Ժամանակն է փորձել համարձակ և հետաքրքիր կտրվածքներ։ Ո՞ր կտրվածքներն են այս տարի թրենդային և ի՞նչպիսի կերպար կարող է հաղորդել մեզ կտրվածքը։
Julieta Mikayelyan
փտր 2, 2022 · 3 րոպե
Երկար վարսերը միշտ համարվել են գեղեցկության խորհրդանիշ, որ զարդարել են կանանց, ընդգծել նրբագեղությունը և հիացմունք պատճառել բոլորին։ Ժամանակները փոխվում են և, ի ուրախություն մեզ, կանանց մեծ մասը ազատվում է անհիմն կոմպլեքսներից և նախընտրում համարձակ փոփոխություններ կատարել 👩🦰
Քաղաքում կարող ենք հաճախ տեսնել ինքնավստահ և գեղեցիկ աղջիկների, համացանցում որոնել հայտնի սելեբրիթիների, բազում դերասանուհիների և մոդելների լուսանկարներ, ովքեր երկար վարսերը փոխարինել են կարճ, համարձակ և ինքնատիպ կտրվածքներով💇♀️
Այն կարծրատիպերը, որոնք կարողացան կոտրել այս համարձակ, ինքնաբավ կանայք, այսօր ոգեշնչում են շատերին և ցանկություն առաջացնում կարճ սանրվածքի անցնելու։
Ձևավորված թյուր կարծիքը, որ կարճ սանրվածքները մասկուլին են, հեռու են իրականությանից։ Պետք է չմոռանալ նաև, որ սեքսուալ, ներդաշնակ և գեղեցիկ տեսքը ապահովում է ոչ թե մազի երկարությունը այլ ներդաշնակությունն ու ինքնավստահությունը ✨
Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ կտրվածք ընտրել անկրկնելի կերպար ստանալու համար։
2022-ին թրենդային են այնպիսի կրվածքներ, որոնք միանշանակ կապահովեն արտասովոր, միանգամայն այլ և սուպեր օրիգինալ տեսք յուրաքանչյուր կնոջ համար 💎
Շատ կտրվածքների անուններ հայտնի են բոլորիս և, իհարկե, այս ցուցակը չէր կարող չգլխավորել կառեն։ Այս կտրվածքն իր էվոլյուցիայի ընթացքում ենթարկվել է շատ փոփոխությունների, և բայցի դասական լուծումներից կարելի է ընտրել շերտերով, ասիմետրիկ, աստիճանավոր և բազում այլ տեսակներ, որոնք ձանձրալի չեն լինի և զերծ կպահեն երկար մազերի մասին երազելու մտքից։
Այժմ ակտուալ է նաև կառե կտրվածքը հետ սանրած մազերով, մի փոքր թաց էֆետկով։
Պիքսին իդեալական տարբերակ է իսկական էքսպերիմենտներ սիրող, կրեատիվ, ստեղծագործ աղջիկների համար։
Արտահայտիչ և «սադրող» այս կերպարը համարձակ ու չկրկնվող է։
Այս տարբերակը ևս ունի տարատեսակներ՝ կիսասափրած, հետ սանրած և այլն։ Պիքսին շքեղ ու գրավիչ է նաև բլոնդ մազերի դեպքում։
Կարճ կտրվածքների ֆոնին այս տարբերակը կանանց դարձնում է առավել նրբագեղ, տարբերվող և ինքնատիպ գեղեցիկ։ Կտրվածքն ակցենտավորում է աչքերը:
80-ականների նորաձևության, բարձր ջինսերի, օվերսայզ հագուստի հետ վերադառնում են նաև այդ ժամանակաշրջանի հայտնի կտրվածքները, որոնցից մեկն էլ մուլլետն է։ Կարճ մազերին մուլլետը պարզապես իդեալական է։ Այն հաղորդում է ծավալ, ռոմանտիկ-պայքարող կերպար է ստեղծում և, կարելի է ասել, գեղեցիկ է բոլոր մազի տեսակների վրա։
Ի շնորհիվ ստեղծագործ ոճաբանների պաժ կտրվածքը երկրորդ շնչառություն է ստացել։
Այս կտրվածքը հանրահայտ Միրեյ Մատյեին է պատկանում՝ Վիդալ Սասունի հեղինակությամբ։ Պաժն այժմ արվում է ժամանակակից մատուցմամբ, համատեղելով տարբեր կրեատիվ գունավորումների և շերտավորման հետ։ Այս կտրվածքով լուսանկարներ կարող եք գտնել Ռիհաննայից, Միլա Յովիվիչից և այլ սելեբրիթիներից։
Այսպիսի կտրվածքներ նախընտրող կանայք թվում է թե պատրաստ են ցանկացած խենթության։ Եթե դուք ևս պատրաստ եք նման խենթության, պետք է հաշվի առնեք, որ շատ կարճ սանրվածքները ընդգծում են գլխի կառուցվածքը և պարտադրում դիմահարդարում։
💫Մենք փորձեցինք ներկայացնել հիմնական թրենդները։ Դուք կարող եք մեր կայքում ներկայացված յուքանաչյուր վարսահարդարման սրահում ստանալ ձեր երազած իդեալական պիքսին, չկրկնվող կառեն և նաև ստանալ այնպիսի կտրվածքների գաղափարներ, որոնք ներկայացված չեն այս հոդվածում💫
Լուսանկարները վերցված են Saint Laurent 2022 redy-to-wear ցուցադրությունից։
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ