Ի՞նչ կա հայտնիների պայուսակում

Երբ հայտնիների պայուսակի պարունակությունն այնքան էլ չի տարբերվում քո պայուսակի պարունակությունից, կամ գրեթե չի տարբերվում 😃

Լիլիթ Ներսիսյան

հնս 3, 2020 · 4 րոպե


rsz og image

Երևի թե շատերիդ է ծանոթ «ինչ կա իմ պայուսակում» չելենջը։ Իհարկե, հիմա գրեթե բոլորի պայուսակում պարտադիր կա դիմակ, ալկոհոլային հիմքով ախտահանիչ և ձեռնոցներ, բայց չէ՞ որ սա ժամանակավոր բնույթ է կրում, և մի օր անպայման կվերադառնանք մեր «նորմալ» կյանքին։
Այսօր որոշեցինք միասին «մտնել» աստղերի պայուսակը և տեսնել թե ինչ էին իրենց հետ պարտադիր վերցնում հայտնի մարդիկ նախքան դիմակ-ձեռնոցներով լի պայուսակները։

Դերասանուհի, մոդել, հեռուստապրոդյուսեր Էվա Լոնգորիան իր պայուսակում պարտադիր պահում է բարձ ճանապարհորդությունների համար, L’Oréal բրենդի մաքրող անձեռոցիկներ՝ երկարատև նկարահանումներից հետո շպարը մաքրելու համար, վիտամին C, քանի որ շատ կարևորում է իր առողջությունը (հեռատես է չէ՞ Էվան)։ Էվայի պայուսակում իր սիրելի բանալու կախազարդերն են Ֆրանսիայից և Մեքսիկայից, դրամապանակ, որի մեջ տարբերի պետությունների թղթադրամներ են, մանգոյի չիր, սվիտեր, և․․․ թել ու ասեղ, որը մի քանի անգամ փրկել է դերասանուհուն տարբեր իրավիճակներում։

eva-longoria-bag

Կանադացի ֆոտոմոդել և ակտիվիստ Վինի Հարլոուն ինքն իրեն կատակով անվանում է Մերի Փոփինս։ Նա ասում է, որ իր պայուսակում կա այն ամենն, ինչ կարող է մարդուն երբևէ պետք գալ։
Վինիի պայուսակում կա հանքային ջուր, որով նա փորձում է փոխարինել գազավորված ընպելիքները, արագ պատրաստվող շիլա, ինքնաթիռի մեջ սնվելու համար, հակահիստամինային միջոց ալերգիայի համար, մաստակ, հակաբակտերիալ կպչուն սպեղանի, շուրթերի մի քանի բալզամ, ականջակալներ, հեռախոս, ինչպես նաև Վինին սիրում է իր պայուսակում ունենալ մի քանի պոլարոիդ նկար՝ լավ հիշողությունների համար։

Winnie-Harlow-bag

Նիքի Մինաժի վառ վարդագույն պայուսակում մոտ $5000 արժողությամբ թղթադրամ կա, բայց ոչ դրամապանակում։ Թղթադրամները ցվրված են ողջ պայուսակի մեջ, իսկ Լուի Վիտոն դրամապանակը դատարկ է։ Նիքիի պայուսակում կա մոտ 10 MAC Viva Glam շրթներկ։ Նիքիի համար բնականաբար շատ կարևոր են ձայնալարերը, և նա իր պայուսակում պահում է Throat Coat թեյեր։ Եթե Նիքին պետք է տեղափոխվի մի վայրից մյուսը՝ նա անպայման իր պայուսակում ունենում է փափուկ գուլպաներ։
Ինչպես տեսնում եք, պայուսակում տեղ են գտել նաև շոկոլադե կոնֆետներ և կանաչ ձիթապտուղ։

nicki-minaj-bag

Իսկ այ ի՞նչ կա Թոնի Բրեքսթոնի պայուսակում։
Պատկերացնու՞մ եք, ախտահանիչ հեղուկ և հակաբակտերիալ թաց անձեռոցիկներ։ Հիմա դրանց առկայությունը պայուսակում այլևս ոչ մեկի համար զարմանալի չէ, ընդհակառակը, բացակայությունն է տարակուսանք առաջացնում։
Մարզիչի խորհրդով՝ երգչուհին պայուսակում պահում է նաև բանան, ինչպես նաև խնձոր, քանի որ ելույթից առաջ խնձոր ուտելը լավ է անդրադառնում ձայնալարերի աշխատանքի վրա։
Թոնիի պայուսակում պարտադիր լինում է նաև ինքնակպչուն սպեղանի՝ կոտրված եղունգների համար։
Է՞լ ինչ կա երգչուհու պայուսակում․ հեռախոս, պլանշետ, փափուկ բարակ վերմակ, գլխակապ։

toni-braxton-bag

Ու՞մ պայուսակն է հաջորդը՝ Միրանդա Քերրի, մոդել, մագնատ, երկու բալիկների մայրիկի։
Միրանդայի պայուսակում կարող ենք գտնել մանկական իրեր, դեմքի մերսման համար սարք, հակառադիացիոն սարք, Pure Change շոկոլադե պրոտեինային սալիկներ, Charlotte Tilbury շրթներկ, մաստակ, քնելու համար նախատեսված դիմակ, դիմահարդարման պայուսակ, մի փունջ բանկային քարտ, ձեռքերի ախտահանիչ և սիրելի գիրք։

miranda-kerr-bag

Բացեցինք տաղանդավոր դերասանուհի Միլա Յովովիչի պայուսակը։ Ինչպես յուրաքանչյուր մայրիկի պայուսակում՝ այստեղ էլ կգտնեք մանկական իրեր, խնձոր և բանանի չիր երեխաների համար։ Հեռախոս, լիցքավորիչ ու արտաքին մարտկոց, ինքնակպչուն սպեղանի, աչքի կաթիլներ, Թոմ Ֆորդի դիմահարդարման միջոցներ, թաց անձեռոցիկներ, եղունգների խարտոց։
Դերասանուհին պայուսակում պահում է նաև թեթև ժակետ՝ սառը եղանակի համար։

in-mila-yovovich-bag

Անչափ հմայիչ դերասանուհի Լիլի Ջեյմսն իր պայուսակի մասին խոսելիս կատակում է, որ այն պարունակում է նաև խոհանոցի լվացարանը։
Լիլին ասում է, որ ինքը բավականին վատ հիշողություն ունի և պետքա է ամեն ինչ գրի առնի նոթատետրում։ Այդ իսկ պատճառով իր պայուսակում մշտապես բնակվում են նոթատետրն ու գրիչը։
Երգչուհու պարտադիր իրերի շարքում են նաև խճճված մազերի սանրը, օպտիկական ակնոցներ, Շանելի կախազարդով բանալիները, մաշկը խոնավեցնող քսուք և․․․ լողափի հողաթափեր, քանի որ երբ շոգ է, դերասանուհին գերադասում է հանել բարձրակրունկները 🤭։

lily-james-bag

նորաձևություն

հեղինակ՝

Լիլիթ Ներսիսյան

Թվային մարքեթինգի մասնագետ