Բիզնեսի կառավարման համակարգ: Ձեր ամբողջ բիզնեսը՝ գրանցումից մինչև ՀԴՄ կտրոն

Գրանցումներ, վճարումներ ու մարքեթինգ՝ մեկ տեղում

Առցանց գրանցումներ, քարտային վճարումներ, ՀԴՄ կտրոններ, պահեստ ու կոմիսիաներ՝ մեկ տեղում։ Աջակցություն Երևանից՝ 24/7։

14 օր անվճար · առանց քարտի ու պարտավորության

  • Այցերի հիշեցումներ
  • Apple Pay և Google Pay
  • Բջջային հավելվածներ

Գեղեցկության սրահներ՝ ներկերի բանաձևեր, սպառման նյութեր և կոմիսիաներ

emly‑ով աշխատող հայաստանյան բիզնեսներ

  • Manyunya Brows
  • Dessange
  • Haze
  • Koko Kalayjyan Hair & Care
  • Maravilla Beauty House
  • Amoré Beauty
  • ARI Beauty Space
  • Aura Wellness Center
  • I AM
  • Simpática Nail Studio
  • Gaya Studio
  • Kamilia
  • Srap Shirinyan Beauty Lounge

5+ տարի1

Որոշ սրահներ մեզ հետ են 2018 թվականից, իսկ գրանցումներն emly‑ով են վարում արդեն 5 տարուց ավելի։

Ձեր բիզնեսի առօրյա գործունեության բոլոր գործիքները

Ութ մոդուլ՝ մեկ համակարգում։

Մուտքի անհատական հաշիվ յուրաքանչյուր մասնագետի հեռախոսում։

Բոլոր հնարավորությունները

Առաջին այցելուից մինչև օրվա ամփոփում

Գրանցումները, վճարումները, պահեստի շարժն ու կոմիսիաների հաշվարկը փոխկապակցված են։ Նույն տվյալները կրկին մուտքագրելու կարիք չկա։

  1. Առցանց գրանցում և օրացույց23:40 Առցանց գրանցում՝ ռուսերեն։ Հիշեցում՝ նախորդ օրը։
  2. Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ20 000 ֏ կանխավճար՝ քարտով։ է-ՀԴՄ կտրոնը տրված է։
  3. Հաճախորդներ և հավատարմության ծրագիրՄասնագետը տեսնում է նախկինում կիրառված նյութերն ու նշումները։
  4. Պահեստ և սպառման նյութերՕգտագործված ներկը դուրս է գրվում պահեստից վճարման պահին։
  5. Աբոնեմենտներ և նվեր քարտերՆվեր քարտով՝ 15 000 ֏, մնացածը՝ քարտով։
  6. Մասնագետների կոմիսիաներ և վճարումներՄասնագետի կոմիսիան հաշվարկվում է օգտագործված նյութերի արժեքը հանելուց հետո։
  7. Հաշվետվություններ և վերահսկողությունՎճարումն արդեն հաշվետվություններում է։ Օրվա վերջում տեսնում եք մուտքերն ու ելքերը՝ ըստ վճարման եղանակի՝ քարտով կամ կանխիկ։
  8. Մարքեթինգի ավտոմատացումՀաճախորդի այցերի պարբերականության հիման վրա emly‑ն ուղարկում է կրկին գրանցվելու հրավեր։

Բոլոր քայլերը փոխկապակցված են և արտացոլվում են հաճախորդի պատմության մեջ ու հաշվետվություններում։

Ներկայացնենք emly‑ն ձեր ոլորտի օրինակով

Հաշվի է առնում ամեն մանրուք

Կանխավճար

Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ

Կանխավճար՝ գրանցվելիս

Կանխավճարի պայմանները՝ ըստ ծառայության և հաճախորդի, չեղարկման կանոնները՝ ձեր որոշմամբ։

  • Կանխավճարներ երկարատև կամ թանկ ծառայությունների համար
  • Հատուկ պայմաններ VIP հաճախորդների համար
  • Գումարի վերադարձ՝ նախապես չեղարկելիս, ձեր սահմանած կանոններով

Կանխավճարով 100 գրանցումից մեկից էլ քիչ դեպքում հաճախորդը չի ներկայանում։2

կանխավճարով գրանցումներից միայն չեկածները, վերջին 12 ամսում

Կանխավճարը պահելը որոշում եք դուք։

Սպառման նյութեր

Պահեստ և սպառման նյութեր

Բանաձևը պահված է

Նյութերի օգտագործումը՝ ըստ ծառայության։ Քանակը ճշգրտվում է վճարման պահին և պահվում հաճախորդի քարտում՝ որպես բանաձև։

  • Ստանդարտ քանակներ յուրաքանչյուր ծառայության համար
  • Մասնագետը ճշգրտում է քանակը վճարման պահին
  • Նյութերի դուրսգրումն ու արժեքի հաշվարկը՝ ըստ խմբաքանակի, սկսած ամենահին մուտքագրվածից

Կոմիսիաներ

Մասնագետների կոմիսիաներ և վճարումներ

Կոմիսիան՝ սպառման նյութի արժեքը հանելուց հետո

Անհատական կոմիսիաներ ծառայությունների, ապրանքների և աբոնեմենտների համար՝ սպառման նյութերի՝ emly‑ում նշված գինը հանելուց առաջ կամ հետո։

  • Առանձին դրույքներ ծառայությունների, վաճառքի և աբոնեմենտների համար
  • Զեղչից առաջ կամ հետո գործող գնից
  • Յուրաքանչյուր աշխատակցի կոմիսիաների մնացորդը և վճարումները

Ով ինչ է տեսնում

Հաշվետվություններ և վերահսկողություն

Հեռախոսահամարները՝ ձեր թույլտվությամբ

140 կարգավորվող թույլտվություն՝ հաճախորդների տվյալների, արտահանման, գործիքների և հաշվետվությունների հասանելիության համար։

  • Թույլտվություններ՝ ըստ աշխատակցի դերի և մասնաճյուղի
  • Դուք եք որոշում՝ ով արտահանի և ով տեսնի վերլուծությունները
  • Տեսեք՝ ով ինչ սարքից է մուտք գործել, և անհրաժեշտության դեպքում հեռակա դուրս եկեք ընտրված սարքից

Տարբեր մասնաճյուղերի կառավարում՝ մեկ հաշվից։ Մասնագետը կարող է տարբեր օրերին աշխատել տարբեր մասնաճյուղերում, իսկ թույլտվությունները սահմանում եք ըստ դերի և մասնաճյուղի։

Բիզնեսներ, որոնք աշխատում են emly‑ով

…բոլոր պրոցեսները 3 լեզվով կազմակերպելու հնարավորություն… կանխավճարների համակարգ, որը beauty ոլորտում իսկապես կարևոր գործիք է… մենք տեսնում ենք նրա այցերի պատմությունը… ցանկացած հարցի դեպքում շատ արագ հետադարձ կապ։

hos.beauty

60 000+3

նվեր քարտ՝ վաճառված emly‑ով

emlyբոլոր բիզնեսներում

Դուք կապի մեջ եք այն մարդկանց հետ, ովքեր ստեղծում են emly‑ն

Ալեքսանդր Ադամյան, emly‑ի հիմնադիրՀիմնադիրն անձամբ կարդում է ձեր կարծիքներն ու առաջարկները։ emly‑ն բարելավվում է նաև ձեր շնորհիվ։

…ամեն մեր առաջարկ, խնդիր շատ արագ ու սրտացավորեն լուծում է, անընդհատ ծրագրի վրա աշխատում ու կատարելագործում է

Nika's Place

Արժեքն ըստ ձեր թիմի մեծության

Սկսած 9 500 ֏ ամսական 3 աշխատատեղի և 3 ամսվա փաթեթի հաշվարկով՝ ընդհանուր 28 500 ֏։

Աշխատատեղ են համարվում գրանցումներ ընդունող մասնագետները, առանց մասնագետի առանձին ամրագրվող սենյակներն ու սարքերը և լրացուցիչ մասնաճյուղերը։ Նվազագույնը՝ 3 աշխատատեղ։ Ադմինիստրատորների, մենեջերների և գրանցումներ չընդունող այլ աշխատակիցների հաշիվներն անվճար են։

Գինն ըստ աշխատատեղերի՝ նվազագույնը 3։ Ադմինիստրատորների և մենեջերների հաշիվներն անվճար են։

  • Բոլոր ութ մոդուլներն ու դրանց հնարավորությունները ներառված են
  • Տվյալների արտահանում՝ գործող պլանի ընթացքում

Հնարավոր լրացուցիչ վճարներ՝ SMS, WhatsApp՝ ձեր Pact հաշվով, քարտային միջնորդավճար՝ 2,9% / 3,5%, ats.am գիծ

Ցանցերին և 25+ մասնագետով բիզնեսներին՝ անհատական առաջարկ

Անցում emly‑ին՝ մեր աջակցությամբ

Ձեր հասանելի տվյալների անվճար տեղափոխում այլ աղբյուրներից և թիմի սկզբնական ուսուցում։

  1. 1Տեղափոխում և ստուգում ենք ձեր տվյալները
  2. 2Սովորեցնում ենք թիմին օգտվել emly‑ից
  3. 3Աջակցում ենք 24/7՝ հարցերի կամ դժվարությունների դեպքում
Ինչպես է կատարվում տեղափոխումը

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր տվյալներն եք տեղափոխում, և արդյո՞ք այցերի պատմությունը կպահպանվի։

Ձեր ցանկությամբ անվճար տեղափոխում ենք հասանելի տվյալները։ Ցանկը կախված է աղբյուրից․ այլ համակարգերից հնարավոր է տեղափոխել նաև այցերի պատմությունը, իսկ Excel-ից կամ տետրի լուսանկարներից ներմուծվող տվյալները նախապես ճշտում ենք։

Մենք ունենք ադմինիստրատորներ։ Ի՞նչ կփոխվի նրանց համար։

Առցանց գրանցումների շնորհիվ ադմինիստրատորներն ավելի քիչ զանգերի կպատասխանեն։ Նրանք կտեսնեն յուրաքանչյուր այցելուի պատմությունն ու նախընտրությունները, կընդունեն վճարումները և կվերահսկեն դրամարկղը։ ats.am-ի ինտեգրման դեպքում հաճախորդի քարտը բացվում է զանգի պահին՝ մինչև պատասխանելը։

Մեր տվյալներն ապահո՞վ են։ Ո՞վ է տեսնում հաճախորդների հեռախոսահամարները։

140 թույլտվությամբ դուք եք որոշում՝ ով է տեսնում հաճախորդների հեռախոսահամարները, ով կարող է արտահանել տվյալները և ում են հասանելի վճարումներն ու հաշվետվությունները։ Տվյալները պահվում են ԱՄՆ-ում՝ MongoDB Atlas-ում, անընդհատ պահուստավորմամբ։ Անվտանգություն

Ինչպե՞ս է ՀԴՄ-ն աշխատում emly‑ի հետ։

Առցանց վճարումների, օրինակ՝ կանխավճարի համար է-ՀԴՄ կտրոնը տրվում է ավտոմատ։ Տեղում վճարելիս կտրոնը կարող է տպվել ձեր ֆիսկալ տպիչով։

Իսկ եթե որոշենք դուրս գա՞լ։

Կարող եք վճարել ամսական։ Քանի դեռ պլանը գործում է, հաճախորդներին, գրանցումները և վաճառքները կարող եք ցանկացած պահի արտահանել Excel։ Դրանից հետո տվյալները պահպանվում են, և դրանք ստանալու համար կարող եք դիմել մեզ։

Խթանեք ձեր բիզնեսի աճը emly‑ի միջոցով

Ծրագրի ցուցադրություն՝ ձեր ոլորտի օրինակով։ Երևանում՝ նաև սուրճի շուրջ։

ԴեմոՓորձել անվճար