Անե՞լ այդքա՜ն ցանկալի դաջվածքը, թե՞ ոչ 🤔 Այն ամենն, ինչ պետք է իմանալ տատուաժի մասին, նախքան տատու սալոն այցելելը։
Ջուլիետա Միքայելյան
սպտ 3, 2020 · 4 րոպե
Մենք գիտենք, որ դաջվածք անել-չանելու մասին մտածում են գրեթե բոլոր աղջիկները: Համացանցում էլ պտտվում են բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ, որոնք դաջվածք անելու տրամադրություն են առաջացնում, բայց այն միտքը, որ դրանք մշտական են, մեզ հետ է պահում:
Այս հոդվածում մենք մանրամասն կանդրադառնանք դաջվածքների հետ կապված հաճախ տրվող հարցերին, բայց մի հարցի պատասխանը կտանք առաջինը. պետք չէ մտածել հետոյի մասին ու վախենալ դաջվածքների անջնջելիությունից:
Այժմ կան ժամանակավոր տատուներ, որոնք պարզապես ամրացվում են մաշկին: Իրենց տեսքով ժամանակավոր դաջվածքները ոչ մի կերպ չեն տարբերվում սովորականններից: Այն մադիկ, ովքեր ունեն մտահոգություն, որ հնարավոր է` իրենց հարմար չզգան դաջվածքով, կարող են փորձարկել այս տարբերակը, ապա նոր կայացնել մշտական դաջվածք անելու որոշում: Հիանալի տարբերակներ կարող եք գտնել Siroon Բյութի Բար-ում, պատվիրել օնլայն:
Դաջվածքները շատերին տալիս են ինքնավստահություն, նրանց միջոցով կարելի է ծածկել նույնիսկ մաշկի թերությունները: Տատուները կերպարային են և շատ ակտուալ, հատկապես հիմա: Այնպես որ, մի հապաղիր ու կարող ես հենց այս հոդվածի նկարներից մեկն էլ դիտարկել որպես տարբերակ:
Նախքան դաջվածք անելը, պետք է ճիշտ կողմնորոշվել սրահի և մասնագետի ընտրության հարցում: Պրոֆեսիոնալ սրահներում անցկացվում են հատուկ զրույցներ, թե ինչ եք ցանկանում տեսնել դուք ձեր մարմնի վրա, ինչ գույն և չափ կարող է ունենալ ձեր նախընտրած դաջվածքը: Մասնագետը պետք է կազմի դաջվածքի էսքիզը, եթե ընտրել եք կամ առաջարկվում է որևէ սիմվոլ, անհրաժեշտ է, որպեսզի մասնագետը բացատրի նշանակությունը: Կարևոր է նաև ասեղների մեկանգամյա օգտագործման համար նախատեսված լինելը:
Եթե դաջվածքի արդյունքը կապված է մասնագետի փորձառության ու պրոֆեսիոնալության և ձեր իմունիտետի հետ, ապա պրոցեդուրայի ավարտից հետո դաջվածքի գեղեցիկ տեսքը պահպանելը ձեր գլխավոր խնդիրը պետք է դառնա: Թե՛ էսթետիկ պատկերացումներով, և թե՛ առողջական նշանակությամբ կարևոր է իմանալ՝ ինչպես պետք է խնամել դաջվածքը սրահը լքելուց հետո:
Խնամքը նպաստում է դաջվածքի տեսքին, ինչպես նաև մաշկի շուտ վերականգնմանը և գույնի թարմությանը:
Դաջվածքի ավարտից հետո մասնագետն այն մշակում է հակաբորբոքային կամ վերքերը վերականգնող միջոցով: Հետո վրայից ծածկում է պաշտպանիչ թաղանթով և ամրացնում այն:
Այս հատվածում չափազանց կարևոր է ժամանակին հետևել մասնագետի ցուցումներին, ճիշտ խոնավեցնել մաշկը և հաճախ փոխել պաշտպանիչ թաղանթը:
Սկզբնական շրջանում անհրաժեշտ է պաշտպանել դաջվածքը արևի անմիջական ճառագայթներից, որի արդյունքում այն կարող է կորցնել իր գունային վառ կոնտրաստը:
Ցանկալի է այն փակ պահել ամենաքիչը 3-4 շաբաթ, մինչև ամբողջությամբ վերականգնվի մաշկը: Խորհուրդ է տրվում միշտ օգտագործել արևապաշտպան քսուկ, որպեսզի ապահովեք դաջվածքի մշտական թարմությունը:
Խուսափեք ջրի մեջ երկար մնալուց, բացառեք տաք լոգանքները մինչև ամբողջական վերականգնումը: Ջրի հետ երկար շփումը կարող է մաշկից հանել պիգմենտը և վնասել տեսքը: Ջուրը կարող է նաև պարունակել բակտերիաներ, քիմիական նյութեր, որոնք հնարավոր է անցանկալի ազդեցություն ունենան:
Ամբողջական վերականգնումից հետո դուք կարող եք վերադառնալ սովորական ռեժիմին և հանգիստ ընդունել տաք լոգանքներ:
Կրեք մաքուր, ազատ հագուստ, որպեսզի այն քիչ դիպչի դաջվածքին: Այս ընթացքում հաճախ դուրս են գալիս ավել թանաքն ու պլազման, ինչը կարող է պատճառ դառնալ, որ հագուստը կպչի դաջվածքին:
Եթե ձեզ այնուամենայնիվ չի ստացվում խուսափել վերոնշյալից, մի երկարաձգեք, անհապաղ թրջեք դաջվածքի ու կպած հագուստի հատվածը և փորձեք դանդաղ առանձնացնել մաշկից:
Խուսափեք նաև շատ հաստ կտորներից, քանի որ այն դժվարեցնում է թթվածնի ներթափանցումը, ինչը շատ կարևոր է այդ ընթացքում մաշկի վերականգնման համար:
Եթե ձեր տատուն ծնկներին կամ արմունկներին է, խուսափեք այս ընթացքում սպորտային պարապմունքներից, քանի որ այս հատվածքի դաջվածքները մի փոքր ուշ են վերականգնվում:
Մենք ներկայացրեցինք խնամքի հիմնական կողմերը, բայց միշտ կարևոր է հետևել մասնագետի անհատական ցուցումներին, երկար խորհրդակցել նախքան դաջվածք անելը և դրանից հետո:
Առանձնացրել ենք նաև հիվանդությունների շարք, որի դեպքում ՉԻ ԿԱՐԵԼԻ դաջվածք անել: Դրանք են՝
Թերևս այսքանն էինք առանձնացրել Ձեզ անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար: Պետք չէ հետ կանգնել դաջվածք անելու մտքից, եթե գիտեք դրանց խնամքի հետ կապված բոլոր նրբությունները:
հեղինակ՝
Ջուլիետա Միքայելյան
Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում