Ինչպե՞ս կազմել բյութի բոքս, որպեսզի այն ոչ միայն լինի գեղեցիկ և տպավորիչ, այլ նաև օգտակար ու գործածական։
Julieta Mikayelyan
փտր 27, 2022 · 6 րոպե
Եվրոպայում և արևմուտքում այս պրակտիկան արդեն վաղուց կիրառվում է, և ,նույնիսկ շատ բրենդների կարող եք բաժանորդագրվել և ամեն ամիս ստանալ այդ բրենդից բյութի բոքս, որը ներառում է խնամքի և դեկորատիվ կոսմետիկայի 6-7 տարր։ Բյութի բոքսերի վաճառքը տարեկան ավելանում է 5%-ով։ Այս տաբերակը հնարավորություն է տալիս ընտրել անհատականությանը համապատասխան նվերներ։ Այն նաև մարքեթինգային առավելություն է տալիս բրեդներնին և տարբեր բլոգերների, ինֆլյուենսերների միջոցով թույլ է տալիս իրենց պրոդուկտը տարածել սոց․ կայքերում, ինստագրամում և դրանով իրազեկել շատերին իրենց նորություններին։
Բյութի բոքսի առավելությունը կայանում է արժեքի մեջ և դրանով էլ հենց գրավիչ է շատերի համար։ Հատկապես նախատոնական շրջանում դժվար չէ գտնել բրենդներ, որոնք առաջարկում են 2 պորդուկտ գրեթե 1-ի գնով։ Հաճախ նմանատիպ առաջարկներով են հանդես գալիս նաև գեղեցկության սրահներում ներկայացված պրոդուկտները։ Այսինքն, սա երկկողմանի շահավետ առաջարկ է և իհարկե, հնարավորություն՝ գեղեցիկ և օրիգինալ նվերներով տպավորելու ձեր մտերիմներին։
Գնել նվեր, որ հնարավոր է դուր չգա այն մարդուն, ում պատրաստվում եք նվիրել, համաձայնեք, որ հաճելի չէ յուրաքանչյուր նվիրող մարդու։ Մենք առանձնացրել ենք 5 կետեր, որոնցով կարելի է առաջնորդվել բյութի բոքս կազմելիս։
Բյութի բոքս հավաքելով դուք մարդուն նվիրում եք հենց իր նախընտրություններին համապատասխան նվերներ։ Սա համարվում է ուշադրության և հոգատարության ժեստ, քանի որ յուրաքանչյուր տարր և դետալ մտածված է հենց իր համար՝ սկսած տուփի դիզայնից, բացիկից և իհարկե, պարունակությունից։
Նվիրել տուփ, տարատեսակ նվերներինով, շատ սիմվոլիկ ու գեղեցիկ է դարձնում նվերի գաղափարը, քան առանձին այն ներկայացնելը։ Դուք կարող եք տուփի մեջ ներառել նաև հետաքրքիր գրություններով շոկոլադե սալիկներ, բացիկներ և այն ամենը, ինչ վստահ եք, որ կուրախացնի ձեր սիրելիներին։
Դու կարող եք պատվիրելի արդեն իսկ վաճառքի համար նախատեսված բյութի բոքսեր, որոնք շուկայում առկա են մեծ քանակությամբ։ Ինչպես նաև պատրաստել ինքներդ, քանի որ առաջին դեպքում մեծ է հավանականությունը, որ տուփում հնարավոր է լինի այնպիսի պրոդուկտ, որ մեծ հավանականությամբ չի օգտագործվի։ Երկրորդ տարբերակն ամենաունիվերսալն է և դուք կարող եք տուփն համալրել միայն մաքսիմալ անհրաժեշտ պարագաներով։
Սա իդեալական հնարավորություն է, բոքսի մեջ ներառել ձեր ընկերուհու բոլոր նախընտրությունները՝ նոթատետր և օրինակ, դեմքի դիմակ, սթիքերներ և այլն։
Եվ իսկապես, այն եկել է փոխարինելու նախկին ձանձրալի տարբերակներին և իսկական անակնկալ է յուրաքանչյուր ստացողի համար։
Մենք առանձնացրել ենք ունիկալ «աղջկական» տարբերակներ, որոնք կարող եք նվիրել ձեր ընկերուհուն Մարտին 8-ին, ծննդյան տոնին կամ պարզապես նրա համար, որ իրեն շատ սիրում եք։
Այստեղ կարող եք ներառել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնային պայմաններում սպա պրոցեդուրաներ կազմակերպելու համար․
🔵Մարմնի կամ դեմքի սկրաբ
🔵մերսման համար նախատեսված խոզանակ
🔵արոմատիկ գնդիկներ
🔵բնական օճառներ
🔵մոմեր
🔵դեմքի համար նախատեսված կտորե դիմակների տարբերակներ
🔵մարմնի սնուցող կրեմ
🔵փափուկ, նուրբ սրբիչներ
🔵եթերային յուղեր՝ սանդալվուդ, իլանգ-իլանգ և այլն։
Եթե ձեր ընկերուհին էսթետ է և տարատեսակ դեկորների և գեղեցիկ աքսեսուարների սիրահար, ապա այս բոքսի մեջ կարող եք ներառել միևնույն գույնն ունեցող տարբեր պարագաներ․
🌸սուրճի բաժակ՝ հետաքրքիր և զվարճալի գրությամբ
🌸փոքրիկ փափուկ խաղալիք
🌸մատանիների համար նախատեսված պահուստատուփ
🌸նոթատետր կամ օրվա անելիքները գրելու համար նախատեսված փոքրիկ To Do List՝ արվեստի թեմատիկայով կամ զվարճալի կենդանիներով։
🌸պայուսակի հայելի
Եթե Ձեր ընկերուհին սիրում է հանգստյան օրերն անցկացնել տանը՝ սերիալներ դիտելով, ապա այս բոքսի մեջ կարող եք ներառել․
✨օրիգինալ հողաթափեր
✨ծածկոց
✨արոմատիկ մոմեր՝ հաճելի միջավայր ստեղծելու համար
✨փայտիկներով արոմադիֆուզորներ
✨սիրած հեղինակի գրքերից
✨թեյի բաժակ
✨կարելի է կրկին ներառել դեմքի կտորե դիմակներ
✨քնի համար նախատեսված դիմակ
Այս պարագայում ևս պետք է հաշվի առնել նախընտրությունները։ Շատ կանայք, ովքեր զբաղվում են տնային տնտեսությամբ, թվում է թե կարիք ունեն գեղեցիկ սպասքի կամ դեկորատիվ որևէ տարրի, որ կզարդարի բնակարանը և լավ տրամադրություն կհաղորդի տանտիրուհուն։ Բայց հնարավոր է նաև, որ բյութի բոքսը, որն իր մեջ կներառի խնամքի տարբեր տարրեր, ավելի սպասված լինի մայրիկների համար և մոտիվացնի նրանց ժամանակ գտնել և զբաղվել ինքնախնամքով։
Եկեք առանձնացնենք նաև մեր շատ սիրելի մայրիկների համար նվերների տարբերակներ․
🧚♀️մազաթափության դեմ շամպուն և փափկեցնող կոնդիցիոներ
🧚♀️գեղեցիկ սանր և պայուսակի փոքրիկ հայելի
🧚♀️մազերին փայլ հաղորդող սփրեյ
🧚♀️մազերի ներկման նվեր-քարտ՝ ջերմ ու անկեղծ գրություններով (գեղեցկության սրահը 🧚♀️կարող եք ընտրել մեր կայքից)
🧚♀️գեղեցիկ մազակալների հավաքածու
🤍դեմքի ինքնամերսման գուա- շի կամ տարատեսակ ռոլերներ
🤍միցելյար ջուր
🤍կնճիռների հարթեցման համար նախատեսված դիմակներ և աչքերի շրջանի պատչեր
🤍դեմքի մերսման նվեր-քարտ
🤍Ձեր և մայրիկի համատեղլուսանկարներից մի քանիսը
🤍Գրություններով շոկոլադ
Սա, թերևս ամենապահանջվածն է մայրիկների շրջանում, քանի որ ճաշ պատրաստելու, խոհանոցային և, առհասարակ, տնային գործեր անելուց ամենաշատը վնասվում են ձեռքերը։ Ի՞նչ ներառել այս բոքսում։
🌺Ձեռքերի և ոտնաթաթի խնամքի կրեմներ
🌺հատուկ գուլպաներ
🌺մատնահարդարման տուփ՝ առաջին անհրաժեշտության գործիքներով։
🌺Ձեռքերի սկրաբ
🌺հարմարավետ հողաթափեր
🌺մարմին խոնավեցնող յուղեր կամ հակացեյլուլիտային միջոցներ
Մենք կարող ենք կազմել նաև կենցաղային օգտակար պարագաներով բյոքսերի տարբերակներ, բայց մեր գլխավոր թիրախը գեղեցկությունն է և ինքնախնամքը։ Իսկ եթե ցանկանում եք, որ Ձեր մայրիկը շատ ժամանակ ունենա ձեր նվիրած բոքսերը կիրառելու համար, նվիրեք իրեն ռոբոտ- փոշեկուլ։
Փորձենք առանձնացնել նաև դեսահասների համար նվերների գաղափարներ։ Այստեղ տարբերակները շատ ենք, քանի որ այժմ շատ են տարատեսակ գադժետներ, աքսեսուարներ, որոնք անկասկած կուրախացնեն դեռահասներին։
🎧անլար ականջակալներ
🎧power bank
🎧անլար դինամիկներ՝ սիրած երաժշտությունը ամենուր լսելու համար
🎧հեռախոսին ամրացվող լույս՝ սելֆիի համար
🎧վառ նկարներով նոթատետր կամ օրագիր
🎧Ֆլամինգոյով նեոնային լույս, որը պաշտում են ունենալ իրենց սենյակում բոլոր 🎧դեռահասները և ոչ միայն
🎧զվարճալի պրինտով գուլպաներ
🎧դրամապանակ
🤩կարելի է ընտրել սիրած ֆիլմ /մուլտ հերոսով օրագիր, նոթատետր
🤩լանչբոքս՝ կրկին հատուկ թեմայով
🤩գրչատուփ կամ գունավոր գրիչներ
🤩շուրթերի փայլ/ բալզամ
🤩կախազարդ
🤩գունավոր մազակալներ և բրոշներ։
Չմոռանանք առանձնակի խնամքով վերաբերել նաև տուփի ընտրությանը։ Անպայման նախապատվությունը տվեք էկո տարբերակներին։ Ընտրեք մինիմալ, նուրբ երանգավորմամբ տոփեր, որտեղ հնարավոր կլինի տեղավորել Ձեր պատրաստած գեղեցիկ նվերները։ Կցեք բացիկներ,սթիքերներ և տեղավորեք Ձեր ամբողջ սերն ու հոգատարությունը ու համոզված եղեք, կտպավորեք Ձեր սիրելիներին։
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ