5 փաստ, որ պետք է իմանալ սևից շիկահերի անցնելուց առաջ

Փաստեր, որ պետք է հաշվի առնել շիկահեր դառնալուց առաջ։ Խորհուրդները վերցված են լավագույն վարսահարդարներից, ովքեր աշխատում և ստեղծագործում են Հայաստանում։

Julieta Mikayelyan

հնվ 15, 2022 · 4 րոպե


12nkr

Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ կանայք փոփոխական են մազերի գույնի ընտրության հարցում։ Բայց կան փոփոխություններ, որոնք ռիսկային են ոչ միայն մազերի, այլ ընդհանուր կերպարի, զգացողությունների տեսանկյունից։ Ինչևէ, այս ռիսկերը դժվար են կագնեցնում այն սևահերներին, ովքեր մտադիր են դառնալ․․․ այո, այո՝ շիկահեր 🤯 Որոշել ենք անդրադառնալ այն ամենին, ինչի իմացությունը անչափ կարևոր է շիկահեր դառնալու դեպքում։

1.Մազերի որակի կտրուկ փոփոխություն 💇‍♀️

Գունաբացումն այն գործընթացներին է, որ առանց հետևանքների չի կարելի պատկերացնել։ Եվ, չնայած ժամանակակից բոլոր ներկման տեխնիկաներին ու անվտանգ նյութերին, մազերն ամեն դեպքում ենթարկվում են քիմիական տարատեսակ նյութերի ազդեցության և որակազրկվում են, անկախ ամեն ինչից։ Այն մազերը, որոնք պարբերաբար ներկվել են սև գունաներկով, այն էլ՝ սուպերմարկետային միջոցներով, դժվար են գունաբացվում, ուստի պետք է պատրաստ լինել, որ սև պիգմենտն ամիջապես հեռացնելը դժվար է և պահանջում է մի քանի այց, որպեսզի ստանաք Ձեր երազած բլոնդը։ Այժմ առկա են նաև գույն հեռացնող նյութեր-(color off), որոնք կիրառվում են շատ պրոֆեսիոնալ վարսահարդարների կողմից։ Վերջիններս անվտանգ են, բայց, իհարկե չեն փոխարինում գունաբացման գործընթացին։
2նկր

2.Խնամք 🧐

Դուք պետք է անմիջապես փոխեք ձեր վարսահարդարին, ով չի տեղեկացնում գունաբացած մազերը խնամելու կանոնների մասին։ Այս փուլում տարվող աշխատանքը կարևոր է թե ՛գույնի պահպանման տեսանկյունից, թե՛ մազերը վերականգնելու տեսանկյունից։ Ճիշտ խնամքը կարճ ժամանակահատվածում կվերականգնի ձեր մազերի առողջ տեսքը և, բնականաբար, գույնն ավելի հարուստ և գեղեցիկ կմատուցվի։ Կարելի է լվանալ մազերը գունաբացումից 2 օր հետո միայն։ Արգելվում է լվանալ մազերը տաք ջրով։ Այն կարող է հեռացնել գույնը առաջին իսկ լվացման դեպքում և վնասել մազերը, առաջացնել մազաթափություն, մաշկի գրգռվածություն և մի շարք այլ խնդիրներ։

Մազարմատները շամպունով (ցանկալի է գույնը պահպանելու համար նախատեսված) լվալուց հետո պետք է անցնել խոնավեցմանը։ Կոնդիցիոները մերսող շարժումներով քսել ամբողջ երկայնքով և թողնել 3 րոպե, որպեսզի արդյունավետ ներծծվի մազի կառուցվածքի մեջ։
Գունաբացած մազերը ջրազրկվում են և կարիք է առաջանում կիրառել դիմակներ։ Ընդ որում, ցանկալի է, որ դիմակները պատրաստված լինեն ոչ թե տնային միջոցներով, այլ պրոֆեսիոնալ խնամքի համար նախատեսված պրոդուկտներ լինեն։

3.Դիմահարդարում 💄💋

Գիտենք, որ կանանց մի հատված առօրյայում ընդհանրապես չեն կրում մեյքափ կամ պարզապես թեթև տոնավորում են դեմքը։ Շիկահեր դառնալ նշանակում է հատուկ ուշադրություն դարձնել մայքափին, ընդգծել աչքերը, օգտագործել շրթներկ և համապատասխան տոն հաղորոդել մաշկին՝ թարմ և խնամված տեսք ունենալու համար։ Մեյքափի առկայությունը կարևոր է և այդ մասին են հավաստում նաև մեր ճանաչած բոլոր հայտնի շիկահերների լուսանկարները տարբեր ժամանակաշրջաններից։ Այստեղ կարևոր է հիշել նաև, որ չափից շատ աչքերն ընդգծելը հակառակ ազդեցություն կարող է ունենալ և փչացնել կերպարը։

3նկր

4.Զգեստապահարան 👗

Թվում է թե սա անկարևոր փաստ է, բայց շատ դեպքերում գրավիչ շիկահերի կերպարը չի հաջողում հենց զգեստապահարանի գույների անհամապատասխանության պատճառով։ Կան ստերեոտիպներ, թե շիկահերներին <<չի կարելի>> կրել սև հագուստ, քանի որ այն մազերի գույնն արտահայտիչ է դարձնում։ Քանի որ սպիտակ վարսերն ինքնին վառ և ուշադրություն գրավող են, այս ակցենտը բավական է։ Այո, սևն իսկապես արտահայտիչ է դարձնում բլոնդը, բայց, այն իդեալական տարբերակ է էլեգանտ ու կանացի կերպար ստանալու համար։

Շիկահեր դառնալիս պետք է ոչ միայն հաշվի առնել տենդենցները, այց նաև արտաքին տեսքի առանձնահատկությունները։ Շեկ մազերն ունեն երկու տարբեր երագներ․ սառը՝ մոխրագույն, պլատինե, մարգարտե և այլն, և տաք՝ ոսկեգույն, կապուչինո և այլն։
Սառը երանգներով շիկահերներին համապատասխանում են թեթև պաստելային, բայց ոչ շատ բաց երանգավորմամբ գույները՝ դեղձագույն, օլիվ, բաց-երկնագույն և խամրած վարդագույնը։
Բոլոր շիկահերներին խորհուրդ է տրվում խուսափել վառ դեղին, կանաչ և վարդագույն երանգներից, հատկապես եթե այս գույները կոնտրաստային են։
4նկր

5.Հարդարում 👩‍🦰

Շիկահեր դառնալուց, ճիշտ խնամելուց և նրբորեն ընտրված զգեստապահարանի և դիմահարդարման հետ մեկտեղ առանձին ու կուլմինացիոն նշանակություն ունի մազերի հարդարումը։ Եթե բնական մազերը ճիշտ խնամելուց հետո կարող ենք հանգիստ թողնել, այս դեպքում առանց հարդարման շեկ մազերը կունենան անփույթ տեսք։ Խորհուրդ չի տրվում մազերը լվանալուց հետ (թաց վիճակում) կապել։ Այն վնասում է մազի կառուցվածքը և նույնիսկ հետևողական խնամքը կարող է արդյունավետ չլինել։ Հարդարման համար կարող եք օգտագործել ջերմապաշտպամ միջոցներ՝ ջերմային ազդեցությունը կանխելու համար։

Թվում է, թե շիկահեր դառնալը նորանոր խնդիրներ կարող է առաջանել, բայց համառորեն հետևեք Ձեր ցանկությանը և այս բոլոր քայլերին ու կդառնաք քաղաքի ամենագեղեցիկ ու տարբերվող շիկահերը։

Մազերի խնամքշեկ մազերգունաբացում

հեղինակ՝

Julieta Mikayelyan

Բլոգի հեղինակ