Ինչպես ընտրել ճիշտ շամպուն մազերի համար

Ձեր մազերին համապատասխան շամպուն ընտրելու մի քանի պարզ կանոն։ Եկեք միասին հասկանանք, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել շամպուն ընտրելիս։

Անահիտ Հակոբյան

փտր 9, 2021 · 3 րոպե


choose shampoo

Պատկերացրեք կանգնած եք խանութում, շամպունների դարակի առաջ և չեք կողմնորոշվում որը վերցնել, չէ՞ որ տեսականին այնքան մեծ է և բազմազան։
Երբեմն ամենալավ տարբերակը գտնելն անհնարին է թվում։

Բոլոր շամպունները այս կամ այն չափով նախատեսված են կոնկրետ մազի տեսակի խնամքի համար։
Խոնավեցնող, բուժող, ուղիղացնող, խտացնող, թեփի դեմ, թափվելու դեմ, իրականում այս ցանկը շատ ավելի մեծ է։

Խնդիրը հետևյալն է․ ինչպե՞ս համապատասխանեցնել շամպունը հենց ձեր մազերին։

Համապատասխան շամպուն չօգտագործելը կարող է վնասել ձեր մազերը, կամ լավագույն դեպքում, նրանք չեն ունենա այն փայլը, ծավալն ու խտությունը, որը հնարավոր կլիներ ունենալ ճիշտ ընտրված խնամքի միջոցի դեպքում։
Եկեք միասին հասկանանք, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել շամպուն ընտրելիս։

Ճանաչիր գլխամաշկդ

Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե շամպունը բացառապես մազերը մաքրող միջոց է։ Սակայն շամպունը կարևոր դեր ունի նաև գլխամաշկի և մազարմատների համար։

Յուղոտ գլխամաշկ

Յուղոտ գլխամաշկ ունեցող մարդիկ․ դուք փորձել եք գրեթե բոլոր ֆիրմաների արտադրած համապատասխան շամպունները, և լվանում եք ձեր մազերը ամեն օր, երբեմն՝ օրը երկու անգամ։ Այո, մենք գիտենք թե դա ինչ է։ Եվ այսպես, շամպուն ընտրելիս և մազերը լվանալիս առաջնորդվեք հետևյալ կանոններով։

  • Աչքի անցկացրեք դարակին դրված շամպուններն ու առանձնացրեք բալանսավորող, ծավալ հաղորդող և ամրացնող մակնշում ունեցողները։

  • Դիտարկեք կրկնակի լվացման մեթոդը։ Ընտրեք միջոց, որով նախ կխնամեք յուղոտ գլխամաշկը, ապա հաջորդ քայլով, մեկ այլ ֆորմուլայի միջոցով կլվանաք մազերը։

  • Կոնդիցիոները մի՛ քսեք անմիջապես գլխամաշկին, օգտագործեք այն մազերի միջնամասի և ծայրերի համար։

Չոր գլխամաշկ

Երբ գլխամաշկը չոր է, քոր առաջացնող կամ թեփոտ (հաճախ այս ամենը միասին), ճիշտ շամպուն ընտրելը կարող է պարզապես փրկել անհարմար, շփոթեցնող կամ նույնիսկ տհաճ իրավիճակի մեջ հայտնվելուց։
Փորձեք հետևել ստորև ներկայացված մի քանի խորհուրդների․

  • Խուսափեք ամրացնող, ծավալ հաղորդող շամպուններից։ Դրանք կջրազրկեն ձեր գլխամաշկը, որին շատ-շատ խոնավեցում է հարկավոր։

  • Եթե գլխամաշկը պարզապես չոր է, առանց քորի կամ թեփի, ընտրեք այն շամպունները, որոնք ունեն խոնավեցնող կամ հանգստացնող հատկություններ։

  • Եթե գլխամաշկը շատ չոր է, թեփոտ և քոր է առաջացնում, ընտրեք հատուկ չոր մաշկի համար նախատեսված շամպուններ։ Նախաօ պատվություն տվեք մենթոլ կամ թեյի ծառի թուրմ պարունակող շամպուններ։

  • Խուսափեք սուլֆատներ պարունակող շամպուններից, որոնք կչորացնեն և կվնասեն գլխամաշկը։

  • Մազերը լվացեք ջանասիրաբար, խնամքով, մերսելով գլխամաշկը։

Ընտրիր բնականը

Մեր մազերը ամեն օր ենթարկվում են շրջակա միջավայրի վնասակար ներգործությանը․ աղտոտված միջավայր, փոշի, արևի ուղիղ ճառագայթներ։ Եթե այս ամենի հետ մեկտեղ օգտագործենք սուլֆատներ և այլ վնասակար նյութեր պարունակող միջոցներ, կարող ենք անդառնալի վնաս հասցնել մազերին։

Շամպուն ընտրելիս կարդացե՛ք բաղադրությունը, նախապատվությունը տվեք բնական բաղադրիչներ պարունակող շամպուններին։
Ի դեպ, բնական շամպուններ կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում, իսկ թե ինչպես, կարդացեք այստեղ։

Առողջ, փարթամ մազեր ունենալու համար կարևորեք նաև ձեր սնունդն ու ապրելակերպը, օգտագործեք հնարավորինս առողջ սնունդ։

մազերի խնամք

հեղինակ՝

Անահիտ Հակոբյան

Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։