Ինչպե՞ս ընտրել լավագույն գեղեցկության սրահը․ 5 կարևոր գործոն

Ինչպե՞ս հասկանալ, արդյո՞ք այդ գեղեցկության սրահը հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Եկեք միասին հասկանանք, ինչը՞ հաշվի առնել ընտրություն կատարելիս։

Անահիտ Հակոբյան

օգս 18, 2020 · 4 րոպե


choose-beauty-salon

Գեղեցկության սրահների այցելուները սովորաբար համարվում են հավատարմության բարձր ցուցանիշ ունեցող հաճախորդներ։ Իսկ ինչու՞ է այդպես, կհարցնեք դուք։ Հարցի պատասխանը բավականին պարզ է․ բավականին դժվար է գտնել այնպիսի գեղեցկության սրահ, որը համապատասխանի հենց ձեր կարիքներին, մասնագետների աշխատանքից միշտ գոհ լինեք, հիասթափություններ չլինեն ամենակարևորի՝ արտաքինի հետ կապված։
Սակայն բավականին հաճախ մարդիկ կանգնում են նոր գեղեցկության սրահ գտնելու բարդ խնդրի առաջ։ Դա կարող է լինել բնակության վայրի փոփոխության հետևանքով, հիասթափության կամ դժգոհության պատճառով, կամ պարզապես սիրելի վարսահարդարի՝ աշխատանքից դուրս գալու պատճառով։ Իրականում պատճառները բազմաթիվ են, սակայն մեր հոդվածը դրանց մասին չէ, այլ այն մասին, թե որոնք են այն 5 հիմնական պայմանները, որոնք նոր գեղեցկության սրահ գտնելիս պարտադիր պետք է հաշվի առնել։

choose-beauty-salon

Մասնագետի ընտրություն 💇‍♀️

Մեր մազերը, մաշկն ու եղունգները կարող ենք վստահել անծանոթին միայն այն դեպքում, երբ վստահ ենք, որ վերջնական արդյուքը մեզ գոհացնելու է։ Քանի որ սա իրոք մեծ նշանակություն ունի սրահ ընտրելիս, մենք մի փոքր մանրամասն կխոսենք։
Եվ այսպես, ինչպե՞ս վստահ լինել, որ մասնագետը պրոֆեսիոնալ է․

Պորտֆոլիո

Այսօր գրեթե բոլոր մասնագետները ցուցադրում են իրենց աշխատանքները սոցիալական ցանցերում, ոմանք նույնիսկ սեփական կայք ունեն։ Ուսումնասիրեք աշխատանքները, համոզվեք, որ հենց իրենն է այլ ոչ թե ինտերնետից ներբեռնած է։ Անպայման նայեք, թե ինչ կարծիքներ են գրում հաճախորդները, եթե դժգոհ հաճախորդ ինչ-որ կարծիք է գրել, տեսեք, թե ինչպես է մասնագետն արձագանքել, երբեմն դա ավելի շատ բան է ասում, քան դրական կարծիքը։

Ընկերների/ծանոթների երաշխավորություն

Գիտեի՞ք, որ սպառողների 92%-ը գնում կատարելիս վստահում է ընկերոջ/ծանոթի խորհրդին, և գնման որոշումը կայացնում է իրենց նախորդ հաջող փորձի հիման վրա։ Ըստ մեկ այլ հետազոտության՝ մարդկանց 75%-ը չեն վստահում գովազդներին, բայց 90%-ը վստահում են ընկերների խորհրդին և 70%-ը վստահում են օնլայն կարծիքներին։

Գեղեցկության սրահի իմիջ

Այս մոտեցումը բավականին հետաքրքիր է․ այն հիմնված է ոչ թե անհատ մասնագետների, այլ հե՛նց գեղեցկության սրահի հեղինակության վրա։ Բիզնեսի համար սա լավագույն տարբերակն է, քանի որ հաճախորդների հոսքը կախված է ոչ թե անհատ մասնագետից, ով հանգիստ կարող է աշխատավայրը փոխել, այլ հաստատության իմիջից։
Այս տարբերակում գեղեցկության սրահը բավականին զգույշ է ընտրում նոր աշխատակիցներ, կազմակերպում է վերապատրաստումներ և դասընթացներ, փորձելով պահպանել և ավելի բարձրացնել սրահի հեղինակությունը։

Սպասարկում 🙋

Բարձրակարգ սպասարկում արտահայտությունն օրեցօր ավելի ու ավելի սերտ է կապվում ծառայություն մատուցող ընկերությունների հետ։
Գեղեցկության կենտրոններում հաճելի մթնոլորտ ապահովելն արդեն անհրաժեշտություն է դարձել, քանի որ հաճախորդները դա իսկապես գնահատում են, և անպայման նշում իրենց կարծիքներում։
Ջերմ, հարմարավետ միջավայր, սիրալիր մասնագետներ, մի բաճակ համեղ սուրճ, և գեղեցկության սրահը գրավում է հաճախորդի սիրտը 💖
Իդեալական սրահի փնտրտուքի ընթացքում անպայման ուշադրություն դարձրեք սրահի աուրային, աշխատակիցների վերաբերմունքին, սպասարկման ձևին։ Չէ՞ որ սրահն այն վայրն է, որտեղ մենք երբեմն մի քանի ժամ տևող պրոցեդուրաների ենք մասնակցում, և մթնոլորտը իսկապես կարևոր է։

Գրագետ ներկայություն սոց․ ցանցերում 📱

Ինչպես ասում են՝ եթե ունեք բիզնես, բայց ներկայացված չեք համացանցում, ձեր բիզնեսը գոյութուն չունի։
Սոցիալական ցանցերում գրագետ և գեղեցիկ էջեր ունենալը հաճախորդներին վստահություն է ներշնչում։
Սրահի մասին գրեթե ամեն ինչ կարելի է իմանալ ինստագրամի էջից։ Կարող եք ճշտել ձեզ հետաքրքրող ողջ ինֆորմացիան, սրահի հասցեի, գների, աշխատանքային գրաֆիկի մասով։
Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում սրահների էջերի, որոնք հաճախորդներին արագ և գրագետ պատասխանելու համար օգտագործում են չաթբոտեր, ինչ էլ +1 միավոր է ավելացնում այդ սրահի հեղինակությանը։

Առցանց գրանցման համակարգ 💻

Հաջորդ կարևոր գործոնը սրահ ընտրելիս օնլայն գրանցման համակարգի առկայությունն է։ Երբեմն մեզ պարզապես հարմար չէ զանգահարել, երկար-բարակ խոսել, ներկայանալ, դրա փոխարեն գերադասում ենք մեկ -երկու կոճակ սեղմելով գրանցել այցելություն։
Սովորաբար նման ծրագրերը նաև հիշեցնում են այցելության մասին 24 կամ 48 ժամ առաջ, ինչն էլ նվազեցնում է մոռանալու կամ ուշանալու ռիսկը։

Հավատարմության բոնուսային միավորներ 💰

Խոստովանեք, հաճելի է չէ՞ սրահից դուրս գալ և ստանալ հաղորդագրություն․
«Շնորհակալություն այցելության համար, դուք կուտակեցիք X միավոր»
Բոնուսային միավորները կարող եք կուտակել, ապա օգտագործել որևէ ծառայությունից անվճար օգտվելու համար։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սրահի համար իսկապես կարևոր են իր հաճախորդները, և կարևոր է, որ հաճախորդները վերադառնան կրկին և կրկին։
Ուշադրություն դարձրեք, որ սրահն ունենա թվային բոնուսային համակարգ, այլ ոչ թե պլաստիկ քարտ, որի մնացորդը ստուգելը սովորաբար բարդ է, և որոնք կորելու հակում ունեն 🙃

բիզնեսգեղեցկության սրահներխորհուրդներ

հեղինակ՝

Անահիտ Հակոբյան

Մաշկաբան-կոսմետոլոգ, բյութի էքսպերտ։