Խնամքի և գեղեցկության գաղտնիքներ՝ Յութուբում հայտնի վլոգերներից

Անթերի արտաքինի իրենց գաղտնիքներով կիսվում են համացանցի ամենահայտնի և գեղեցիկ վլոգերներից մի քանիսը:

Ջուլիետա Միքայելյան

մյս 14, 2020 · 4 րոպե


թենի փանոսյան

Համաձայնեք, որ այսօր խնամված և գեղեցիկ տեսք ունենալու համար ինֆորմացիան այնքան շատ է, որ բարդ չէ գտնել քո ճաշակին և հնարավորություններին համապատասխան միջոցներ: Մենք պատրաստ ենք օգտակար լինել այս հարցում՝ ներկայացնելով յութուբյան հայտնի բլոգերների փորձն ու գեղեցկության գաղտնիքները:

1. Էլինա Ֆյոդորովա

elina fyodorova

Ուկրաինական ծագմամբ այս մոդելը կարողացավ կարճ ժամանակում ձեռք բերել հետևորդների մեծ բանակ՝ շնորհիվ իր գեղեցիկ ու հմայիչ արտաքինի, որի գաղտնիքների մասին պատմում է իր այս վլոգում: Էլինան հաճախ է անդրադառնում նաև այն հարցին, որ գեղեցիկ լինելը առաջին հերթին հոգեվիճակ է և կարողություն՝ ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Նրա խորհուրդների արդյունքը ակնհայտ երևում է իր վարած կենսակերպում և հանդիսանում է նրա հաջողության և սիրված լինելու գրավականը:
Հայտնի մոդել և վլոգեր Էլինան հանդես է եկել նոր պորյեկտներով՝ ստեղծելով օնլայն մարզումների հեղինակային ծրագիր և մոդելային դպրոց:

2. Մարիա Չերվոտկինա (MARIECHER)

maria chervotkina

GATE31 բրենդի ստեղծագործական տնօրեն, ինստագրամ ու յութուբ հայտնի բլոգեր MARIECHER-ը ունի մեծ լսարան տարբեր երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից: Ոճային և գեղեցիկ բլոգերը ներկայացնում է հետաքրքիր և ուրույն քոնթենթ, որն առանձնանում է նյուդային երագներով: MARIECHER-ը գեղեցիկ և խնամված լինելու գաղտնիքը տեսնում է ոճային նուրբ կերպարներ ստեղծելու մեջ և առաջարկում է իր ինքնատիպ լուծումները:

3.Ալինա Չարովա

charova

Միսս Ռուսաստան 2016-ի հաղթող, բարձրահասակ գեղեցկուհի Ալինան ևս հասցրել է սիրվել և արժանանալ շատերի ուշադրությանը՝ ներկայացնելով խմանքի և գեղեցկության իր տարբերակները: Նա արտահայտում է տարբեր պրոդուկտների վերաբերյալ անկեղծ կարծիքներ և կիսվում իր փորձով: Ալինայի ալիքում կարող եք գտնել խնամքի DYI մեթոդներ, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ հաշվի առնելով հիացական և շնորհակալական մեկնաբանությունների քանակը:

4. Ջեսսիկա Ալբա

jessica alba

Այո, այո, դեռևս 90-ականներից հայտնի գեղեցկուհի Ջեսսիկա Ալբան բոլորովին վերջերս թողարկել է իր առաջին վլոգը յութուբում: Հանդիսանալով The Honest Company-ի համահիմնադիր, Ջեսսիկան հաճախ է ակտիվություն ցուցաբերում մեդիա պլատֆորմներում և ներկայացնում իր բրենդի կոսմետիկ միջոցներով անթերի դիմահարդարման տարբերակներ: Հերթական վլոգներից մեկում գեղեցկուհին պատմում է խնամքի իր ամենօրյա արարողակարգի մասին:

5.Թենի Փանոսյան

թենի փանոսյան

Մեր անդրադարձը այս թեմային թերի կլիներ, եթե ձեզ չներկայացնեինք յութուբում հայտնի հայազգի Թենի Փանոսյանին: Միլիոնից ավել հետևորդներ ունեցող խարիզմատիկ վլոգերը ներկայացնում է վարսերի խնամքի, դիմահարդարման իր նախընտրությունները, կիսվում ճամփորդական վլոգներով և առողջ կենսակերպի մասին պատմություններով: Հերթական վլոգում Թենին բացահայտում է մաշկի գիշերային խնամքի իր գաղտնիքները:

Նորաձևությունմազերի խնամքխնամքի միջոցներ

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում