10 խորհուրդ ներկած մազերի խնամքի համար

Մենք պատրաստել են 10 խորհուրդ, որոնք կօգնեն քեզ գրագետ խնամել ներկած մազերդ եւ հնարավորինս երկար վայելել քեզ այդքան սազող գույնը

Հրաչուհի Առաքելյան

ապր 15, 2020 · 4 րոպե


1a1668 70c1cd897da34c5f99af4c6843b3587d mv2

Մենք՝ աղջիկներս, չենք սիրում որեւէ սահմանափակում։ Մեզ պետք է հասանելի լինեն բոլոր հնարավորությունները։ Եթե ունենք ուղիղ մազեր, ապա ամեն քայլի կդիմենք, որպեսզի ունենանք առատ գանգուրներ։ Եթե ունենք մուգ շագանակագույն մազեր, պիտի անպայման երազենք շիկահեր լինելու մասին։ Եվ պարզ է, եթե շիկահեր ենք, համոզված պիտի լինենք, որ մուգ մազերը ավելի լավ կընդգծեին մեր գեղեցիկ եւ աննման աչքերը։🤭

Բարեբախտաբար հիմա ունենք բոլոր հնարավորությունները մեր ցանկացած քմահաճույք եւ աղջկական փոքրիկ երազանք իրականացնելու համար։ Ուզու՞մ ես սեւ մազերից անցում կատարել Դեյներիսյան արծաթագույնի՞ն, կամ սրտիդ կրակի ուժգնությունը առավել ակնհայտ դարձնելու համար ուզու՞մ ես լինել 🔥կարմրահեր, հոգ չէ՛․․․

giphy

Գունափոխման ողջ ուրախ ընթացքի մեջ կա մի շատ կարեւոր բայց․․․ Ինչպե՞ս խուսափել մազերի որակը կորցնելուց եւ առավելագույնս երկար պահել նոր գույնը։ Մի մտահոգվի՜ր, մենք պատրաստել են 10 խորհուրդ, որոնք կօգնեն քեզ գրագետ խնամել ներկած մազերդ եւ հնարավորինս երկար վայելել քեզ այդքան սազող գույնը։ Դե, գնացի՜նք․😊

1a1668 5d88207f47c649788f4fdc53841e1016 mv2

1․ Մազերդ ներկելուն պատրաստվի՛ր նախապես։ 2 ամիս առաջ սկսի՛ր հեռացնել մազերիդ վնասված եւ ճյուղավորված մասերը։ 2-3 օրը մեկ մազերիդ ծայրերին քսիր կոկոսի կամ ժոժոբայի յուղ, առավոտյան խնամքով լվա եւ փորձիր չգօրծածել հարդարման տաք գործիքներ։ Շաբաթը մեկ անգամ կիրառիր փափկեցնող դիմակներ։

2․ Ուշադիր ընտրի՛ր այն բյութի բարը, որտեղ պիտի ներկես մազերդ։ Մասնագետին խնդրի՛ր, որպեսզի քեզ համար ընտրի հնարավորինս քիչ վնասակար նյութեր պարունակող ներկ։ Կամ նախապես ուսումնասիրիր եւ հետդ տար քո ներկը։ Ներկը ընտրելիս ուշադրություն դարձրու, որպեսզի այն զերծ լինի ամոնիակից։

3․ Ներկելուց հետո փորձիր 2-3 օր չլվանալ մազերը։ Երբ դեռ ներկը լիովին չի հասցրել ներծծվել մազերի մեջ, շամպունը կարող է ներկի զգալի մաս հեռացնել։ Փորձիր լվանալ միայն ջրով եւ կոնդիցիոներով։ Առհասարակ գույնը երկար պահելու համար աշխատիր շաբաթվա մեջ 3 անգամից ավելի չլվանալ մազերդ։

4․ Ընտրիր շամպուն առանց սուլֆատների։ Որակյալ շամպունը չի պարունակում սուլֆատներ եւ պարաբեններ։ Որքան քիչ արհեստական նյութեր պարունակի շամպունդ, այդքան մազերդ շնորհակալ կլինեն քեզ։ Լավ շամպունի համար, իհարկե, պետք է մի փոքր ավելին վճարես։ Փոխարենը՝ կունենաս առողջ եւ սնուցված մազեր։

5․ Խուսափի՛ր հարդարման տաք գործիքներից։ Դրանք չորացնում եւ վնասում եմ առանց այդ էլ ներկից տուժած մազերդ։ Եթե, այնուամենայնիվ, պետք է կիրառես հարդարման տաք գործիքներ, նախապես մազերդ մշակիր պաշտպանիչ նյութերով եւ համզոված եղիր, որ մազերդ չոր են, քանի որ տաք գործիքները պարզապես «տապակում են» խոնավ մազերը ու վնասում դրանք։

1a1668 ec289a6cefba4e40b3d2e7cc0f2f8810 mv2

6․ Կիրառի՛ր փափկեցնող դիմակներ։ Տան պայմաններում չափազանց օգտակար դիմակներ կարող ես պատրաստել մազերիդ համար։ Օրինակ՝ դիմակ ամրացնող․
🥚Ձու
🥛Մածուն
Վերցրու մեկ հատ ձու եւ լավ հարիր, կամաց կամաց ավելացրու 3 գդալ մածուն։ Ստացված խյուսը քսիր մազերիդ ողջ երկայնքով եւ մազարմատներին։ Սրբիչով կապիր եւ թող 45 րոպե։ Այս դիմակը կարող ես կրկնել ամիսը 2 անգամ։ Ամրացնում եւ սնուցում է մազարմատները, մազերին հաղորդում է փայլ։

7․ Հիշի՛ր, որ լավ մաշկի եւ մազերի համար առաջին հերթին պատասխանատու ես հենց դու եւ այն սնունդը, որն ուտում ես։ Վնասակար եւ անառողջ սնունդը միանգամից արտացոլվում է մազերիդ որակի վրա։ Գործածիր երկաթով եւ պրոտեինով հարուստ ուտելիք՝ թռչնի միս, ձուկ, սունկ, սպանախ, ձու, ընկուզեղեն։ Մի՛ մոռացիր առավոտյան եւ ցերեկային ժամերին շատ միրգ եւ հում բանջարեղեն ուտել։

1a1668 1b1026d9da6c438b9e7cc45845087fa7 mv2

8․ Պաշտպանի'ր մազերդ քլորից։ Եթե լողավազան ես հաճախում, անպայման ռետինե գլխարկ դիր, որպեսզի մազերդ չթրջվեն եւ քլորը չվնասի մազերդ։

9․ 3-4 շաբաթը մեկ կտրիր մազերիդ ծայրերը։ Ներկելուց հետո դրանք ավելի են հակված ճյուղավորվելու եւ անկենդան տեսք ունենալու։ Վնասված մազերի հեռացումը նաեւ խնամված եւ կոկիկ տեսք կհաղորդի քեզ։

10․ Եվ վերջապես, որքան էլ սիրես փոխակերպումներդ, հիշի՛ր, որ անգամ ամենալավ ներկերը վնասում են մազերդ։ Փորձի'ր 5-6 շաբաթից ավելի հաճախ չներկել մազերդ եւ դրանց սթրեսի չենթարկել։ 😊

Իսկ դու ի՞նչ խորհուրդներ ունես ներկած մազերի խնամքի մասին։ Կիսվի՛ր մեզ հետ։
1a1668 04d746f96e794e108f13e594bfd87997 mv2

մազերի խնամքՆերկած մազեր

հեղինակ՝

Հրաչուհի Առաքելյան

Co-Founder/Customer Happiness Manager at RetentionForce