Հայտնի դիմահարդարնելը փորձում են լուծում տալ բժշկական դիմակի և շրթներկով ակցենտավորման մեյքափի հարցին

Կորոնավիրուսային այս նոր աշխարհում շրթներկի դերը մնում է անորոշ․ Ինչպե՞ս կարող են համադրել բժշկական դիմակն ու շրթներկը, արդյո՞ք սա սպառնալիք է շրթներկին

Ջուլիետա Միքայելյան

սպտ 10, 2020 · 3 րոպե


OG

Հայտնի դիմահարդարները փորձում են լուծել բժշկական դիմակի և շրթներկով ակցենտավորման մեյքափի հարցը:

Մեզ, կարծում ենք նաև շատերիդ, շարունակում է հետաքրքրել այն հարցը, թե ինչպես պետք է դիմահարդարվել հետքովիդյան շրջանում ու մասնավորապես` ի՞նչ է լինելու շրթներկի ճակատագրի հետ :

Դիմակը առաջին անհրաժեշտության իր է դարձել առողջության պահպանման համար:
Շուրթերը հուսալի փակ են, ուստի ինքնարտահայտվելու և շրթներկով էքսպերիմենտներ անելու փոխարեն, մնում է սահմանափակվել և առաջնայնությունը տալ աչքերի վառ դիմահարդարմանը:
Մի՞թե դիմակներ կրելը վերջակետ կդնի շրթներկի կիրառությանը:
Այս հարցին պատասխանել են L’Oréal Paris բռենդի դիմահարդար Ուել Գառլանդը, Chanel-ից Քեյ Մոնտանոն և ուրիշները:

Նիկկի Վոլֆ, Dior

Այո, մարդիկ հիմա ինչ-որ չափով փոխել են իրենց մոտեցումը դիմահարդարման նկատմամբ, սկսել են ընդգծել աչքերը, իսկ դեմքի մաշկին ու շուրթերին չեն հատկացնում ուշադրություն: Այս հարցը կարելի է լուծել տինտերի կիրառությամբ և գույնը վերականգնող բալզամների միջոցով: Այս միջոցները երանգ են հաղորդում և եթե նույնիսկ տպավորություն է, որ դիմահարդարումը թերի է կամ անավարտ, նրանք, ամեն դեպքում հարղորդում են թարմ ու խնամված տեսք շուրրթերին և որ ամենակարևորն է, չեն դիպչում դիմակին ու հիգիենիկ են : Այժմ թրենդային է բնականը՝ մի փոքր տինտով ընդգծած շուրթեր, իսկ եթե այնուամենայնիվ կա շրթներկ, նախընտրելի է, որ այն լինի առանց փայլի ու թեթև: Կարծում եմ, երբ դիմակի անհաժեշտությունը չլինի, կանայք կրկին կվերադառնան վառ շրթեներկերին:

Dior

Ուել Գառլանդ, L’Oréal Paris

Գեղեցիկ ընդգծված շուրթերով դիմահարդարում,- ահա գլխավոր ու մշտական բյութի գաղտնիքը, որը ունակ է մի վայրկյանում բարձրացնել տրամադրությունը: Բոլորը պետք է ունենան այդ ՙՙգործիքներից՚՚:
Այսօր ես խորհուրդ կտամ օգտագործել շուրթերի տինտ կամ ոչ փայլուն շրթներկ: Այս միջոցները ունեն կայուն բաղադրություն և ազատում են այն հաճախ թարմացնելու անհրաժեշտությունից:
Երբ ես հանում եմ դիմակս, ցանկանում եմ ունենալ տպավորիչ տեսք: Որպեսզի իմ արտաքին տեսքն ինչ-որ բան թելադրի, հավատացեք, որ վառ ու ընդգծված շուրթերն ավելի խոսուն են քան ՙՙմերկ՚՚ շուրթերը: Ինձ թվում է՝ վառ շուրթերն այժմ ավելի ակտուալ են քան երբևէ:

Ինգե Գրոգնարդ, Balenciaga

Կասկածում եմ, որ շրթներկի վերջն է եկել: Ամեն ինչ կվերադառնա իր նախկին շրջափուլին: Հիմա էլ կան վայրեր, որտեղ կարող եք հանել դիմակը, օրինակ՝ ուտելիս, կոկտեյլներ ըմպելիս, ինչպես նաև այդքան տարածված օնլայն հանդիպումների ժամանակ: Այստեղ ես միշտ հիշում եմ արաբ կանանց, ովքեր ամեն օր հիջաբ են կրում, բայց չեն դադարում ներկել շուրթերը: Ուզում եմ հիշեցնել այն հնարքի մասին, որի միջոցով կարող եք պահպանել երանգը երկար.
Շրթներկը քսելուց հետո շուրթերին ամրացրեք անձեռոցիկ ու թեթև դիմափոշի ավելացրեք: Սա երկար կպահպանի գույնը:
Balenciaga

Լյուսի Բրիդժ, Vivienne Westwood, Charles Jeffrey

Կարծում եմ՝ պետք չէ մոռանալ արտահայտիչ շուրթերի մասին միայն այն պատճառով, որ մենք ստիպված ենք դիմակներ կրել: Շրթներկ կրելու շատ առիթներ կան: Այն ունի մեկ կարևոր հատկություն՝ անմիջապես հաղորդում է ինքնավստահություն: Վիրավորական է հրաժարվել այս սովորությունից հիմա, երբ մեզ այդքան անհրաժեշտ է ինքնավստահությունը:

Vivienne Westwood, Charles Jeffrey

Քեյ Մոնտանո Chanel

Մենք դիմակներ կրում ենք խանութներում, փակ տարածություններում և այնտեղ, որտեղ մարդկանց կուտակումներ կան: Բայց դիմակը պարտադիր չէ օրինակ ռեստորաններում: Ու որպեսզի ձեզ ավելի ինքնավստահ ու կարևոր զգաք, շրթներկն անհրաժեշտ պայման է դառնում:
Խորհուրդ կտամ օգտագործել կայուն շրթներկ, որոնք կարծես թե շուրթերը կլանում են կամ ավելի բնական, նյուդային երնագներ, որոնք կապահովեն հետաքրքիր կերպար:
Ես ինքս չեմ թողնում , որպեսզի քովիդն ինձ զրկի գեղեցկության զգացողությունից և փնտրում եմ առիթ ուրախության համար:

դիմահարդարումcovid-19նորաձևություն

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում