Ըստ վիճակագրության՝ ամեն երրորդ երկար մազեր ունեցողը բողոքում է մազերի ճյուղավորումից, չորությունից և կոտրատվելուց։ Ի՞նչ անել․ եկեք պարզենք միասին։
Անահիտ Հակոբյան
փտր 21, 2021 · 3 րոպե
Ճյուղավորված մազերը երկար մազեր ունեցողների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրն է։
Երբեմն ճյուղավորված մազերը դժվար է հայտնաբերել, հատկապես, երբ դրանք քիչ են։
1․ Ձեր մազերը չոր են, բարակ, փխրուն, իսկ ծայրերը ՝ ճեղքված:
2․ Երբեմն մազը բաժանված է լինում մի քանի մասերի։
3․ Մազի վրա հանգույց կա, որտեղից հեշտորեն կոտրվում է մազը։
Մազի ճեղքումը տեղի է ունենում տրիխոպտիլոզի արդյունքում։ Դա բոլորիս ծանոթ պրոցեսի գիտական անվանումն է։
Մազերը սկսում են ճյուղավորվել արտաքին ազդեցությունների ֆոնի վրա կամ օրգանիզմի ներքին խնդիրների պատճառով, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել:
Ֆյոդոր Տոնկիխ, Real Trans Hair կլինիկայի գլխավոր տրիխոլոգ
1․ Մազերը հաճախ չորացում վարսահարդարիչով, մազերի արդուկով, գանգրեցուցիչով։
2․ Ձմռանը չենք կրում գլխարկ, և սաստիկ ցրտերից վնասվում են գլխամաշկն ու մազերը։
3․ Մազերի հաճախակի ներկում, քիմիական գանգրեցում, մազերի երկարեցում և այլ քիմիական բաղադրիչներ պարունակող պրոցեդուրաներ։
4․ Մազերի լվացում ամեն օր։
5․ Մազերի երկարատև և հաճախ սանրում, որը երբեմն ընթացքում ուղեկցվում է խճճված մազափնջերի պոկումով։
6․ Մազերի հաճախ հյուսում կամ հավաքում մեկ պոչիկով։
7․ Մազերի ոչ հաճախ կտրում։
1․ Սխալ սննդակարգ․ A, E, B վիտամինների պակաս օրգանիզմում։
2․ Հորմոնային դիսբալանս
3․ Արյան շրջանառության խանգարում
4․ Գլխամաշկի հիվանդություններ (Օրինակ՝ սեբորեային դերմատիտ)
Խնամքի միջոցներ արտադրողները առաջարկում են տարբեր քսուքներ, դիմակներ, շամպուններ ճյուղավորված մազերի դեմ, սակայն պետք է հիշել, որ այդ ամենն ընդամենը պրոֆիլակտիկ միջոցներ են։
Երբ մազերն արդն ճյուղավորված են, մազերը պետք է կտրել, այնուհետև անցնել խնամքի միջոցներին։
Տրիխոլոգները խորհուրդ են տալիս անպայման հեռացնել մազի հիվանդացած մասը, ապա նոր սկսել համապատասխան բուժում։ Նրանք պնդում են, որ ճյուղավորված մազն արդեն չի վերականգնվեի, առանձնացված մասերն արդեն իրար չեն կպչի։
Երկաթ պարունակող մթերքներն են․՝ սպանախ, կարմիր միս, հնդկահավ, բրոկկոլի, լոբազգիներ:
Վիտամին A պարունակող մթերքներն են՝ լյարդ (տավարի, սագի, գառան), թյունոս, սաղմոն, սկումբրիա, այծի պանիր:
Վիտամին E պարունակող մթերքներն են՝ծլեցրած ցորեն, յուղ (արեւածաղկի, պնդուկի), նուշ, պնդուկ, արեւածաղկի սերմեր, սագի միս, ավոկադո, քաղցր կարմիր պղպեղ:
Վիտամին E պարունակող մթերքներն են՝ հացահատիկեղեն (շագանակագույն բրինձ, գարի, կորեկ), կարմիր միս, ձու, ծովամթերք, կաթնամթերք, լոբազգիներ:
Ամռանը արևի ուղիղ ճառագայթները վնասում են մազի կառուցվածքը, չորացնում և ջրազրկում են գլխամաշկը։
Ամռանը մազերի ճիշտ խնամքի մասին կարող եք կարդալ այստեղ․
Ձմեռային սառը եղանակը, ցուրտը, ձյունը նույնքան վնասակար են մազերի համար, որքան և շոգ ամառը։
Անպայման գլխարկ կրեք և մազերը հավաքեք գլխարկի տակ, այսպիսով նրանք պաշտպանված կլինեն անբարենպաստ եղանակային պայմաններից։
Շամպուն ընտրելիս նախապատվությունը տվեք բնական միջոցներին, որոնք չեն պարունակում սուլֆատներ և պարաբեններ։
Մազերի ծայրերին միայն քսեք մազերի կոնդիցիոներ, այն կօգնի պաշտպանել մազերը ջրազրկումից և կկանխի չորությունն ու կոտրատվելու հակումը։
Ներկերի մեծամասնությունը քիմիական բաղադրություն ունեն, որը բացասաբար է ազդում մազերի որակի վրա, չորացնում է մազերը, դարձնում դրանք կոտրատվող։
Փոխեք մազերի գույնը, ընտրե՛ք այնպիսի երանգ, որը հնարավորություն կտա 8-10 շաբաթ չներկել մազերը։
Խուսափեք մազերի քիմիական գանգրեցումից, կամ հետաձգե՛ք պրոցեդուրան մինչև մազերի վերականգնումը։
հեղինակ՝
Անահիտ Հակոբյան
Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։