Ցուցադրություն, որը ցնցեց համացանցը

Ամենասիրելի, ամենասպասված, ամենաոճային նորաձևության ցուցադրությունը․ hմայիչ և հաջողակ Սիմոն Պորտ Ժաքմյուսի գարուն-ամառ 2021 հավաքածուն։

Ջուլիետա Միքայելյան

օգս 16, 2020 · 2 րոպե


jaquemus

Հանրահայտ Ժաքմյուսի (Jacquemus) գարուն-ամառ 2021-ի ցուցադրությունը մի քանի օր շարունակ բոլոր նորաձևության ամսագրերի, ինսթագրամի և տարբեր կայքերի ուշադրության կենտրոնում էր:

Դիզայները ֆանտաստիկ կերպով կարողացել է ընդգծել մարդ-բնություն կապը և ցուցադրել այդ կապի գեղեցկությունը, նորաձևության մեջ մտցնելով նոր ձեռագիր ու մոտեցում:

Այս ցուցադրությունը նաև մեծ ոգեշնչում էր իսկական էսթետների համար ու շատ բան փոխեց նաև ինստագրամյան «ֆիդերում»:
Նախքան այդ ամբողջ էսթետիկան մեր կայքում ևս մատուցելը մի փոքր ներկայացնենք
նրբաճաշակ ու շատերի սիրելի դիզայներին:

Ժաքմյուսը երիտասարդ ֆրանսիացի է, ով իր առաջին քայերն արել է 18 տարեկանում՝ Փարիզ տեղափոխվելով ու մի քանի ամիս սովորելով նորաձևության կենտրոններից մեկում:
Արդեն 20 տարեկանում նա հիմնադրում է բրենդը, անվանելով այն իր մոր ազգանունով:
Սիմոն Ժաքմյուսն այժմ 30 տարեկան է: Ունի նորաձևության ոլորտի մի շարք նշանակալի մրցանակներ ու շարունակում է մեծ եռանդով ու ոգևորությամբ աշխատել, ստեղծագործել:

jacquemus

Այս ցուցադրության մասին նա ասել է.
«Մեր թիմը երկար ժամանակ առանձին էր իրարից, մենք բոլորս մեր տներում էինք ու լի էինք աշխատելու ու նոր հավաքածու ցուցադրելու մոլուցքով: Մենք դարձել էինք մարդկանց շղթա, ում միավորում էր սերն ու ստեղծագործական պրոցեսը»:

Մենք փորձել ենք առանձնացնել ու շեշտը դնել վարսահարդարման այն թրդեների վրա, որ իր հետ բերում է այս ցուցադրությունը և առաջարկել ձեզ նոր տարբերակներ 2021-ի համար:

Կարե, այս սանրվածքը երևի թե թրենդային է եղել բոլոր ժամանակներում:

jaquemus

ժաքմուս

Բրոշով հավաքված մազերը կարծես թե կրկին ակտուալ են դառնում:

ժաքմյուս

ժաքմյուս

Միշտ նորաձև, կերպարային ու հարմար՝ ցանկացած առիթի դեպքում՝ հյուսեր:

ժաքմուս

Դե, իսկ եթերային ու թեթև ալիքները ի համալրում ցանկացած կերպարի:

նորաձևություն ծովային ալիքներ

նորաձևությունսանրվածքժամանցային

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում