Ծրագիր գեղեցկության սրահի համար: Ձեր սրահը՝ ներկի բանաձևից մինչև ՀԴՄ կտրոն։
Սպառման նյութեր, կոմիսիաներ, կանխավճար և նվեր քարտեր
Ներկերի բանաձևերն ու այցերի պատմությունը՝ հաճախորդի քարտում, կոմիսիաների հաշվարկը՝ ձեր կանոններով, կանխավճարը՝ քարտով, դրամով։
14 օր անվճար · առանց քարտի ու պարտավորության
- ՀԴՄ կտրոն
- Սպառման նյութեր ըստ ծառայության
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Սրահներ, որոնք աշխատում են emly‑ով
5+ տարի1
Որոշ սրահներ մեզ հետ են 2018 թվականից, իսկ գրանցումներն emly‑ով են վարում արդեն 5 տարուց ավելի։
Ամեն ինչ, ինչով աշխատում է ձեր սրահը
Ութ մոդուլ, մեկ համակարգ՝ բանաձևից մինչև մասնագետի կոմիսիան։
- Կազմակերպել գրանցումներըԱռցանց գրանցում և օրացույցԳրանցում Instagram-ի հղումով։ Ներկը պահելու ժամանակը նույնպես ներառվում է գրանցման տևողության մեջ։
- Կազմակերպել գրանցումներըՀաճախորդներ և հավատարմության ծրագիրԲանաձևերն ու նշումները՝ հաճախորդի քարտում։
- Կազմակերպել գրանցումներըՄարքեթինգի ավտոմատացումՀաջորդ այցի հրավեր, ծննդյան շնորհավորանք և հաճախորդների վերադարձ։
- Ստանալ վճարումներՎճարումներ, կանխավճար և ՀԴՄԿանխավճար՝ քարտով, Apple Pay-ով կամ Google Pay-ով, է-ՀԴՄ կտրոնը՝ ավտոմատ։
- Ստանալ վճարումներԱբոնեմենտներ և նվեր քարտերԱբոնեմենտների օգտագործված այցերը հաշվառվում են համակարգում։
- Կառավարել բիզնեսըՊահեստ և սպառման նյութերՆերկն ու պարագաները դուրս են գրվում պահեստից վճարելիս։
- Կառավարել բիզնեսըՄասնագետների կոմիսիաներ և վճարումներՄասնագետի կոմիսիան՝ նյութերի արժեքը հանելուց առաջ կամ հետո։
- Կառավարել բիզնեսըՀաշվետվություններ և վերահսկողությունԵկամուտ, կրկնայցեր և դրամարկղ։
Յուրաքանչյուր մասնագետ իր հեռախոսում տեսնում է օրվա գրանցումներն ու հաշվարկված կոմիսիաները։
Մեկ ներկման գրանցում՝ վեց գործՄեկ ներկման գրանցում՝ չորս գործ
Հաճախորդն ընտրում է ազատ ժամը Instagram-ի հղումով՝ առանց նամակագրության։
- Առցանց գրանցում և օրացույց23:40 Գրանցվել է առցանց՝ ռուսերեն։ Նախորդ օրը՝ հիշեցում։
- Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ20 000 ֏ կանխավճար՝ քարտով։ է-ՀԴՄ կտրոնը տրված է։
- Հաճախորդներ և հավատարմության ծրագիրՆրա մասնագետը տեսնում է նախորդ անգամվա բանաձևը և նշումները։
- Պահեստ և սպառման նյութերԻրականում օգտագործված ներկը դուրս է գրվում վճարելիս։
- Մասնագետների կոմիսիաներ և վճարումներՄասնագետի կոմիսիան հաշվարկվում է օգտագործված ներկի գինը հանելուց հետո։
- Մարքեթինգի ավտոմատացումԵրբ գալու ժամանակը մոտենա, հաղորդագրությունը կհրավիրի նորից գրանցվել։
Այցի, վճարման, սպառման նյութերի և կոմիսիայի տվյալները կապված են միմյանց։Գրանցման, կանխավճարի, բանաձևի և օգտագործված ներկի տվյալները կապված են միմյանց։
Տեսեք, թե ինչպես կաշխատի emly‑ն ձեր ներկման ծառայությունների օրինակով
Այն մանրուքները, որ պետք են սրահին
Կանխավճար
Վճարումներ, կանխավճար և ՀԴՄ
Եռաժամյա բալայաժը՝ կանխավճարով
Կանխավճար երկար ծառայություններին, բացառություններ մշտական հաճախորդներին, ձեր չեղարկման ժամկետը։
- Միայն ձեր ընտրած ծառայությունների համար
- Մշտական հաճախորդներին՝ առանց կանխավճարի, եթե ուզում եք
- Վճարվում է քարտով՝ դրամով, է-ՀԴՄ կտրոնով
Կանխավճարը պահելը որոշում եք դուք։
- Գումար
- 40 000 ֏
- Վճարել կանխավճարը
- 20 000 ֏
Կարող եք անվճար չեղարկել, եթե այցին մնացել է 24 ժամից ավելի։
Համաձայն եմ չեղարկման պայմանների հետ։- Վճարվել է գրանցվելիսՊահված էԿանխավճար 20 000 ֏
- Հաճախորդը չեկավՉներկայացածՊահել կանխավճարը
- Դուք հաստատում եք կանխավճարը պահելըՊահված կանխավճար+20 000 ֏
Սպառման նյութեր
Պահեստ և սպառման նյութեր
Բանաձևը պահված է հաջորդ այցի համար
Սպառման նյութերը՝ ըստ ծառայության, քանակը ճշտվում է վճարելիս, բանաձևը պահվում է։
- Ամեն ծառայության համար՝ ստանդարտ քանակներ
- Մասնագետը նշում է փաստացի քանակը վճարելիս
- Պահեստից՝ ըստ խմբաքանակի, սկսած հնից
Սպառման նյութեր
- Ներկ 7.130 գ
- Օքսիդանտ 6%45 մլ
- Տոներ10 գ
Բանաձևը պահվեց հաճախորդի քարտում
Կոմիսիաներ
Մասնագետների կոմիսիաներ և վճարումներ
Կոմիսիաներ՝ ձեր սահմանած կանոններով
Անհատական դրույքներ ծառայությունների, ապրանքների և աբոնեմենտների համար։ Հաշվարկը՝ զեղչից և նյութերի արժեքը հանելուց առաջ կամ հետո։
- Առանձին դրույք ծառայության, վաճառքի և աբոնեմենտի համար
- Հաշվարկ զեղչից առաջ կամ հետո գնից
- Ամեն մասնագետի մնացորդը և վճարումների պատմությունը
- ԱԱննա186 000 ֏Ծառայության վաճառքներից 24%Սպասվող
- ԼԼիլիթ168 000 ֏Ծառայության վաճառքներից 24%Սպասման մեջ
- ՄՄարիամ169 000 ֏Ծառայության վաճառքներից 26%Վճարված
Նվեր քարտեր, աբոնեմենտներ
Աբոնեմենտներ և նվեր քարտեր
Նվեր քարտ՝ տեղում և առցանց
Փաթեթների օգտագործված ծառայությունները հաշվառվում են, իսկ նվեր քարտերի մնացորդը թարմացվում է վճարելիս։ Վաճառքը՝ սրահում և ձեր գրանցման էջում։
- Փաթեթներ, այցերի և անսահմանափակ աբոնեմենտներ
- Նվեր քարտ՝ SMS-ով կամ էլ. փոստով, ձեր լոգոյով
- Առցանց վաճառքը Հայաստանում միացնում ենք մենք
«Մեր մասնագետները նոր ծրագիր չեն սովորի»
Ներբեռնելու բան չկա․ մասնագետը բացում է emly‑ն իր հեռախոսում և տեսնում օրվա գրանցումներն ու հաշվարկված կոմիսիաները։ Սկզբնական ուսուցումն անվճար է՝ ձեր խնդրանքով, Երևանում՝ ձեր սրահում։
Առաջիկա գրանցումներ
- 11:30ԲալայաժԼուսինե Կ.
- 15:00Արմատների ներկումԹաթև Մ.
- 16:30Տոնավորում և սանրվածքԱրփինե Ս.
- 18:00Կանացի սանրվածքՍուսաննա Հ.
Սրահներ, որոնք աշխատում են emly‑ով
…մանրամասն անալիտիկա․ եթե հաճախորդը տեսնում է հարմար օնլայն գրանցման հարթակ, մենք տեսնում ենք նրա այցերի պատմությունը, սիրելի մասնագետներին ու անձնական նախասիրությունները
Դուք կապի մեջ եք այն մարդկանց հետ, ովքեր ստեղծում են emly‑ն

Ալեքսանդր Ադամյան, emly‑ի հիմնադիրՀիմնադիրն անձամբ կարդում է ձեր կարծիքներն ու առաջարկները։ emly‑ն բարելավվում է նաև ձեր շնորհիվ։
Շատ կարևորում ենք մասնագետների օպերատիվ և հետևողական հետադարձ կապը մեր թիմի հետ։

Արժեքն ըստ ձեր թիմի մեծության
Սկսած 9 500 ֏ ամսական 3 աշխատատեղի և 3 ամսվա փաթեթի հաշվարկով՝ ընդհանուր 28 500 ֏։
Ադմինիստրատորներն ու մենեջերներն անվճար են։ Վճարում եք գրանցումներ ընդունող մասնագետների համար, նվազագույնը՝ 3։
- Բոլոր ութ մոդուլներն ու դրանց հնարավորությունները ներառված են
- Տվյալների արտահանում՝ գործող պլանի ընթացքում
Հնարավոր լրացուցիչ վճարներ՝ SMS, WhatsApp՝ ձեր Pact հաշվով, քարտային միջնորդավճար՝ 2,9% / 3,5%, ats.am գիծ
Ցանցերին և 25+ մասնագետով բիզնեսներին՝ անհատական առաջարկ
Անցում emly‑ին՝ մեր աջակցությամբ
Ձեր հասանելի տվյալների անվճար տեղափոխում այլ աղբյուրներից և թիմի սկզբնական ուսուցում։
- 1Տեղափոխում և ստուգում ենք ձեր տվյալները
- 2Սովորեցնում ենք թիմին օգտվել emly‑ից
- 3Աջակցում ենք 24/7՝ հարցերի կամ դժվարությունների դեպքում
Ինչ են հարցնում սրահատերերը
«Մեր մասնագետները նոր ծրագիր չեն սովորի»
Ներբեռնելու բան չկա․ մասնագետը բացում է emly‑ն իր հեռախոսում և տեսնում օրվա գրանցումներն ու հաշվարկված կոմիսիաները։ Սկզբնական ուսուցումն անվճար է՝ ձեր խնդրանքով, Երևանում՝ ձեր սրահում։
Ինչպե՞ս եք հաշվում ծառայության ներկն ու սպառման նյութերը։
Յուրաքանչյուր ծառայության մեջ նշված են սպառման նյութերը և դրանց ստանդարտ քանակը։ Վճարելիս մասնագետը ճշտում է փաստացի քանակը, և այն դուրս է գրվում պահեստից ըստ խմբաքանակի՝ սկսած հնից։ Հաճախորդի վերջին բանաձևը պահվում է նրա քարտում։
Ինչպե՞ս են հաշվվում մասնագետների կոմիսիաները։
Ամեն մասնագետի համար սահմանում եք առանձին դրույքներ՝ ըստ ծառայության, ապրանքի և աբոնեմենտի։ Ընտրում եք՝ հաշվարկել զեղչից առաջ կամ հետո, օգտագործված նյութերի արժեքը հանելով կամ առանց հանելու։ Նյութերի արժեքը վերցվում է emly‑ում նշված գնից։ Յուրաքանչյուր մասնագետի մնացորդը և վճարումները գրանցվում են։ Ինչպես են հաշվվում կոմիսիաները
Հաճախորդները չե՞ն նեղանա կանխավճարից։
Կանխավճարը խնդրում է համակարգը՝ քաղաքավարի և հաճախորդի լեզվով, և միայն ձեր ընտրած ծառայությունների համար։ Մշտական հաճախորդների համար կարող եք բացառություն անել։ Եթե հաճախորդը չգա, համակարգն առաջարկում է պահել կանխավճարը։ Դուք հաստատում եք որոշումը կամ, համապատասխան թույլտվությամբ, ընտրում եք այն չպահել։ Քարտային վճարումները միացնում ենք մենք։ Ինչպես է աշխատում կանխավճարը
Ո՞վ է տեսնում հաճախորդների հեռախոսահամարները։
Որոշում եք դուք՝ 140 թույլտվությամբ։ Համարները կարելի է թաքցնել, մասնագետը կարող է տեսնել միայն իր հաճախորդներին, իսկ արտահանելու իրավունքը տալիս եք դուք։ Տեսնում եք մուտք գործած բոլոր սարքերը և կարող եք հեռակա դուրս գալ ընտրված սարքից։ Հաճախորդների բազան տնօրինում եք դուք։
Ինչպե՞ս է ՀԴՄ-ն աշխատում emly‑ի հետ։
Առցանց վճարումների, օրինակ՝ կանխավճարի համար է-ՀԴՄ կտրոնը տրվում է ավտոմատ։ Տեղում վճարելիս կտրոնը կարող է տպվել ձեր ֆիսկալ տպիչով։
Ո՞ր տվյալներն եք տեղափոխում, և արդյո՞ք այցերի պատմությունը կպահպանվի։
Ձեր ցանկությամբ անվճար տեղափոխում ենք հասանելի տվյալները։ Ցանկը կախված է աղբյուրից․ այլ համակարգերից հնարավոր է տեղափոխել նաև այցերի պատմությունը, իսկ Excel-ից կամ տետրի լուսանկարներից ներմուծվող տվյալները նախապես ճշտում ենք։
Տեսեք ձեր սրահի օրը emly‑ում
Կցուցադրենք emly‑ն ձեր ներկման ծառայությունների օրինակով։ Երևանում՝ նաև սուրճի շուրջ։