«Չբռնե՞մ մազերս կարճ կտրեմ» կամ «վե՜րջ մազերս երկարացնելու եմ»․ Եկեք միասին գտնենք այս հարցերի պատասխանները
Հրաչուհի Առաքելյան
ապր 20, 2020 · 4 րոպե
«Չբռնե՞մ մազերս կարճ կտրեմ»💇 կամ «վե՜րջ մազերս երկարացնելու եմ»․ որքան հաճախ ենք անում նման արտահայտություններ եւ հետո մոռանում ու շարունակում ենք մնալ նույն կերպարով ամիսներ ու նույնիսկ տարիներ շարունակ։ Իսկ փոխվել միշտ պետք է։ Գաղտնիք չէ, որ նոր սանրվածքը կարող է թարմություն ներմուծել մեր կյանք՝ մեզ ավելի համարձակ և գեղեցիկ դարձնելով։ 🖤
Իսկ նման փոփոխություններ անելու դեպքում ավելորդ չէր լինի հետեւել նորաձեւության միտումներին։
Եվ այսպես, սկսե՞նք ծանոթանալ 7 միտումնային սանրվածքների հետ։ Գնացի՛նք։
Այն հարցին, թե արդյոք արժի ունենալ ճակատային մազափունջ, ռիսկի դիմել և կտրել մազերը, մեր պատասխանն է՝ այո։ Հատկապես այս տարի, երբ սանրվածքների գլխավոր միտումը հենց ճակատային մազափունջն է իր տարբեր տեսակներով։ Այն կարող է լինել շատ կարճ, գանգուր, երկար, և կարող է հեշտությամբ համադրվել ցանկացած երկարության, գույնի և ձևի մազերի հետ։
Բոլոր աղջիկներն ու կանայք ցանկանում են ունենալ երկար, գեղեցիկ և շողացող մազեր: Դրանք պահանջում են ավելի շատ խնամք, քան կարճ մազերը, քանի որ ավելի են հակված խճճվելու, ճյուղավորվելու և վնասվելու։ Եվ եթե որոշել ես երկարացնել մազերդ հենց այս տարի, երբ ոճային է համարվում երկար մազերով արված ցանկացած սանրվածք, նույնիսկ մեջքին ուղղակիորեն թափված խնամված մազերը, ապա անպայման հետևիր նրանց առողջ ու սնուցված լինելուն։
Հյուսերը մշտապես հարմար են ու թրենդային: Հատկապես այս տարի ոճային են համարվում անփույթ թվացող հյուսերը, սիմետրիկ ու կոկիկ տարբերակները, հասարակ ցորենահյուսքը և այլն։
Հյուսերի հետ այս տարի կարելի է անել ամեն ինչ։ Եղիր համարձակ, եւ մտքիդ եղած ամենախենթ միտքը իրականացրու, չէ՞ որ տարվա միտումները դա թույլ են տալիս ;)
Ամառային ու տաք շունչ հաղորդող այս սանրվածքը 2020-ի գլխավոր միտումներից է։ Դու կարող ես ունենալ ցանկացած երկարության մազեր և փորձել այս անմիջական ու ինքնատիպ սանրվածքը՝ ընդգծելով քո յուրահատուկ կանացիությունը։
Պոչիկը ոչ միայն ֆիտնեսի ժամանակ է հարմար, այլև այն համարվում է դասական սանրվածք, որը կարող է քեզ ամեն պահի օգնության հասնել։ Առավոտյան վազքի ժամանակ, աշխատանքի վայրում, թե նույնիսկ կարևոր երեկույթի ընթացքում բարձր կապած պոչիկը քեզ հաղորդում է ինքնավստահություն և գրավչություն։
Պարզապես հավաքիր և ամուր կապիր մազերդ բարձրից, ցանկության դեպքում ավելացրու մի փոքր սփրեյ։ Եթե անհրաժեշտ լինի՝ ամրացրու պոչիկդ մեկ կամ մի քանի մազակալով։ Այս սանրվածքով մշտապես կարող ես շքեղ և նորաձեւ երևալ։ Եվ ոչ մի շոգ չի կարող քեզ խանգարել։
Դասական այս սանրվածքը միշտ եղել է ու միշտ էլ կմնա նորաձեւ։ Դու կարող ես ուղիղացնել կարճ կտրած մազերդ, գանգրացնել կամ էլ պարզապես ալիքներ անել։ Այս տարի հատկապես ոճային է մազերի ներքևի հատվածի կլորացված տեսքը։ Նույնիսկ մի փոքրիկ կլորությունը քեզ ավելի շքեղ տեսք կպարգևի։
Ցանկանու՞մ ես ունենալ ճակատային մազափունջ առանց մազերդ կտրելու։ Կարող ես ինքդ արագ պատրաստել բնականին նմանվող մազափունջ՝ քո իսկ մազերով։ Սկզբում բարձր կապիր դրանք, ապա մի փոքր փունջ թող առջևի մասում, մի փոքր էլ՝ հետևի։ Առջևի մասը մազակալերով ամրացրու քո ուզած դիրքից, իսկ մնացածից կոս արա այնպես, որ առջևի մազակալները ծածկվեն։ Հեշտ է, այնպես չէ՞ :)
հեղինակ՝
Հրաչուհի Առաքելյան
Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce