Մասնագետները պնդում են, որ մազերը պետք է լվանալ այն ժամանակ, երբ զգում ես դրա կարիքը։ Հիշի՛ր, որ լվանալու հաճախականությունը շատ անհատական է
Հրաչուհի Առաքելյան
ապր 19, 2020 · 2 րոպե
Աշխարհն աշխարհով, մենք՝ աղջիկներս՝ մեր մազերով եւ դրանց անվերջ խնամքով 🤭 Որքա՜ն կարեւոր հարցեր կան, որոնց պատասխանները խիստ զբաղված լինելու պատճառով չենք հասցնում ստանալ։
Որքա՞ն հաճախ լվանամ մազերս։Բոլորս էլ լսել ենք, որ հաճախ լվացումները վատ են անդրադառնում մազերի որակի վրա եւ վնասում են դրանք։ Դե եկե՛ք պարզենք, թե շաբաթը քանի անգամ կարելի է փրփրեցնել մազերը եւ զգալ այդ անուշ մանգոյի հոտը: 😊
Նախ եւ առաջ, հասկանանք, թե ինչ է անում շամպունը մեր մազերի հետ.
Մասնագետները պնդում են, որ մազերը պետք է լվանալ այն ժամանակ, երբ զգում ես դրա կարիքը։ Եթե նայում ես հայելուն եւ տեսնում ես գլխիդ կպած յուղոտ մազեր, պետք չէ մտածել ՝ լա՜վ, այսօր էլ դիմանամ։ Դիմացիր բարեկամներիդ ամուսնանալու կամ երեխա ունենալու մասին դիտողություններին, այլ ոչ յուղոտ մազերով աշխատանքի գնալուն՝ հույս ունենալով, որ ճանապարհին խնամված եւ միշտ հարդարված կուրսեցուդ չես տեսնի։😄
Հիշի՛ր, որ լվանալու հաճախականությունը շատ անհատական է։ Մեծ դեր է խաղում մազերի որակը։ Օրինակ՝ գանգուր, հաստ եւ խիտ մազերի դեպքում պետք է լվանալ 5-6 օրը մեկ, քանի որ ճարպը ավելի դանդաղ է տարածվում գլխամաշկի վրա։ Սակայն բարակ եւ ուղիղ մազերի դեպքում անհնար է պահել այդ հաճախականությունը, ավելին՝ դրա կարիքն էլ չկա:
Մազերը լվանալու հաճախականության վրա ազդում է կենսակերպը, քրտնելու ինտենսիվությունը, մարզասրահ կամ լողավազան հաճախելը, տաք գործիքներով հարդարումը եւ ֆիքսող նյութերի օգտագործումը։
Այդ պատճառով մի՛ սահմանիր, թե շաբաթական քանի անգամ ես լվանալու գլուխդ։ Պարզապես ստուգիր՝ արդյոք մազերդ արդեն յուղոտ են, թե ոչ։
✿ Եվ վերջում մի քանի խորհուրդ ✿
հեղինակ՝
Հրաչուհի Առաքելյան
Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce