Մանդալա Սպա կենտրոնը գտնվում է Հյուսիսային պողոտա 11 հասցեում՝ Golden Palace Hotel Yerevan հյուրանոցի -1 հարկում:Կենտրոնում գործում է վարսահարդարման,դիմահարդարման,մատնահարդարման և ոտնահարդարման,դեմքի,մարմնի խնամքի,մերսման ծառայություններ:Մարզասրահը,ջրային գոտին՝հիդրոմերսող ջակուզին,արևելյան և ֆիննական շոգեբաղնիքները ,հաճելի երաժշտությունը և անուշաբույր թեյի հյուրասիրությունը կազատեն ձեզ հոգնածությունից,սթրեսից,կօգնեն կտրվել առօրյա հոգսերից և վայելել լիարժեք հանգիստ: Բոլոր ծառայությունները կատարվում են ամենաորակյալ,արդյունավետ և բարձրակարգ նյութերով,դե իսկ բարեհամբյուր և պրոֆեսիոնալ անձնակազմը ողջ օրվա ընթացքում կհոգա ձեր առողջության,հանգստության,գեղեցկության և կատարյալ հանգստի մասին:Կենտրոնը հիանալի վայր է նաև ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար:Գործում են նաև անդամակցության փաթեթներ և հատուկ առաջարկներ:
Երկուշաբթի - Կիրակի09:00 - 21:00
Անվճար WiFi
Բնական/անվնաս նյութեր
Անծուխ միջավայր
Ըմպելիքի հյուրասիրություն
Հարմար է երեխաների հետ
Երեխաների սպասարկում
Սմարթֆոնի լիցքավորում
Սպասասրահ