Ինչպե՞ս խնամել բնական գանգուր մազերը

Այն ամենն, ինչ պետք է իմանալ բնական գանգուր մազերի խնամքի մասին։ Առողջ ու փարթամ մազերի գաղտնիքը։

Անահիտ Հակոբյան

օգս 29, 2020 · 3 րոպե


pexels-wallace-chuck-3322625

Գանգրահեր գեղեցկուհիներ, հավաքվեք, այս հոդվածը ձեր շքեղագույն մազերի խնամքի մասին է։
Գանգուր մազերը ավելի են հակված չորության և կոտրատվելուն, ավելի շատ են ենթարկվում քիմիական միջոցների ազդեցությանը, և իհարկե, հաճախ խճճվում են։
Գանգուր մազերի խնամքը էապես տարբերվում է ուղիղ կամ ալիքաձև մազերի խնամքից, եկեք տեսնենք, թե ինչպես։

Գանգրահեր գեղեցկուհիների #1 սխալը մազերի խնամքի ժամանակ չափազանց հաճախ լվացումն է։ Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ մազերի լվացման հաճախականությունն էապես կախված է գանգամաշկի յուղոտ կամ չոր լինելուց, սեբումի արտադրությունից, կենսակերպից, այնուամենայնիվ, գանգրահերները պետք է փորձեն մազերի շամպունով լվացումը հասցնել մինիմումի։
Քանի որ գանգուր մազերն ավելի են հակված չորության, ամենօրյա կամ շաբաթական 3-5 անգամ շամպունով լվացումն ավելի է չորացնում մազերը։ Քիմիական միջոցները մաքրում են այն բնական յուղը, որըն անհրաժեշտ է մազերի առողջության համար։
Գանգուր մազերի լվացման իդեալական հաճախականությունը շաբաթական մեկ կամ երկու անգամն է։

pexels-cottonbro-4154173

Գանգուր մազերը մշտական խոնավեցման կարիք ունեն։ Ահա թե ինչու երբեք բաց մի թողեք խոնավեցնող կոնդիցիոներով մազերը ցայելու փուլը, ինչքան էլ որ շտապեք։ Մազերի խոնավեցումը կկանխարգելի գերչորացումը, մազերը չեն խճճվի, ծայրերը չեն կոտրատվի։
Աշխատեք ձեռք բերել օրգանական ծագման, բնական խնամքի միջոցներ, խուսափել այն միջոցներից, որոնք պարունակում են պարաբեններ և սուլֆատներ։

Խորհուրդ․ Եթե ձեր մազերը շատ են հարթանում արմատների մոտ, կոնդիցիոները քսեք մազերը ցած կախած վիճակում։

pexels-cottonbro-4505459

Աշխատեք մազերը չորացնել ոչ թե վարսահարդարիչով, այլ բնական եղանակով։ Եթե այնուամենայնիվ որոշել եք վարսահարդարիչ օգտագործել, դիֆուզոր գլխիկով չորացրեք, այն անմիջականորեն արմատները չի վնասի, այլ տաք օդը ալիքաձև կտարածի։

pexels-marlon-alves-3921740

Օգտագործեք ոճավորման և խնամքի միջոցներ, ընտրեք այնպիսիք, որոնք բնական բաղադրիչներ ունեն և չեն վնասի ձեր մազերը։ Ոճավորող միջոցը անպայման քսեք թաց մազերի վրա, սա կարևոր է։ Եթե թողեք, որ մազերը չորանան, նախ կխճճվեն, ապա արմատները լավ չեն ձևավորվի, ինչպես նաև ամբողջությամբ չորանալուց հետո էականորեն կտարբերվեն։ Թաց մազերին քսելու դեպքում տեսքն ավելի խնամված է և գանգուրներն ավելի ենթարկվող են։

pexels-nataliya-vaitkevich-4450374

Միգուցե տարօրինակ թվա, մազերը պետք է խնամել նաև քնած ժամանակ։ Բամբակե սպիտակեղենը կլանում է ձեր գանգուրների բնական յուղերը, և մազերը առավոտյան ավելի չոր են, գզգզված և չենթարկվող։ Փորձեք քնելիս մազերը փաթաթել բնական մետաքսե շարֆով կամ օգտագործել մետաքսե բարձի երես։ Առավոտյան ձեր գանգուրները կլինեն փայլուն, գեղեցիկ, առողջ և փարթամ։

pexels-marlon-alves-3921740

մազերի խնամքմազերսանրվածք

հեղինակ՝

Անահիտ Հակոբյան

Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։