ամիս

    Խնայում եք 4 357 ֏ ամսական (34%)

    Փորձել անվճար
  • 12 + 3 ամիս

    Աճող բիզնեսի համար

    7 600 ֏ / ամիս

    3 աշխատատեղի համար

    −39%
    Ընդհանուր
    114 000 ֏
    Ժամկետ
    15 ամիս

    Խնայում եք 4 900 ֏ ամսական (39%)

    Փորձել անվճար

14 օր անվճար · առանց պարտավորության

Մեկ աշխատատեղն արժե 3 000 ֏ ամսական, իսկ 3 ամսով և ավելի վճարելիս՝ 2 000 ֏։ Դրան գումարվում է 3 500 ֏ հիմնական վճար։ Նվազագույնը 3 աշխատատեղ է, այսինքն՝ ամսական 9 500 ֏-ից՝ 3 ամսով նախապես վճարելիս։ Ընդհանուր վճարը՝ 28 500 ֏։

Ներառված է

  • Անսահմանափակ ադմինիստրատորներ, գրանցումներ և հաճախորդներ
  • Տվյալների ներմուծումն ու թիմի ուսուցումն անվճար են՝ ձեր խնդրանքով (Երևանում՝ նաև տեղում)
  • SMS և էլ. փոստով հիշեցումներ՝ մինչև երկուսը մեկ գրանցման համար
  • Ամսական 100 SMS կրեդիտ՝ ամբողջ բիզնեսի համար։ Մեկ կրեդիտը մեկ SMS հատված է․ երկար հաղորդագրությունը կարող է օգտագործել մեկից ավելի կրեդիտ։ Լրացուցիչ կրեդիտների գինը նշված է հավելվածում։ Ձեր SMS մատակարարով emly‑ն SMS-ի համար չի գանձում
  • էՀԴՄ կտրոններ առցանց վճարումների համար՝ անվճար (հիմա միացողների համար՝ քանի դեռ ունեն emly‑ի հաշիվ), տեղում՝ ձեր ֆիսկալ տպիչը
  • Նվեր քարտեր, աբոնեմենտներ և հավատարմության ծրագիր
  • Մասնագետների տոկոսներ, պահեստ և հաշվետվություններ
  • Excel և CSV արտահանում՝ գործող պլանի ընթացքում։ Պլանի ավարտից հետո տվյալները ստանալու համար դիմեք մեզ։

Հավելումներ և միջնորդավճարներ

  • WhatsApp հիշեցումներ՝ կամընտիր վճարովի հավելում։ Միացնում եք ձեր Pact հաշիվը և վճարում եք անմիջապես Pact-ին, իսկ emly‑ն դրա համար ոչինչ չի գանձում։
  • Քարտային վճարումներ՝ 2,9% Հայաստանում թողարկված և 3,5%՝ արտասահմանում թողարկված քարտերի համար։ Միացնում է մեր թիմը, իսկ միջնորդավճարը պահվում է փոխանցվող գումարից։

Հաճախորդների գրանցումը կատարվում է արագ և առանց դժվարության։ Հաճախորդների, ծառայությունների և աշխատանքային գրաֆիկի ամբողջ տեղեկատվությունը պահվում է մեկ վայրում։

Maravilla Beauty House

Ինչն է համարվում աշխատատեղ

  • Աշխատատեղ՝ գրանցումներ ընդունող մասնագետ
  • Աշխատատեղ՝ առանց մասնագետի առանձին ամրագրվող սենյակ կամ սարք
  • Աշխատատեղ՝ ամեն լրացուցիչ մասնաճյուղ (առաջինն անվճար է)
  • Անվճար՝ սենյակ, որն ամրագրվում է միայն մասնագետի հետ
  • Անվճար՝ ադմինիստրատորներ և մենեջերներ
  • Չի վճարվում՝ անջատված հաշիվներով աշխատակիցներ

Մանրամասն կարգավորում

Տվյալների ներմուծումն ու թիմի ուսուցումն անվճար են։ Եթե ցանկանում եք, որ մեր թիմը նաև կարգավորի ծառայությունների ցանկը՝ ծախսանյութերով, տոկոսների կանոնները, դերերը, կանխավճարները, նվեր քարտերն ու աբոնեմենտները, կարող եք պատվիրել մանրամասն կարգավորում։ Մինչ այդ կարող եք շարունակել աշխատել ձեր ներկայիս համակարգով։ Գինը՝ սկսած 30 000 ֏-ից մեկ բիզնեսի համար՝ կախված տվյալների ծավալից, մասնագետների և ծառայությունների քանակից։ Գնային առաջարկ ստանալու համար գրե՛ք մեզ։

Ամրագրել դեմո

Ցանցեր և 20+ մասնագետ

Մեր թիմից մեկ պատասխանատու՝ ձեր հարցերի համար, և կարգավորում՝ յուրաքանչյուր մասնաճյուղի համար։ Մեկ մասնագետի գինը մնում է նույնը։

Գրե՛ք մեզ

Անցնո՞ւմ եք այլ համակարգից

Եթե այլ համակարգի համար արդեն վճարել եք, emly‑ից օգտվեք անվճար մինչև այդ վճարված շրջանի ավարտը՝ առավելագույնը 3 ամիս։ Մեծ թիմ կամ երկար պայմանագիր ունե՞ք։ Գրե՛ք մեզ՝ անհատական առաջարկը քննարկելու համար։

Ինչպես է կատարվում տեղափոխումը

Մարզասրահ ունե՞ք

Աբոնեմենտների հաշվառումը՝ սկսած 19 000 ֏-ից ամսական՝ մեկ մասնաճյուղի համար։ Վճարը կախված է ակտիվ աբոնեմենտով հաճախորդների թվից։ Դրան գումարվում է անհատական կամ խմբային մարզումների գրանցում ընդունող յուրաքանչյուր մարզչի վճարը՝ սովորական աշխատատեղի սակագնով։ Մարզիչների աշխատատեղերի համար հիմնական վճար և նվազագույն քանակ չկա։ Ադմինիստրատորների հաշիվներն անվճար են։

Տեսնել emly‑ն մարզասրահների համար

Աշխատում եք մենա՞կ

emly‑ն ստեղծված է թիմերի համար․ 3 աշխատատեղի գինը սկսվում է ամսական 9 500 ֏-ից։ Գրե՛ք մեզ, և կօգնենք հասկանալ՝ emly‑ն հարմա՞ր է ձեր աշխատանքի համար։

Գրել մեզ

Կամ զանգահարեք 011 288 088

Հարցեր գնի մասին

Ի՞նչն է համարվում վճարովի աշխատատեղ։ Իսկ եթե մասնագետը գնա՞։

Վճարովի աշխատատեղ է գրանցումներ ընդունող յուրաքանչյուր մասնագետը։ Առանց մասնագետի առանձին ամրագրվող սենյակը կամ սարքը նույնպես աշխատատեղ է։ Յուրաքանչյուր լրացուցիչ մասնաճյուղը հաշվվում է որպես մեկ աշխատատեղ։ Ադմինիստրատորներն ու մենեջերներն անվճար են, իսկ անջատված հաշիվներով աշխատակիցների համար վճար չի գանձվում։ Սովորական պլաններում նվազագույնը 3 աշխատատեղ է։ Մարզասրահներում մարզիչների աշխատատեղերի համար հիմնական վճար և նվազագույն քանակ չկա։

Թաքնված վճարներ կա՞ն։

Բաժանորդագրությունից բացի կարող են վճարովի լինել լրացուցիչ SMS-ները, քարտային վճարումները՝ 2,9% կամ 3,5% միջնորդավճարով, և կամընտիր WhatsApp հիշեցումները՝ ձեր Pact հաշվով։ emly‑ն Pact-ի և ձեր սեփական SMS մատակարարի ծառայությունների համար վճար չի գանձում։ էՀԴՄ-ն անվճար է, իսկ ֆիսկալ տպիչն առանձին սարք է՝ հնարավոր մատակարարի վճարներով։ Տվյալների ներմուծումն ու թիմի ուսուցումն անվճար են։ Մեր թիմի կողմից ծախսանյութերի, տոկոսների կանոնների, դերերի ու կանխավճարների կարգավորումը կամընտիր ծառայություն է՝ սկսած 30 000 ֏-ից։

Ի՞նչ կլինի 14 օր հետո, եթե դեռ պլան չընտրեմ։

Ոչինչ չի գանձվի․ փորձելու համար քարտի տվյալներ պետք չեն։ Դրանից հետո հաշիվը դադարեցվում է, մինչև պլան ընտրեք, իսկ տվյալները պահպանվում են։ Պլան ընտրելով՝ կշարունակեք նույն տեղից, իսկ տվյալները ստանալու համար կարող եք դիմել մեզ։

Եթե վճարեմ մի քանի ամսով, իսկ հետո որոշեմ դուրս գալ, տվյալներս ինձ մոտ կմնա՞ն։

Այո։ Քանի դեռ պլանը գործում է, հաճախորդները, գրանցումները, վաճառքներն ու հաշվետվությունները ցանկացած պահի կարող եք արտահանել Excel կամ CSV ֆայլով։ Պլանի ավարտից հետո տվյալները պահպանվում են, և դրանք ստանալու համար կարող եք դիմել մեզ։

ՀԴՄ-ն ներառվա՞ծ է գնի մեջ։

Այո, էՀԴՄ-ն անվճար է։ Եթե միանում եք հիմա, այն անվճար կմնա, քանի դեռ ունեք emly‑ի հաշիվ։ Առցանց վճարումների համար էՀԴՄ կտրոնը տրվում է ավտոմատ։ Տեղում կտրոնը տպում է ձեր ֆիսկալ տպիչը․ դա առանձին սարք է, որը գնում կամ վարձակալում եք, և դրա համար կարող են լինել այլ մատակարարի վճարներ։

Այլ ծրագրից կամ տետրից անցնո՞ւմ եք։ Տվյալները կտեղափոխենք անվճար։ Ինչպես է անցնում տեղափոխումը

Տեսեք ձեր բիզնեսը emly‑ում

Դեմոյում կհաշվենք նաև ձեր թիմի ճշգրիտ գինը։

Կամ զանգահարեք 011 288 088

Ի՞նչ է լինում հետո

  1. Ամրագրեք ցուցադրություն՝ տեսնելու, թե ինչպես է emly‑ն աշխատում ձեր ոլորտի ծառայությունների օրինակով։
  2. Կամ փորձեք անվճար՝ 14 օր, առանց պարտավորության։
  3. Ուղարկեք մեզ հաճախորդների ցուցակը, Excel-ը կամ տետրի լուսանկարները, և անվճար կներմուծենք դրանք։
ԴեմոՓորձել անվճար