Դետալներ, որոնք տոնական կդարձնեն Ձեր մատնահարդարումը։ Մենք փոքրիկ անդրադարձ ենք արել ձեռքերի և եղունգների խնամքին և առանձնացրել գելլաքի հետաքրքիր տարբերակներ:
Julieta Mikayelyan
փտր 13, 2022 · 3 րոպե
❤️Առջևում Սրբ․ Վալենտինի տոնն է և թերևս շատերի հորդորներին, որ այս տոնը հայկական չէ, մենք բոլորս սիրում ենք նշել այն։ Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ այն սիրո տոնն է💅
❤️Այս տոնը շատերի համար կարող է առիթ լինել իրենց զգացմունքներն արտահայտելու և միգուցե ամուսնության առաջարկ անելու։ Տոնին ընդառաջ էլ մենք որոշել ենք Ձեզ համար առանձնացնել մի քանի տարբերակներ, որոնք կարող եք ընտրել տոնական մատնահարդարմն համար, և խոսել առհասարակ մատնահարդարումից, եղունգների և ձեռքերի խնամքից❤️
Վերջին տարիներին գելային լաքապատումն այնքան ակտուալ է, որ գրեթե դժվար է հանդիպել կնոջ, ով ձեռքերին չունի գելլաք։ Սա հարմար և իդեալական տարբերակ է այն կանանց համար, ովքեր հագեցած աշխատանքային առօրյայում չեն կարողանում շատ ժամանակ տրամադրել սովորական լաքապատման համար, քանի որ այն կարող է տևել 3-4 օր, և այն մայրիկներին, ովքեր զբաղված են երեխայի խնամքով, բայց միևնույն ժամանակ ցանկանում են ունենալ գեղեցիկ, խնամված եղունգներ💜
Ահա տոնական եղունգների մի քանի տարբերակներ, որոնք կարող են ոգենշնչել Ձեզ և ստիպել արագ զանգահարել ձեր մատնահարդարման սրահ 😍🧚♀️
Գելով լաքապատումը իսկական հեղաշրջում եղավ մատնահարդարման մեջ։ Սակայն, ոչ բոլորս ենք կարողանում ճիշտ խնամել մեր եղունգները այս պրոցեդուրայից հետո կամ ընթացքում։ Բոլորս գիտենք, որ գելն անհրաժեշտ է հեռացնել մասնագետի կողմից։ Բայց մենք ականատես ենք լինում բազում դեպքերի, երբ կանայք փորձում են դա անել ինքնուրույն և արդյունքում խորքային վնասներ են պատճառում եղունգներին և պատճառ դառնում խնդիրների, որոնք առաձնահատուկ մշակման կարիք ունեն 💅
Եթե դուք էլ բախվել եք այդ խնդրին և այդ պատճառով որոշել եք հրաժարվել գելլաքից, շտապենք ձեզ ուրախացնել և տեղեկացնել IBX համակարգի մասին։ Ամերիկացի արտադրողների կողմից մշակված այս միջոցը ներթափանցում է եղունգի մեջ և ամրացնում բոլոր շերտերը։ Այն ամբողջությամբ վերականգնում է եղունգի պլաստինան և պաշտպանում է ճաքերից, կոտրվածքից և շերտազատումից։ Այն կարելի է նաև կիրառել գելլաքից կամ սովորական լաքերից առաջ՝ պաշտպանիչ շերտ առաջանելու համար 🌿
IBX-ի կարևոր կողմերից մեկն այն է, որ այն նպաստում է եղունքների աճին։ Իսկ ամենակարևորը՝ այն չի պարունակում որևէ վնասկար տարր և կարելի է օգտագործել և հղիներին և 14 տարեկանից բարձր երեխաներին🌿
Կարևոր է նշել նաև, որ միայն գելլաքով շատ դժվար է ձեռքերին խնամված տեսք հաղորդելը։ Հենց ինքը, ձեռքերի խնամքը ենթադրում է ժամանակ առ ժամանակ կատարել ձեռքերի սպա, պարաֆինային խնամք և այնպիսի պրոցեդուրաներ, որոնք ձեռքի մաշկը կպահեն խոնավ։ Դե իսկ ձեռքերի կրեմի օգտակարության և անհրաշետության մասին գիտենք բոլորս։ Որպեսզի կրեմ օգտագործերը դառնա հաճելի սովորություն, կարող եք գնել փոքր պայուսակին համար տարբերակներ և մշտապես պահել ձեզ մոտ 💜
Վերդառնալով տոնական գելլաքի տարբերակներին՝ շատ ակտուալ են և ինստագրամյան սթորիներում հաճախ են հանդիպում 1 մատի դիզայնով տարբերակներ, վարդագույն ֆրենչ, տարբեր նյուդային, վառ կարմիր, կարմիր-սև համադրություններով տարբերակներ։ Ընտրեք ձեր տրամադրությանն ու խառնվածքին համապատասխան տարբերակներ և վայելեք այս գեղեցիկ տոնը 💜 🥂
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ