Ժամանակն է զբաղվել յոգայով

Յոգան՝ ապրելակերպ, կյանքի փիլիսոփայություն, աշխարհայացք, առողջ մարմնի և հոգու ներդաշնակության գրավական։

Ջուլիետա Միքայելյան

մյս 28, 2020 · 3 րոպե


յո

Յոգայի և պիլատեսի մասին խոսելիս, ի ուրախություն բոլորիս, պետք է նշենք, որ այս մշակույթը գնալով ավելի ու ավելի մասսայական և պահանջված է դառնում Հայաստանում: Մեր կայքում կարող եք գտնել սրահներ, որոնք կազմակերպում են յոգայի պրոֆեսիոնալ դասեր և իրենց առցանց գնահատականներով փաստում, որ մեծ է հետաքրքրությունը այս ուղղվածության նկատմամբ:
Այն թյուր կարծիքը, թե յոգան կապ ունի որևէ կրոնական, մշակութային երևույթների հետ, միաժամանակ հերքում են բոլոր մասնագետները և այն կապում մարդու ներդաշնակության, ազատ միտք ու մարմին ունենալու ձգտման հետ:
Juliana Spicoluk & Mark Spicoluk զույգը ստեղծել են յոգայի, պիլատեսի, մեդիտացիաների մեծ տեսաշար՝ էսթետիկ մատուցմամբ: Այս ալիքը կարող է դառնալ մոտիվացիայի և սկզբնական փորձի ձեռք բերման հնարավորություն բոլոր ցանկացողների համար:

Յոգա սկսնակների համար

Կարծում ես դժվա՞ր է յոգան, միշտ հետաձգու՞մ ես և տարբեր պատճառաբանություններ փնտրու՞մ։ Դե, դե, երբեք ուշ չէ յոգայի կախարդական աշխարհը մուտք գործելու համար։ Զանգահարեք, պայմանավորվեք և հենց վաղվանից էլ սկսեք։ Թեպետ կարող եք նաև չսպասել վաղվան, ստորև ներկայացված վիդեոն հենց այն է, ինչ քեզ պետք է սկզբի համար։

Ամբողջ մարմնի յոգա՝ քաշի նվազեցման համար

Ամբողջ աշխարհում բազմաթիվ մասնագետներ յոգան ներառում են քաշի նվազեցման ծրագրերում՝ որպես արդյունավետ և օրգանիզմի համար առանց սթրեսի մեթոդ։

Առավոտյան յոգա

Օրվա հրաշալի սկիզբը երաշխավորում է ամբողջ օրվա լավ ընթացքը և իհարկե, լավ ավարտը։
Իսկ առավոտյան՝ արևի առաջին ճառագայթների հետ, յոգայով զբաղվելը կլցնի ամբողջ օրը դրական էներգիայով։

Երեկոյան յոգա լավ քնի համար

Առավոտը հրաշալի ես սկսել, օրը գերազանց է անցել, ժամանակն էպատրաստվելու խորը, առողջ քնի։ Դե ինչ, հրաշալի տեսանյութ՝ երեկոյան յոգայի համար։

Պիլատես սկսնակների համար

Ուզու՞մ ես ունենալ գեղեցիկ մարմին, միշտ լի լինել դրական էներգիայով և շարժումների ճկունություն ձեռք բերել։ Դե այո՜, խոսքը պիլատեսի մասին է, որի մասին բազմիցս լսել ես։ Դե, գնացի՜նք․․․

Դետոքս յոգա

Օրգանիզմի մաքրումը տարբեր վնասակար նյութերից և տոքսիններից պետք է պարտադիր և պարբերական բնույթ կրի։ Դետոքս յոգան հատուկ մշակվել է հենց այդ նպատակով, փորձիր, և հետո մարմինդ քեզ շնորհակալ կլինի։

Օրվա մեջ կարելի է գտնել նաև 15 րոպե մեդիտացիայի միջոցով ներքին խաղաղության հասնելու համար:

Հոդվածն ավարտենք Juliana Spicoluk-ի վերաձևակերպած մտքով՝ A Yoga Workout A Day Keeps The Doctor Away

յոգաֆիթնես

հեղինակ՝

Ջուլիետա Միքայելյան

Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում