Ի՞նչ սանրվածք են ընտրել հայտնիներն իրենց հարսանեկան արարողության համար | Մաս 1-ին

Ինչպիսի՞ սանրվածք ընտրել հարսանեկան արարողության համար․ Հայտնիների հարսանեկան սանրվածքները և դիմահարդարումը։

Անահիտ Հակոբյան

օգս 11, 2020 · 4 րոպե


harsanekan sanrvacq

Հարսանիքին պատրաստվելը մի ամբողջ արարողակարգ է․ հարսանեկան զգեստ, խնջույք, տարոսիկներ, երաժշտություն, տորթ և դե իհարկե, հարսանեկան դիմահարդարում և սանրվածք։
Շատ հաճախ հարսանեկան դիմահարդարման և սանրվածքի ոգեշնչման աղբյուր դառնում են հայտնի կանայք, ովքեր իրենց ընտրությամբ հաճախ նոր ուղղություն են ստեղծում և թրենդ ձևավորում։
Այս հոդվածում որոշեցինք հետհայացք նետել հայտնի մարդկանց հարսանեկան դիմահարդարմանն ու սանրվածքին և ձեզ ներկայացնել ամենասիրված և կրկնօրինակված մոդելները։

Ձեր ամենակարևոր օրվա համար ընտրեք սանրվածքներից որևէ մեկը, ցույց տվեք այն վարսահարդարին, և պատրաստվեք անկրկնելի տեսք ունենալ։
Չմոռանաք, որ սանրվածքը պետք է համահունչ լինի հարսանեկան զգեստի հետ, որպեսզի ապահովի ձեր անթերի տեսքը։

1. Արքայադուստր Էժենի, 2018

Արքայադուստր Էժենին ամուսնացավ 2018 թվականին, Ջեք Բրուքսբենքի հետ։ Ամենակարևոր օրվա համար նա ընտրեց թեթևակի հավաքված մազերի սանրվածք, որը հրաշալի կերպով համադրվեց իր V-աձև մեջքի կտրվածք ունեցող հարսանեկան զգեստի հետ։ Իր ոճաբան Սաննի-Ջո ՄքՖարլեյնը թեթև խոպոպներ ավելացրեց դեմքի կողքերից և ամբողջական դարձրեց սանրվածքը ադամանդներով և զմրուխտներով զարդարված թագով, որը Էժենին փոխ էր առել թագուհի տատիկից։

Princess Eugenie

2. Սասեքսի Դքսուհի, Մեգան Մարքլ, 2018

Ոճի և նրբագեղության խորհրդանիշ դարձած Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանեկան արարողությանը տեղի ունեցավ Վինձորի դղյակում, 2018 թվականին։ Ոճաբան Սերժ Նորմանը Մեգանի մազերը հավաքեց թույլ կոսի մեջ։ Մի փոքր անխնամ տպավորություն թողնող թույլ, մի փոքր էլ աջ թեքվող կապուկը բազում քննադատությունների արժանացավ՝ որպես թագավորական ընտանիքին ոչ հարիր սանրվածք։ Իհարկե, դա չխանգարեց Մեգանին հետագայում ևս կարևոր միջոցառումներին ներկայանալ հենց այդ սանրվածքով։
Դե, իսկ հիմա, երբ Մեգանը և Հարրին պաշտոնապես տիտղոսներից հրաժարվել են, սանրվածքի ընտրության հարցում նախկին դքսուհին այլևս որևէ սահմանափակում չունի։

megan markle

3․ Քիմ Քարդաշյան Վեսթ, 2014

Դե իհարկե, մենք չէինք կարող չանդրադառնալ Քիմ Քարդաշյանի հարսանեկան սանրվածքին։
Քիմը և Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին։ Քիմի ոճաբան Քրիս ՄքՄիլլանը մազերը դիմացից բաժանել էր երկու հավասար մասի և ամրացրել ականջների մոտ՝ ամբողջ ծավալը փոխանցելով մազերի հետևի մասին։ Այսպիսվ, նա կարողացավ մազերի տալ 70-ականների շունչը, միաժամանակ պահելով նորաձև տեսքը։ Քիմի հարսանեկան սանրվածքը կրկնօրինակվել է բազմաթիվ անգամներ, բազում ոճաբաններ տեսահոլովակներ են նկարահանել՝ բացատրելով սանրվածքը ստանալու մանրամասները։

kim kardashyan

4․ Էլիզաբեթ Թեյլոր, 1964

Հոլիվուդի թագուհի, եռակի օսկարակիր, դարաշրջանի լավագույն դերասանուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Թեյլորի հարսանեկան սանրվածքի մասին ենք ուզում ձեզ պատմել։ Դուք կհարցնեք՝ ո՞ր մեկի, չէ՞ որ այս բացառիկ, տաղանդավոր և ոճային դերասանուհին ամուսանցել է․․․ 8 անգամ։
Ռիչարդ Բարթոնը Էլիզաբեթի 5-րդ ամուսինն էր, և հարսանեկան սանրվածքի համար դերասանուհին ընտրել էր խոշոր հյուս՝ որի մեջ հյուսված էին հակինթներ և հովտաշուշաններ։

elizabeth taylor

5․ Օդրի Հեփբըրն, 1954

Թեպետ տաղանդավոր դերասանուհու հարսանեկան արարաողությունը տեղի է ունեցել մոտ մեկ դար առաջ, առ այսօր Օդրիի հարսանեկան սանրվածքը գտնվում է ամենապահանջված սաանրվածքների թոփում։
Դերասանուհին իր հանրահայտ պիքսի կտրվածքը զարդարել էր ճերմակ ծաղկեպսակով։ Սանրվածքը հրաշալիորեն համադրվել էր Բալմեյնի հարսանեկան զգեստի հետ։

Audrey Hepburn

6․ Բեյոնսե, 2008

Երգչուհու հարսանեկան լուքը կտրուկ տարբերվում էր իր բեմական հանդերձանքից և սանրվածքից։
Շքեղ և դասական սանրվածքը կիպ հավաքած մազերի կապուկն էր գլխի հետևում, ծածկված հարսանեկան քողով։ Բեյոնսեն ընտրել էր երկար թարթիչների, փայլուն ստվերաներկի և նյուդ շրթներկի կոնտրաստը դիմահարդարման համար։

beyonce

7. Ռոուզ Լեսլի, 2018

Գահերի խաղը հեռուստասերիալից հայտնի դարձած Ռոուզ Լեսլին 2018 թվականին ամուսնացավ նույն սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Կիտ Հարինգտոնի հետ։ Դերասանուհին ընտրեց սանրվածք, որն այնքան համահունչ է իր իրական կերպարին։ Նրա կարճ մազերը հադարված էին ծովային ալիքների տեսքով, իսկ թարմ ծաղկեպսակը լիարժեք էր դարձրել հարսանեկան սանրվածքը։ Դիմահարդարումը նյուդային էր, նուրբ, գարնանային։
rose-leslie-kit-harrington

մազերսանրվածք

հեղինակ՝

Անահիտ Հակոբյան

Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։