Ինչո՞ւ է մազերին անհրաժեշտ ջերմապաշտպան սփրեյ

Ջերմապաշտպան միջոցներ։ Ինչպե՞ս կարող ենք նրանք պաշտպանել մազերը վնասակար ազդեցություններից։ Սփրեյներ, որ կարելի է գնել քաղաքում գործող գեղեցկության սրահներից։

Julieta Mikayelyan

հնվ 19, 2022 · 3 րոպե


OG

Ինչո՞ւ է մազերին անհրաժեշտ ջերմապաշտպան սփրեյ🧐

Այս անգամ անդրադարձել ենք մազերի ջերմապաշտպան սփրեյներին: Ջերմապաշտպան միջոցները մազերի խնամքի, կարծես թե, անտեսված տարրերից է, բայց կարող է դառնալ ամենասիրելին ու կարևորը։ Այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկում ենք մեր մազերը, կարող են լրջորեն վնասել նրանց կառուցվածքն ու բաղադրությունը։ Միջոցները, որոնք մենք կիրառում ենք մազերի համար՝ հարդարում, հարթեցնող և ալիքավորող արդուկներ, գոֆրե և այլն, վնասում են վարսերը և արդյունքում մազերը դառնում են խամրած, ճյուղավորված և կորցնում են գեղեցիկ տեսքն ու ծավալը ✨💎

Մյուս կողմից էլ կարող ենք նկատել կանանց, ովքեր պարբերաբար ենթարկում են իրենց մազերը ջերմային ազդեցությունների, բայց նրանք, միևնույն է, պահպանում են իրենց առողջ տեսքը։

Հիմա բացահայտենք գաղտնիքը 🔓

Ամբողջ գաղտնիքը ջերմապաշտպան սփրեյների օգտագործման մեջ է💡

Ինչու՞ է մազերին այդքան անհրաժեշտ ջերմապաշտպան սփրեյը։
Մազի արտաքին շերտը իրենից ներկայացնում է միմյանց ամուր կպած հարյուրավոր շերտեր։ Ջերմության ազդեցության ներքո նրանք բացվում են, մազերը սկսում են ջրազրկվել։ Մազի կառուցվածքի մեջ ներառված է սպիտակուց-կերատին։ Կերատինը չի դիմանում բարձր ջերմաստիճանին և քայքայվում է։ Հենց կերատինի քայքայման արդյունքում էլ մազերը կորցնում են իրենց տեսքը։

Ջերմապաշտպան նյութերի մեջ առկա բաղադրության շնորհիվ, որոնք ակտիվանում են ջերմության ազդեցության ներքո, լավ սփրեյը կարող է պաշտպանել մազերը տաք վարսահարդարիչներից և ամրապնդել կերատինային շերտը։

Մենք փորձել ենք առանձացնել մի քանի ջերմապաշտպան սփրեյ, որոնք ըստ մասնագետների հիանալի կատարում են «իրենց գործը» 🤩👍

1․ Kerastase Discipline fluidissime

Ֆրանսիական Կերաստազ ապրանքանիշի այս ջերմապաշտպանը կարող է պաշտպանել մազերը մինչև 230° ցելսիուսից 🤯
Այն նախատեսված է բարակ, փխրուն և չենթարկող մազերի համար։ Բացի պաշտպանությունից սփրեյը հաղորդում է փայլ, հարթեցնում է վարսերի արտաքին շերտը և պահպանում խոնավությունը։

Term 1

Ըստ կարծիքների մեծամասնության, այն վերակագնում է մազերի էլաստիկությունը և որոշ ժամանակ օգտագործելուց հետո Ձեր մազերին կարող է հաղորդել այնպիսի տեսք, ինչպիսին գովազդային արշավներում է հանդիպում 🤩
Kerastase Discipline fluidissime-ը դժվար է համարել բյուջետային միջոց, բայց եթե հաշվի առնենք օգտարակությունը, արժեքը կարող ենք արդարացված համարել։

2․Davines MELU

MELU-ն ևս դասվում է չլվացվող ջերմապաշտպան միջոցների շարքին։ Արտադրողների նկարագրությամբ այն պատրաստված է Վիլլալբայից հավաքված հատուկ ոսպի տեսակների սերմի էքստրակտից։ Այս բաղադրությունն օգնում է ամրացնել մազերը, նվազեցնել փխրունությունը։ Այն պարունակում է PH4 ֆորմուլա։

Term 2

Հետաքրքրական է, որ կարծիքների մեջ ամենաշատը շեշտվում է MELU-ի հրաշալի բույրի մասին, որն, ըստ օգտագործողների, փոխարինում է նույնիսկ իրենց պարֆյումին 😮

3. Wella Ei Mi Heat Protection Spray

Այս սփրեյի ֆանտաստիկ բույրն ու էֆեկտիվությունը փորձարկված է շատերի կողմից։ Եթե նայենք տարրային, կտեսնենք, որ նյութը բաղկացած է երկու մասից։ Առաջինը պաշտպանում է մազերը մինչև 220° ցելսիուսից։ Երկրորդ մասը հաղորդում է փայլ, փափկություն և այլ օգտակար ազդեցություններ թողնում։ Օգտագործելուց առաջ այս միջոցը պետք է խառնել, այնուհետև կիրառել խոնավ մազերին։
Term 3
Այս սփրեյները չունեն հատուկ ցուցումներ։ Կարելի է օգտագործել բոլոր տեսակի մազերի համար և, որ ամենակարևորն է, կարելի է գտնել Երևանի տարբեր գեղեցկության սրահներում 💖

մազերի խնամքKerastaseWellaջերմապաշտպան միջոցներ

հեղինակ՝

Julieta Mikayelyan

Բլոգի հեղինակ