Simpatica՝ մատնահարդաման և ոտնահարդարման սրահ Երևանում, որտեղ հոգատարությունը, ստեղծագործությունն ու պրոֆեսիոնալիզմը ամեն այցը դարձնում են յուրահատուկ։
Առնո Առաքելյան
մյս 22, 2025 · 3 րոպե
Երբ 2019 թվականի նոյեմբերին բացվեց Simpatica Nail Studio-ն, սրահի հիմքում արդեն իսկ կար շուրջ 11 տարվա փորձ, ստեղծագործ ոգի և աշխատանքի առանձին անկյունն ունենալու վաղուց հասունացած երազանք։
Սրահի հիմնադիրը՝ Լիանա Սմբատյանը, տարիներ շարունակ զբաղվել էր մատնահարդարմամբ, հատկապես մասնագիտանալով եղունգների բարդ նկարների կերտման գործում։ Նա երազում էր ստեղծել մի փոքրիկ, բայց յուրահատուկ վայր, որտեղ իր սաների հետ միասին կարող էր միավոր խնամքը, որակը և նորարարությունը։
Սակայն Simpatica-ի ուղին հարթ չի եղել։ Բացումից ոչ շատ անց սկսվեցին Covid-19 համավարակից բխող սահմանափակումները, որոնք անհնարին դարձրեցին նորաբաց ստուդիայի գործունեությունը։ Սրահը ստիպված եղավ իր հասցեն Թումանյան փողոցից տեղափոխել Շենգավիթ։
Կարծես թե մեծ դժվարությունները ետևում էին, սակայն տեղափոխությունից մի քանի շաբաթ անց գողացվել էր ստուդիայում առկա ողջ եկամուտը։ Եվս երեք ամիս անց սկսվեց պատերազմը, որը դարձավ հերթական մեծ փորձություն։
Չնայած դժվարություններին, Simpatica Nail Studio-ի թիմը երբեք չընկրկեց։ Ավելին՝ 2023 թվականին բացվեց ևս մեկ մասնաճյուղ, որը, 6-ամսյա գործունեությունից հետո, ցավոք փակվեց տարածքի հետ կապված բարդությունների հետևանքով։
Սակայն դժվարություններն այժմ ժպիտով են հիշվում։ Մեկ անգամ, երբ սրահում էին գողության դեպքի առիթով ժամանած ոստիկանները, նրանցից մեկը ցույց տալով ստերիլիզատորը, ասաց՝ «Բա որ սեյֆ ունեք, ինչու գումարն այստեղ չէիք պահել»։
Այժմ, արդեն երկու տարի է, մատնահարդարման և ոտնահարդարման ստուդիան գտնվում է կայունության ու հաստատուն զարգացման փուլում։
Simpatica-ն այսօր զուտ «մատնահարդարման սրահ» չէ, այլ մի տարածք, որտեղ հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն կարող է ի կատար ածվել՝ սկսած փոքրիկների եղունգների մանր նկարներից մինչ բարդ դիզայն։
Այստեղ մատուցվում են մատնահարդարման, ոտնահարդարման, հոնքերի ձևավորման ծառայություններ, ինչպես նաև մասնագիտական դասընթացներ։ Սրահի տեսլականը միշտ պարզ է եղել՝ լինել օրիգինալ, չառաջարկել այն, ինչ կա ամեն քայլափոխի, հաճախորդներին տալ եզակի ու չկրկնվող արդյունք։
Simpatica Nail Studio-ում մաքրությունը պարզապես հիգիենայի պահանջ չէ, այլ ամենօրյա մշակույթի մի մաս։ Սրահում խստորեն հետևում են ստերիլության բոլոր կանոններին, օգտագործվում են միայն մեկանգամյա պարագաներ՝ հաճախորդների անվտանգությունն ու հանգստությունն ապահովելու համար։
Այցելուների համար ստեղծված է մաքուր, կազմակերպված և վստահելի միջավայր, որտեղ կարելի է ամբողջովին վստահել մասնագետներին։
Simpatica-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև սրահի մթնոլորտին։ Հաճախորդներն այստեղ վերադառնում են ոչ միայն խնամքի, այլև ջերմ, հոգատար և ընկերական միջավայրի համար։ Թիմի յուրաքանչյուր անդամ անմիջականորեն հետաքրքրված է այցելուների բարեկեցությամբ՝ ձգտելով ծառայության մատուցումից զատ, յուրաքանչյուր այցը դարձնել հաճելի շփում ու լավ հիշողություն։ Simpatica-ն տեղ է, որտեղ քեզ սպասում են ոչ թե որպես հաճախորդի, այլ որպես հյուրի։
Առջևում՝ նոր նպատակներ
«Ես վստահ եմ՝ մի օր մենք կամ կտեղափոխվենք շատ ավելի մեծ ու գեղեցիկ տարածք, կամ կբացենք ևս մեկ հարմարավետ սրահ։ Բայց Simpatica-ն կմնա Simpatica՝ մարդկանց հոգատարության և իրական արվեստի սրահ», - ամփոփում է Լիանան։
Այս պատմությունը հիշեցում է, որ անգամ բարդագույն պայմաններում գաղափարը կարող է ի կատար ածվել, երբ դրա հիմքում կա սեր աշխատանքի հանդեպ, ստեղծագործություն և իհարկե համառություն։ Simpatica-ն այդ ամենի փայլուն օրինակն է։
📸 Instagram-յան էջ՝ instagram.com/simpatica_nailstudio
📅 Ամրագրիր այց՝ emly.am/b/simpatica
📍 Simpatica Nail Studio, Երևան, Մանանդյան 33/3 (Գ. Նժդեհ հրապարակի մոտ)
հեղինակ՝
Առնո Առաքելյան
Առնո Առաքելյան՝ լուսաբանում է գեղեցկության ոլորտի բիզնես պատմությունները, ներկայացնելով սրահների մարդկանց, իրենց անցած ճանապարհն ու բիզնես տեսլականը։