Ինչու՞ են մազերս թափվում

Եթե մազերդ բարակել են, եւ սանրելուց դրանց մի զգալի քանակ մնում է սանրի վրա, անհանգստանալու կարիք կա։ Ներկայացնում ենք մազաթափության հիմնական 6 պատճառ

Հրաչուհի Առաքելյան

ապր 18, 2020 · 2 րոպե


1a1668 1706801ec5b748588c9dd8ce03992741 mv2

Թերեւս բոլորս երբեմն-երբեմն անհանգստանում ենք նկատվող մազաթափությունից, փորձում զանազան շամպուններ՝ մտահոգվելով միայն մեր մազերի առատ ու խիտ տեսքով, եւ անտեսելով, որ նման ազդակը կարող է օրգանիզմում կատարվող ոչ դրական պրոցեսների մասին վկայել։ 😔

Ըստ մասնագետների՝ առողջ մարդը օրական կորցնում է միջինում 50-100 մազ։👩🏻‍ Սակայն երբ նկատում ես, որ մազերդ շատ ավելի բարակ են քան նախկինում, եւ սանրվելուց դրանց զգալի քանակ մնում է սանրի վրա, ուրեմն անհանգստանալու կարիք ունես։ Մենք հետազոտել ենք խնդիրը եւ ներկայացնում ենք մազաթափության հիմնական 6 պատճառ։

Ինչու՞ են թափվում մազերս

1a1668 d452d66eac2548ca88877968bb27eae6 mv2

1․ Ֆիզիկական սթրես 🤕

Ուժեղ մազաթափություն կարող է առաջանալ ծննդաբերությունից, վիրահատությունից կամ ցանկացած ֆիզիկական վնասվածքներից։ Այս ընթացքում կարեւոր է պրոտեինով եւ վիտամիններով հարուստ սնունդ կիրառել եւ լավ քնել։ Օրգանիզմն ինքնուրույն կկարողանա վերականգնել մազերի աճը 6 ամսվա ընթացքում։

2․ Վիտամին A-ի ավելցուկ💊

Առհասարակ, եթե նկատում եք կտրուկ մազաթափություն, արժե դիմել բժշկի👩‍⚕️ եւ հանձնել արյան անալիզ։ Վիտամին A-ի ավելցուկը, նաեւ վիտամին B-ի պակասը կարող են մազերի կորստի պատճառ հանդիսանալ։

3․ Քաշի կտրուկ կորուստ 🧖‍♀️

Քեզ համար կարող է քաշի կորուստը շատ ուրախալի հանգամանք լինել, սակայն օրգանիզմդ ենթարկվում է ֆիզիկական սթրեսի։ Այդ պատճառով նիհարելու համար ցանկալի է համատեղել առողջ սննդակարգը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, արդյունքում՝ քաշի կորստին հասնել աստիճանաբար։

4․ Հորմոնային դիսբալանս ⚖️

Հորմոնային ֆոնի փոփոխությունները անդրադառնում են մեր օրգանիզմի ցանկացած գործառույթի վրա, այդ թվում՝ նաեւ մազերի։ Կրկին բժշկին դիմիր եւ հետեւիր ցուցումներին։ Բալանսը վերականգնելուց հետո մազաթափության խնդիրը ինքնըստինքյան կվերանա։

5․ Պրոտեինի պակաս 🥩

Ինչպես գիտես, հատկապես երկար մազերը լավ սնուցում են պահանջում։ Եթե թափվում են մազերդ, հնարավոր է, որ անհրաժեշտ քանակի պրոտեին չեն ստանում։ Ձուկը, միսը, ձուն, ընկուզեղենը պրոտեինի հսկա պաշարներ են պարունակում։ Ավելացրու դրանք ամենօրյա սննդակարգիդ մեջ։

6․ Հարդարման չարաշահում 👱‍♀️

Մազերիդ որակը կարող ես փչացնել նաեւ դրանք չափից շատ տաք գործիքներով հարդարելով եւ հարդարման վնասակար նյութեր օգտագործելով։ Հիշիր, որ մազերդ բնականից էլ շատ գեղեցիկ են, եւ կարող ես որոշ ժամանակ դրանք հանգիստ թողնել ու վայելել բնության պարգեւածը։ Պարբերաբար սնուցող դիմակները եւ յուղերը կօգնեն ավելի առողջ ու պինդ մազեր ունենալ։

1a1668 ec289a6cefba4e40b3d2e7cc0f2f8810 mv2

Ինչպես տեսնում ես, մազաթափությունը հիմնականում օրգանիզմումդ տեղի ունեցող փոփոխությունների արդյունք է, որը կկարողանաս հաղթահարել, եթե բժշկի👩‍⚕️ օգնությամբ իմանաս ճիշտ պատճառն ու վերացնես այն։ Մազերդ արդեն իրենց հունով կվերականգնվեն։ 🖤

մազերի խնամք

հեղինակ՝

Հրաչուհի Առաքելյան

Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce