Մազերի կտրվածքի տեխնիկա, որ հայտնի է քչերին, բայց ունի հետաքրքիր նախապատմություն:

Մոմով կտրվածքի նախապատմությունը, առավելություններն ու առանձնահատկությունները: Ինչպե՞ս է արվում մոմով կտրվածքն ու ո՞ր սրահներում կարող եք գտնել:

Ջուլիետա Միքայելյան

օգս 8, 2020 · 3 րոպե


Բարբեր 2

Մի փոքր էքսկուրս կատարելով մեր կայքում՝ որոշեցինք ծանոթանալ այն բյութի ծառայություններին, որոնք առաջարկվում են հատուկ տղամարդկաց համար: Մեր ուշադրությանն արժանացավ հատկապես մազերի կտրվածքը, որը ոչ միայն արվում է բոլորիս հայտնի կախարդական մկրատներով, այլ նաև մոմի կրակով: Այս ֆանտաստիկ երևույթը, որը վստահաբար կարելի է դասակարգել որպես արվեստ, ունի հետաքրքիր
նախապատմություն:
Բարբեր 2

Ֆրանկո Բոմպիերի անունով մի վարսահարդար 1950-ականների սկզբին տեղափոխվում է աշխատելու Իտալական հայտնի բարբերշոփերից մեկում: Նա սկսում է որպես վարսահարդար, հետո դառնում է գործընկեր, այնուհետև՝ սեփականատեր:
__«Իմ հաճախորդներն ինձ «օգնել են» ֆինանսապես, հոգ տարել իմ մասին: Ես չգիտեմ, թե որն է գաղտնիքը, բայց ես հաջողակ մարդ եմ, կյանքն ինձ տվել է ամեն ինչ», __նշել է Ֆրանկոն իր հարցազրույցներից մեկում, նոտած լինելով այն նույն աթոռին, որտեղ հասցրել է սպասարկել Իտալիայի հայտնի քաղաքական, մշակութային գործիչների և դերասանների:
Նրա հաճախորդներն են եղել Մարչելո Մաստրոյանին, Վիտտորիո դե Սիկան, Լուկինո Վիսկոնտին և այլոք: Հաճախորդներից շատերը դարձել էին նրա իսկական ընկերները, որի մասին վկայում են այն լուսանկարները, որոնք խնամքով փակցված են սրահի պատերին ու հպարտություն էին առաջացնում թե այցելուների, թե հենց իր մոտ: Ֆրանկո Բոմպիերին իր երկարամյա փորձը, գիտելիքներն ու վարսահարդարի գործունեությունից ստացած ամբողջ տպավորությունները հասցրել է գրի առնել նաև իր նովելներում: «Իմ հաճախորդներն իմ համալսարանն են»,- ասում էր նա:

Բարբեր 1

Հայտնի բարբերը հրատարակել էր իր գիրքը և սիրով նվիրում էր իր հաճախորդներին ու կատակում՝ «Լավագույնները գնում են լավագույնի մոտ»:
Նրա հանճարեղության գաղտնիքը հետևյալն էր.
Մազերը կտրում էր օգտագործելով միայն սանր և մկրատ, իսկ ծայրերը «այրում» մոմով, ինչը, նրա համոզմամբ, ամրացնում էր այն: Այնուհետև մերսում էր գլուխը ծծումբի հիմքով լոսյոնով՝ յուղոտ գլխամաշկի համար և բնական յուղեր՝ չոր գլխամաշկի դեպքում: Նա նաև օգտագործում էր անանուխի հիմքով լոսյուններ՝ արյան շրջանառության կարգավորման համար: Իր աշխատանքի ընթացքում բարբերն օգտագործում էր 6 սրբիչ և ամռանը չէր օգտագործում վարսահարդարիչ, նշելով, որ այն կարծես թե լինի թույն՝ մազերի համար :
Այժմ բիզնես գործերով զբաղվում է բարբերի աղջիկը՝ Ֆրանչեսկան: Նրանք ստեղծել են պրոդուկտների շարք, որոնք մշտապես օգտագործվել են իրենց սրահում: Այդ պրոդուկտների մեծ մասը պատրաստված են 1924 թ-ի բաղադրատոմսով և գաղտնիք են շատերի համար: «Հայրիկը նույնիսկ ինձ հետ չի ցանկանում կիսել բաղադրատոմսերը», բարկանում է Ֆրանչեսկան:
Մենք նույնպես չենք կարող կիսվել Ձեզ հետ նրա բաղադրատոմսերով, բայց բարբերի արվեստը ներկայացնող վիդեոտարբերակի որոնման արդյունքում կարողացանք գտնել այս անչափ հետաքրքիր, անկեղծ ու ուսուցողական տեսանյութը:

Կայքում տեղ գտած սրահներից այս տեխնիկայով կտրվածք կարող եք ստանալ Mood beauty studio-ում, Sergey Zverev salon & academy-ում, Vikings Barbershop-ում և այլ սրահներում:

կտրվածքներբարբեր մազերի խնամք

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում