Մաշկի խնամքը դիմահարդարումից առաջ

Դիմահարդարման ամենակարևոր փուլի մասին․ մաքրում և խնամք՝ հարթ մաշկ և անթերի արդյունք ունենալու համար։

Ջուլիետա Միքայելյան

օգս 24, 2020 · 3 րոպե


1 (1)

Եթե հետևում եք հայկական իրականության ամենանորաձև ու տարբերվող ֆոտոպրոեկտներին, ուրեմն հաստատ նկատել եք, որ շատերի մեյքափ արտիստը հանդիսանում է__ Արփինեն__, ով այնպես է անում, որ նույնիսկ տեսախցիկը չի կարողանում ֆիքսել մաշկի թերություններն ու անհարթությունները: Արփինեն նաև հանդիսանում է The Glow Shop ինստագրամյան խանութի համահիմնադիրը, որտեղ կարող եք գտնել համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշների լավագույն պրոդուկտները, ինչպես նաև օգտակար նյութեր և խորհուրդներ մաշկի խնամքի
հետ կապված: Այսօր նա մեզ հետ կիսվում է այն կարևոր ինֆորմացիայով, որին պետք է տիրապետեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ունենալ անթերի դիմահարդարում:

Իմ գործում առաջին հերթին կարևորում եմ մաշկի ճիշտ խնամքը: Հաճախ եմ հանդիպում ջրազրկված մաշկով հաճախորդների, ովքեր բողոքում են, որ իրենց մաշկին տոնը երբեք հարթ չի նստում, ինչի պատճառով էլ նախընտրում են չդիմահարդարվել։ Սակայն խնդիրը խնամքի պակասն է կամ սխալ ընտրված դեկորատիվ կոսմետիկան:
Դիմահարդարման մեջ գեղեցիկ մաշկ ստանալու համար շատ կարևոր է արդեն խնամված, խոնավեցրած մաշկը, որպեսզի տոնը հարթ նստի։ Այդ դեպքում ավելի հեշտ է աշխատել անգամ ակնեի խնդիր ունեցող մաշկի հետ։

Նույնքան կարևոր է խնամքը դիմահարդարումից հետո։ Դիմահարդարումը չմաքրելու դեպքում կամ սխալ մաքրելու դեպքում կարող են խցանվել ծակոտիները և բորբոքումներ առաջանալ։ Դիմահարդարումը ցանկալի է մաքրել 2 քայլովսկզբում մաքրել կաթիկով կամ միցելյար ջրով, և հետո լվացվել Ձեր մաշկին հարմար լվացվելու միջոցով կամ հիդրոֆիլ յուղով։ Այնուհետև մաշկի PH-ը բալանսավորելու ու մաշկը հանգստացնելու համար օգտագործել տոներ: Եվ վերջապես ամենակարևորն է խոնավեցնել։

Այնպես որ չենք զլանում և օրական 2 անգամ 5 րոպե տրամադրում ենք մաշկի խնամքին։

2 (1)

Ինչպե՞ս ընտրել մաքրող միջոց ըստ մաշկի տեսակի

Սկզբում կցանկանայի նշել մի քանի անփոխարինելի պրոդուկտ, որոնց օգնությամբ իրականացնում եմ իմ դիմահարդարման մաքրումը: Դրանք են Bioderma ապրանքանիշի միցելյար ջուրն և դիմահարդարումը մաքրող բալզամները Elemis Pro-Collagen Cleansing Balm և GREEN CLEAN makeup removing cleansing balm-ը:

Մարքրող միջոցները, ինչպես եվ մնացած խնամքի պարագաները, պետք է ընտրվեն մաշկի տեսակին համապատասխան:

Յուղոտ և ակնեին հակված մաշկին առավելապես համապատասխանում են փրփրող գելերը: Կարելի է ընտրել կավային հիմքով, նիացինամիդ կամ սալիցիլաթթու պարունակող տարբերակներ: Արդյունավետ են նաև ալոե վերա և թեյի ծառի յուղ և այլ հանգստացնող բաղադրիչներ պարունակող միջոցները, որոնք ավելի նուրբ են և նույնպես ունեն յուղարտադրությունը կարգավորող գործառույթներ:

Չոր, կարմրածություններին և էկզեմային հակված մաշկի համար խորհուրդ է տրվում օգտագործել քսուքի/լոսյոնի տեքստուրա ունեցեղ լվացվելու միջոցներ, ինչպես նաև յուղեր: Շատ հարմար տարբերակներ են Elemis Pro-Collagen Cleansing Balm և GREEN CLEAN makeup removing cleansing balm մաքրող բալզամները, խոնավեցնող գործառույթով տարբերակները: Դիմահարդարումը մաքրելու տեսանկյունից, բացի վերը նշված բալզամներից, կարելի է ընտրել հիդրոֆիլ յուղեր: Այս տարբերակը հարմար է նաև յուղոտ մաշկի տեսակին, ինչը կարող է տարօրինակ թվալ, սակայն պետք չէ մոռանալ, որ յուղը կլանում է յուղ:

pro-collagen cleansing balm master v05 1 rgb web

Կոմբինացված և զգայուն մաշկի տեսակներին համապատասխանում են նուրբ մաքրող միջոցները:

Քանի որ մաքրման փուլը համարում եմ ամենակարևորները, իմ զինանոցում աշխատում եմ պահել տարբեր գործառույթներով լվացվելու միջոցներ՝ դիմահարդարման մաքրման համար նախատեսված, ամենօրյա խոնավեցնող գործառույթով և խորը մաքրման/շերտազատման համար: Խորը մաքրման/շերտազատման համար լավագույններից կարող եմ նշել Dr. Jart+ Dermaclear™ Micro Foam, Babor Enzyme Cleanser, GLAMGLOW TROPICALCLEANSE™ Daily Exfoliating Cleaner, Tatcha The Deep Cleanse Exfoliating Cleanser:

Վերոհիշյալ բրենդներից շատերը ներկայացված են The Glow Shop ինստագրամյան շոփում, որտեղ բացի պրոդուկտներից և իրենց նկարագրություններից, կարելի է գտնել նաև օգտակար նյութեր մաշկի խնամքի, տարատեսակ բաղադրիչների օգտակարության և կիրառման մասին: Ավելին, խանութում ներկայացված հիմնական
տեսականին փորձարկված է հենց մեր թիմի անդամների կողմից։

Արփինե Գալստյան, դիմահարդար, The Glow Shop -ի համահիմնադիր
մաշկի խնամք

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում