Առողջ և գեղեցիկ լինել կարելի է և առանց բազմատեսակ քիմիական կոսմետիկ միջոցների։ Բացահայտենք սուպերմթերքները միասին։
Lilit Nersisyan
մյս 21, 2020 · 3 րոպե
Մասնագետները հաճախ նշում են, որ չորացած մաշկի, թափվող մազերի, ցանի և այլ խնդիրների միջոցով մեր օրգանիզմը ազդակներ է ուղարկում մեզ, որ իրեն ինչ-որ բան է պետք։
Մենք ընդամենը պետք լսենք մեր սիրելի օրգանիզմին, որը օր ու գիշեր հավատարմորեն ծառայում է մեզ։
Այսօր ձեզ ենք ներկայացնում 5 սուպերմթերք, որոնք օգտակար են հատկապես մազերի և մաշկի համար։ Ներառեք դրանք ձեր ամենօրյա սննդակարգում և շատ շուտով ձեր օրգանիզմը շնորհակալություն կհայտնի ձեզ փարթամ մազերի և շողացող մաշկի տեսքով։
Դե ինչ, գնացի՜նք
Այս փոքրիկ, մազմզոտ, շագանակագույն և արտաքինից ոչ այնքան հմայիչ միրգն իր մեջ պարունակում է ահռելի քանակի անտիօքսիդանտներ և վիտամին C, որոնց շնորհիվ ձեր մաշկը ձիգ և առողջ կլինի։ Կիվին հրաշալի օգնական է կնճիռների դեմ պայքարում, և նաև լավ է ատամների ու ոսկորների համար։
Այսքանով կիվիի սուպեր հատկությունները չեն սահմանափակվում․ Անտիօքսիդանտները նաև օգնում են պայքարել քաղցկեղի և սրտանօթային համակարգի հիվանդությունների դեմ։
Ընկույզի օգտակար հատկությունները վայելելու համար պարտադիր չէ ամեն օր մեկ կիլոգրամ ընկույզ ուտել։ Քո օրական չափաբաժինը կարող է մեկ բուռ լինել, որը կարելի է ուտել հենց այդպես կամ ավելացնել աղցանների, աղանդերի կամ պաստայի մեջ։
Ընկույզի մեջ պարուկանող օմեգա-3 ճարպաթթուներն ու վիտամին E-ն կօգնեն ունենալ հարթ մաշկ, առողջ մազեր և ամուր ոսկորներ։
Ֆոլաթթու, նիացին, կալիում, երկաթ, կալցիում, մագնեզիում, վիտամինների մի ամբողջ փունջ՝ A, C, A, B6, B2, K, անտիօքսիդանտներ․․․ Այս կանաչ տերևները հսկայական օգնություն են մարդու օրգանիզմին, երբ պետք է լրացնել վիտամինների և օգտակար նյութերի պակասը։
Մեկ բաժակ սպանախը կարող է ապահովել վիտամին A-ի օրական պահանջի 54%-ը։ Վիտամին A-ն օգնում է մաշկին սեբում արտադրել, որն էլ խթանում է մազերի առողջ աճը։
Այս սուպերմթերքն անպայման պետք է ներառել օրական սննդակարգում․ հավատացեք, շատ արագ կզգաք իր կախարդական ազդեցությունը։
Սուպերմթերք՝ որը ծերացման դեմ պայքարի առաջամարտիկներից է։ Լոլիկի մեջ պարունակող անտիօքսիդանտները մաշկի և մազերի համար պարզապես անփոխարինելի են։ Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ լիկոպինը, որը մասնավորապես օգտակար է մաշկի և մազերի համար, լավագույնս յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից, երբ ջերմային մշակման է ենթարկված։
Այսպիսով, թարմ լոլիկից բացի ձեր սննդակարգում կարող եք ներառել մշակված լոլիկի հյութ, ապուր, պահածոյացված լոլիկ։
Վերջին տասնամյակում մեծ տարածում գտած այս սուպերմիրգը վիտամինների և օմեգա-3 ճարպաթթուների շտեմարան է։ Իր մեջ առկա անտիօքսիդանտները բջջային մակարդակում պայքարում են մազերի և մաշկի խնդիրների դեմ։ Վիտամին E-ն օգնում է գլխամաշկի պրոբլեմների ժամանակ և կանխում է մազաթափությունը։
Եթե ձեր մաշկը հակված է հաճախ կարմրելու և բորբոքվելու՝ ներառեք ավոկադոն ձեր սննդակարգում։
Համադրեք ավոկադոն և սպանախը, և կստանաք միկրոէլեմենտների և վիտամինների անզուգական փունջ։
Լավ լուրն այն է, որ վերը թվարկված բոլոր մթերքները ոչ միայն շա՜տ օգտակար են, այլև շա՜տ, շա՜տ համեղ են։
Անպայման ներառեք դրանք ձեր սննդակարգում, պատրաստեք սմուզիներ, աղցաններ, տարատեսակ համեղ և առողջ կերակրատեսակներ։
Ընդամենը մի քանի շաբաթ՝ և արդյունքն իրեն սպասեցնել չի տա։
հեղինակ՝
Lilit Nersisyan
Digital Marketing Specialist, Strategist, Content Writer at RetentionForce.