Ինչպե՞ս ճիշտ դիմահարդարվել ամռանը

Ամառային դիմահարդարման նոր նորմալը՝ դիմակ և մեյքափ․ խորհուրդներ դիմահարդար Հասմիկ Նիկողոսյանից

Ջուլիետա Միքայելյան

հնս 16, 2020 · 5 րոպե


amarayin-dimahardarum

Այժմ այնպիսի ժամանակներ են, որ «թրենդային» է դարձել դիմակ կրելը և միաժամանակ առաջնային է դարձել նոր պայմաններում հմայիչ և գեղեցիկ լինելու տարբերակներ որոնելը: Թվում է, թե դիմահարդարումը ամենահարմար տարբերակը չէ, այն էլ այս ամռանը, բայց մեր կարծրատիպերը կոտրվեցին, երբ զրուցեցինք մեյքափ արտիստ Հասմիկի հետ, ով հայտնի է իր ուրույն դիմահարդարման ոճով և հասցրել է դառնալ շատ աղջիկների սիրելին՝ ընդգծելով նրանց բնական գեղեցկությունը:

Հասմիկ, շատ աղջիկներ նախընտրում են ամռանը հրաժարվել դեկորատիվ կոսմետիկայից. համամի՞տ եք այս որոշման հետ, և կոսմետիկ ո՞ր միջոցներն են, որ խորհուրդ կտաք անպայման ընդգրկել ամենօրյա դիմահարդարման մեջ:

Դեկորատիվ կոսմետիկա կրել-չկրելը պարզապես յուրաքանչյուրի ընտրության հարցն է, կան մարդիկ, ովքեր բացարձակ հրաժարվում են կրել որևէ կոսմետիկ միջոց, համարելով, որ բնական գեղեցկությունը չի կարելի ձևոփոխել կամ թաքցնել դիմահարդարման տակ, կան նաև այնպիսինները, ովքեր նախընտրում են թանձր ծածկույթով և ոչ ամենօրյա դիմահարդարման համար նախատեսված միջոցներ, որոնք, անկասկած վնասում են մաշկը և ամռանը կարող են մաշկի համար դառնալ ծանր բեռ: Վերջիններիս խորհուրդ կտամ փոխարինել այդ միջոցները ավելի թեթև կազմություն ունեցող նյութերով, որոնց ընտրությունը հիմա շատ լայն է և կարող է ապահովել մաշկի թարմ տեսքն ու ծածկել թերությունները:
Խնմաված մաշկի դեպքում յուրաքանչյուր քսուկ կարող է իդեալական տեսք ունենալ և ապահավել ամենօրյա գեղեցիկ տեսք: Ուստի դիմահարդարումը սկսում է մաշկի ճիշտ խմանքից, ճիշտ կոսմետիկ միջոցների ընտրությունից, որը և կապահովի բնական ու թարմ տեսք:

2 (1)

/նյուդային մեյքափ Ավանտա ընկերության գովազդային արշավի համար/

Եթե չեմ սխալվում, կա այսպիսի կանոն, եթե ընդգծված են աչքերը՝ շուրթերը պետք է ավելի թեթև և քիչ արտահայտված լինեն և հակառակը: Ի՞նչպես դիմահադարվել հիմա, երբ ստիպված ենք հրաժարվել մեր սիրած շրթներկից և կրել դիմակներ:

Կարծում եմ՝ սխալ կլինի սահմանել որևէ ընդգծված կանոն, քանի որ դիմահարդարման ոլորտը այժմ բազմազան և կրեատիվ է: Մենք տեսնում ենք, թե ինչքան թրենդային է համարձակ, գունային լուծումներով դիմահարդարումը տարբեր նորաձևության տների ցուցադրություններում. նրանք չեն վախենում համադրել մուգ և արտահայտված աչքերն և վառ շուրթերով մեյքափը:
Ստեղծված իրավիճակում աչքերն ընդգծելը կարծես թե միակ տարբերակն է: Խորհուրդ կտամ չմոռանալ հոնքերի մասին: Հիմա թրենդային են ավելի բնական, խնամված և ոչ մուգ երանգավորմամբ հոնքերը: Պետք է շատ զգույշ լինել հոնքերը երանգավորելու հարցում և ընդգծել այնպես, որ ներդաշնակ լինի դիմահարդարման ոճի հետ:
Սա առաջնայինն է դիմահարդարման հարցում և ճիշտ հոնքերի ձևը կարող է փոխել հայացքը, դեմքի կառուցվածքը և նույնիսկ ընդգծել բնավորությունը:

3

Ի՞նչպես ընտրել տոնային կրեմ ամռան համար և նշանակություն պե՞տք է տրվի արդյոք SFP-ի պարունակությանը:

Կարևոր է երկարակյաց տոնային քսուքի ընտրությունը, քանի որ բարձր ջերմաստիճանի դեպքում դիմահարդարումը կկորցնի իր էֆֆեկտիվությունը:
Անկասկած, ամռանն առաջնային է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելը և պետք է նախընտրություն տալ միայն SPF
բանաձևով քսուքներին, որպեսզի կանխենք դեմքի մաշկի ջրազրկումը:

4

Անհրաժե՞շտ է արդյոք ցանել տերմալ ջուր ամառային մեյքափից հետո:

Այո, սա նույնպես կարևոր նախապայման է: Կարելի է օգտագործել նախքան դիմահարդարումն սկսելը: Դեմքը մաքրելուց հետո ցանել տերմալ ջուր, աշխատել բազայով, ևս մեկ անգամ ցանել այն՝ ամրապնդելով դիմահարդարումը: Տերմալ ջուրն ունի դրական ազդեցություն մաշկի համար և հարստացնում է այն օգտակար միներալներով:

Ի՞նչ սխալներ եք նկատում դիմահարդարման մեջ, որ հաճախ անում են կանայք և խորհուրդ կտաք ձերբազատվել դրանցից:

Այժմ մեր երիտասարդները համացանցի միջոցով գտնում են դիմահարդարման վիդեոդասեր, կատարելագործում իրենց հմտությունները և կարողանում են ճիշտ ու ոճային դիմահարդարում ապահովել իրենց համար, ինչը շատ ողջունելի և ուրախալի է: Մի որոշ հատվածի մոտ կա տենդենց՝ ինչքան շատ է կոսմետիկան, այնքան ավելի գեղեցիկ է դիմահարդարումն ու իրենց կերպարային լրացումները: Բայց սա իր հետ բերում է հակառակ արդյունք: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անել ներդաշնակ, համահունչ և ճիշտ գույների ընտրությամբ: Ամենակարևորը, գտնել դեմքի ճիշտ տոնը, որպեսզի պարանոցի և դեմքի միջև գունային ակնհայտ տարբերություն չլինի:

Արդյոք դիմահարդարման նյութերը վտանգավո՞ր են մաշկի համար, և որոնք են ամենաանվտանգն և մատչելի պրոդուկտներն ըստ ձեզ:

Կա այնպիսի կարծիք, որ ինչքան էֆֆեկտիվ և կայուն է կոսմետիկ միջոցը, այնքան շատ քիմիական նյութեր է պարունակում և բնականաբար կարող է ավելի շատ վնասել մաշկը: Անհրաժեշտ է ձեռք բերել դեմքը երեկոյան մաքրելու սովորություն, խոնավեցնել այն: Նյութը կարող է լցվել ծակոտիների մեջ և առաջացնել ակնեներ, բորբոքումներ և այլ խնդիրներ: Անցանկանալի հետևանքներից խուսափելու համար, կարծում եմ, ամենափորձված և արդյունավետ միջոցը մաշկի ինտենսիվ խոնավեցումն է և բնական միջոցների կիրառությունը խնամքի մեջ: Այս առումով անփոխարինելի միջոց է ալոե վերան, որը կարելի է գտնել շատերի տանը, ինչպես նաև դեղատներում:

1

Ի՞նչ միջոցներ խորհուրդ կտաք օգտագործել դիմահարդարումը մաքրելու համար:

Խորհուրդ կտամ մաքրել միցելյար ջրով կամ հեղուկներով: Միցելյար ջրի դեպքում ամենատարածված սխալն այն է, որ շատերը մաքրելուց հետո դեմքը չեն լվանում ջրով: Որպեսզի կոսմետիկան ամբողջույթամբ դուրս գա մշակի վրայից և չկուտակվի ծակոտիներում, պարտադիր է լվացվել, այնուհետև քսել գիշերային խոնավեցնող քսուք:

Զրուցեցինք դիմահարդար Հասմիկ Նիկողոսյանի հետ
դիմահարդարումմաշկի խնամք

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում