Ծրագիր գեղեցկության սրահի համար: Ձեր սրահը՝ ներկի բանաձևից մինչև ՀԴՄ կտրոն։
Ծախսանյութեր, տոկոսներ, կանխավճար և նվեր քարտեր
Բանաձևերն ու պատմությունը՝ հաճախորդի քարտում, մասնագետի տոկոսը՝ ծախսանյութերի գինը հանելուց հետո, կանխավճարը՝ քարտով, դրամով։
14 օր անվճար · առանց պարտավորության
- ՀԴՄ կտրոն
- Ծախսանյութեր ըստ ծառայության
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Սրահներ, որոնք աշխատում են emly‑ով
5+ տարի1
Որոշ սրահներ մեզ հետ են 2018 թվականից, իսկ գրանցումներն emly‑ով են վարում արդեն 5 տարուց ավելի։
Ամեն ինչ, ինչով աշխատում է ձեր սրահը
Ութ մոդուլ, մեկ համակարգ՝ բանաձևից մինչև մասնագետի տոկոսը։
- Կազմակերպել գրանցումներըԱռցանց գրանցում և օրացույցԳրանցում Instagram-ի հղումով։ Ներկը պահելու ժամանակը նույնպես ներառվում է գրանցման տևողության մեջ։
- Կազմակերպել գրանցումներըՀաճախորդներ և հավատարմության ծրագիրԲանաձևերն ու նշումները՝ հաճախորդի քարտում։
- Կազմակերպել գրանցումներըՄարքեթինգի ավտոմատացումՀրավեր՝ երբ գալու ժամանակն է, ծննդյան օրը և առաջին այցից հետո։
- Ստանալ վճարումըՎճարումներ, կանխավճար և ՀԴՄՔարտով կանխավճար դրամով, և դրա ՀԴՄ կտրոնը՝ ավտոմատ։
- Ստանալ վճարումըԱբոնեմենտներ և նվեր քարտերԱբոնեմենտների օգտագործված այցերը հաշվառվում են համակարգում։
- Կառավարել բիզնեսըՊահեստ և ծախսանյութերՆերկն ու պարագաները դուրս են գրվում պահեստից վճարելիս։
- Կառավարել բիզնեսըՄասնագետների տոկոսներ և վճարումներՄասնագետի տոկոսը՝ օգտագործված ծախսանյութերի գինը հանելուց հետո։
- Կառավարել բիզնեսըՀաշվետվություններ և վերահսկողությունԵկամուտ, վերադարձ և դրամարկղ։
Յուրաքանչյուր մասնագետ իր հեռախոսում տեսնում է օրվա գրանցումներն ու հաշվարկված տոկոսները։
Մեկ ներկման գրանցում՝ վեց գործՄեկ ներկման գրանցում՝ չորս գործ
Հաճախորդն ընտրում է ազատ ժամը Instagram-ի հղումով՝ առանց նամակագրության։
- Առցանց գրանցում և օրացույց23:40 Գրանցվել է առցանց՝ ռուսերեն։ Նախորդ օրը՝ հիշեցում։
- Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ20 000 ֏ կանխավճար՝ քարտով։ էՀԴՄ կտրոնը տրված է։
- Հաճախորդներ և հավատարմության ծրագիրՆրա մասնագետը տեսնում է նախորդ անգամվա բանաձևը և նշումները։
- Պահեստ և ծախսանյութերԻրականում օգտագործված ներկը դուրս է գրվում վճարելիս։
- Մասնագետների տոկոսներ և վճարումներՄասնագետի տոկոսը հաշվարկվում է՝ օգտագործված ներկի գինը հանելուց հետո։
- Մարքեթինգի ավտոմատացումԵրբ գալու ժամանակը մոտենա, հաղորդագրությունը կհրավիրի նորից գրանցվել։
Այցի, վճարման, ծախսանյութերի և տոկոսի տվյալները կապված են միմյանց։Գրանցման, կանխավճարի, բանաձևի և օգտագործված ներկի տվյալները կապված են միմյանց։
Տեսեք՝ ինչպես կաշխատի emly‑ն ձեր ներկման ծառայությունների օրինակով
Այն մանրուքները, որ պետք են սրահին
Կանխավճար
Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ
Եռաժամյա բալայաժը՝ կանխավճարով
Կանխավճար երկար ծառայություններին, բացառություններ մշտական հաճախորդներին, ձեր չեղարկման ժամկետը։
- Միայն ձեր ընտրած ծառայությունների համար
- Մշտական հաճախորդներին՝ առանց կանխավճարի, եթե ուզում եք
- Վճարվում է քարտով՝ դրամով, էՀԴՄ կտրոնով
Կանխավճարը պահելը որոշում եք դուք։
- Գումար
- 40 000 ֏
- Վճարել կանխավճարը
- 20 000 ֏
Կարող եք անվճար չեղարկել, եթե այցին մնացել է 24 ժամից ավելի։
Համաձայն եմ չեղարկման պայմանների հետ։- Վճարվել է գրանցվելիսՊահված էԿանխավճար 20 000 ֏
- Հաճախորդը չեկավՉներկայացածՊահել կանխավճարը
- Դուք հաստատում եք կանխավճարը պահելըՊահված կանխավճար+20 000 ֏
Ծախսանյութեր
Պահեստ և ծախսանյութեր
Բանաձևը պահված է հաջորդ այցի համար
Ծախսանյութերը՝ ըստ ծառայության, քանակը ճշտվում է վճարելիս, բանաձևը պահվում է։
- Ամեն ծառայության համար՝ ստանդարտ քանակներ
- Մասնագետը նշում է փաստացի քանակը վճարելիս
- Պահեստից՝ ըստ խմբաքանակի, սկսած հնից
Ծախսանյութեր
- Ներկ 7.130 գ
- Օքսիդանտ 6%45 մլ
- Տոներ10 գ
Բանաձևը պահվեց հաճախորդի քարտում
Տոկոսներ
Մասնագետների տոկոսներ և վճարումներ
Տոկոսը՝ ծախսանյութերի գինը հանելուց հետո
Դրույքներ ծառայությունների, վաճառքի և աբոնեմենտների համար՝ ծախսանյութերի գինը հանելուց հետո, զեղչից առաջ կամ հետո գնից։
- Առանձին դրույք ծառայության, վաճառքի և աբոնեմենտի համար
- Հաշվարկ զեղչից առաջ կամ հետո գնից
- Ամեն մասնագետի մնացորդը և վճարումների պատմությունը
- ԱԱննա186 000 ֏Ծառայության վաճառքներից 24%Սպասվող
- ԼԼիլիթ168 000 ֏Ծառայության վաճառքներից 24%Սպասման մեջ
- ՄՄարիամ169 000 ֏Ծառայության վաճառքներից 26%Վճարված
Նվեր քարտեր, աբոնեմենտներ
Աբոնեմենտներ և նվեր քարտեր
Նվեր քարտ՝ տեղում և առցանց
Փաթեթների օգտագործված ծառայությունները հաշվառվում են, իսկ նվեր քարտերի մնացորդը թարմացվում է վճարելիս։ Վաճառքը՝ սրահում և ձեր գրանցման էջում։
- Փաթեթներ, այցերի և անսահմանափակ աբոնեմենտներ
- Նվեր քարտ՝ SMS-ով կամ էլ. փոստով, ձեր լոգոյով
- Առցանց վաճառքը Հայաստանում միացնում ենք մենք
«Մեր մասնագետները նոր ծրագիր չեն սովորի»
Ներբեռնելու բան չկա․ մասնագետը բացում է emly‑ն իր հեռախոսում և տեսնում օրվա գրանցումներն ու հաշվարկված տոկոսները։ Թիմին անվճար ուսուցանում ենք ձեր խնդրանքով, Երևանում՝ ձեր սրահում։
Առաջիկա գրանցումներ
- 11:30ԲալայաժԼուսինե Կ.
- 15:00Արմատների ներկումԹաթև Մ.
- 16:30Տոնավորում և սանրվածքԱրփինե Ս.
- 18:00Կանացի սանրվածքՍուսաննա Հ.
Սրահներ, որոնք աշխատում են emly‑ով
…մանրամասն անալիտիկա․ եթե հաճախորդը տեսնում է հարմար օնլայն գրանցման հարթակ, մենք տեսնում ենք նրա այցերի պատմությունը, սիրելի մասնագետներին ու անձնական նախասիրությունները
Դուք խոսում եք նրանց հետ, ովքեր ստեղծում են emly‑ն

Ալեքսանդր Ադամյան, emly‑ի հիմնադիրՀիմնադիրն անձամբ է կարդում ձեր կարծիքներն ու առաջարկները։ Դրանք օգնում են մեզ բարելավել emly‑ն։
Շատ կարևորում ենք մասնագետների օպերատիվ և հետևողական հետադարձ կապը մեր թիմի հետ։

Գինը՝ ըստ ձեր թիմի
Սկսած 9 500 ֏ ամսական 3 աշխատատեղ, 3 ամսվա կանխավճար՝ 28 500 ֏։
Ադմինիստրատորներն ու մենեջերներն անվճար են։ Վճարում եք միայն ակտիվ մասնագետների համար, նվազագույնը՝ 3։
- Բոլոր ութ մոդուլները
- Տվյալների արտահանում՝ գործող պլանի ընթացքում
Լրացուցիչ SMS · WhatsApp՝ ձեր Pact հաշվով · քարտային միջնորդավճար՝ 2,9% / 3,5%
Ցանցեր և 20+ մասնագետ՝ գրե՛ք մեզ։
Կօգնենք անցնել emly‑ին
Անվճար ներմուծում՝ ըստ հասանելի տվյալների, և թիմի ուսուցում։
- 1Տեղափոխում ենք ձեր տվյալները
- 2Ուսուցանում ենք թիմը
- 3Մեկ շաբաթ աշխատում եք երկու համակարգով, հետո անցնում emly‑ին
Ինչ են հարցնում սրահատերերը
«Մեր մասնագետները նոր ծրագիր չեն սովորի»
Ներբեռնելու բան չկա․ մասնագետը բացում է emly‑ն իր հեռախոսում և տեսնում օրվա գրանցումներն ու հաշվարկված տոկոսները։ Թիմին անվճար ուսուցանում ենք ձեր խնդրանքով, Երևանում՝ ձեր սրահում։
Ինչպե՞ս եք հաշվում ծառայության ներկն ու ծախսանյութերը։
Յուրաքանչյուր ծառայության մեջ նշված են ծախսանյութերը և դրանց ստանդարտ քանակը։ Վճարելիս մասնագետը ճշտում է փաստացի քանակը, և այն դուրս է գրվում պահեստից ըստ խմբաքանակի՝ սկսած հնից։ Հաճախորդի վերջին բանաձևը պահվում է նրա քարտում։
Ինչպե՞ս են հաշվվում մասնագետների տոկոսները։
Դրույքները սահմանում եք առանձին ծառայությունների, վաճառքի և աբոնեմենտների համար՝ զեղչից առաջ կամ հետո գնից։ Նախ հանվում են օգտագործված ծախսանյութերը՝ emly‑ում նշված իրենց գնով։ Յուրաքանչյուր մասնագետի մնացորդը և վճարումները գրանցվում են։ Ինչպես են հաշվվում տոկոսները
Հաճախորդները չե՞ն նեղանա կանխավճարից։
Կանխավճարը խնդրում է համակարգը՝ քաղաքավարի և հաճախորդի լեզվով, և միայն ձեր ընտրած ծառայությունների համար։ Մշտական հաճախորդների համար կարող եք բացառություն անել։ Եթե հաճախորդը չգա, համակարգն առաջարկում է պահել կանխավճարը։ Դուք հաստատում եք որոշումը կամ, համապատասխան թույլտվությամբ, ընտրում եք այն չպահել։ Քարտային վճարումները միացնում ենք մենք։ Ինչպես է աշխատում կանխավճարը
Ո՞վ է տեսնում հաճախորդների հեռախոսահամարները։
Որոշում եք դուք՝ 140 թույլտվությամբ։ Համարները կարելի է թաքցնել, մասնագետը կարող է տեսնել միայն իր հաճախորդներին, իսկ արտահանելու իրավունքը տալիս եք դուք։ Տեսնում եք մուտք գործած բոլոր սարքերը և կարող եք հեռակա դուրս գալ ընտրված սարքից։ Հաճախորդների բազան տնօրինում եք դուք։
Ինչպե՞ս է ՀԴՄ-ն աշխատում emly‑ի հետ։
Առցանց վճարումների, օրինակ՝ կանխավճարի համար էՀԴՄ կտրոնը տրվում է ավտոմատ։ Տեղում վճարելիս կտրոնը տպվում է ձեր ֆիսկալ տպիչով։
Ի՞նչ տվյալներ եք տեղափոխում, և այցերի պատմությունը կպահպանվի՞։
Ձեր խնդրանքով անվճար տեղափոխում ենք հասանելի տվյալները։ Ցանկը կախված է աղբյուրից․ այլ համակարգերից հնարավոր է տեղափոխել նաև այցերի պատմությունը, իսկ Excel-ից կամ տետրի լուսանկարներից ներմուծվող տվյալները նախապես ճշտում ենք։ Թիմի ուսուցումն անվճար է՝ Երևանում նաև տեղում, այլ քաղաքներում՝ տեսազանգով։ Անցնելուց առաջ կարող եք մեկ շաբաթ աշխատել երկու համակարգով։
Տեսեք ձեր սրահի օրը emly‑ում
Դեմո՝ ձեր ներկումների օրինակով։ Երևանում՝ նաև սուրճի շուրջ։