Կարելի՞ է արդյոք հղիներին մերսման ծառայություններից օգտվել․ Հղիների մերսման ցուցումների ու հակացուցումների մասին՝ փորձառու մասնագետ Լիլիա Կարապետյանի հետ
Ջուլիետա Միքայելյան
հլս 5, 2020 · 4 րոպե
Կանանց խնամքի, գեղեցկության, ոճի մասին կարելի է խոսել անվերջ:
Այս անգամ որոշել ենք անդրադառնալ կնոջ, թերևս, ամենագեղեցիկ ու բնության հետ ներդաշնակ վիճակին՝ հղիությանը: Սա նաև մի ընթացք է, երբ կանայք հնարավորություն են ստանում կտրվել գործնական և զբաղված առօրյաից ու ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց խնամքին:
Հաճախ ենք լսում, որ կան գեղեցկության պրոցեդուրաներ, որոնք հակացուցված են հղիության շրջանում և կարող են վնասակար ազդեցություն ունենալ պտղի զարգացման համար:
Եկեք հասկանանք, թե ի՞նչ պրոցեդուրաներ կան, որ ոչ միայն անվտանգ են հղիության շրջանում, այլ նաև օգտակար են ու անհաժեշտ այս ընթացքի համար:
Զրուցել ենք «Հելիոս» էսթետիկ բշկության կենտրոնի մասնագետի հետ և փորձել ստանալ շատերիս հետաքրքրող հարցերի պատասխաններ:
Պետք է նշել, որ մեր ուշադրությանն արժանացավ մերսման միջավայրը՝ եթերայուղերի բույրը,ներդաշնակ մթնոլորտը ու այն հանգստությունը, որն այդքան անհրաժեշտ է այս շրջանում ու որի մասին ցուցումներ են տալիս շատ բժիշկներ:
Հելիոսում առկա է հղիների մերսում ծառայությունը, իսկ թե ի՞նչ է ենթադրում հղիների մերսումը, ինչպե՞ս է արվում, փորձել ենք պարզել փորձառու մասնագետ Լիլիա Կարապետյանից:
Սպա միջավայրն ինքնին ներդաշնակ ու հանգստացնող է, այսինքն այն է ինչ ամենից շատ կարևոր է հատկապես հղիության ընթացքում։ Ցուցվա՞ծ է արդյոք հղի կանանց մերսում, և եթե այո քանի՞ շաբաթականից է կարելի դիմել։
Ըստ ցուցման, մերսումներ հղիներին կարելի է անել 4 ամսեկանից, երբ արդեն նկատվում է պտղի շարժը, բայց չի բացառվում, որ եթե ապագա մայրիկը ունի ցավեր, ծանրաբեռնվածության զգացողություն ապա կարող է դիմել մինչև 4 ամսեկանը։
Ո՞ր դեպքերում է հակացուցված հղիների մերսումը։
Պատասխանը միանշանակ չէ։ Շատ հաճախ հղիներից լսել եմ, որ մերսումը ցուցված չէ: Իրականում հղիներին շատ ավելի է ցուցված մերսումներն ու խնամքը քան այլոց, քանի որ նրանք ունեն որոշակի ծանրաբեռնվածություն մարմնի վրա: Պարզապես այդ ամենը պետք է կատարել շատ գրագետ, փորձառու մասնագետի կողմից, առանց վնասելու մորն ու պտղին: Նախքան պրոցեդուրան մասնագետը պետք է ծանոթանա հղիության բժշկական ընթացքին ու այցելուին ուղեկցվող հիվանդություններին:
Ի՞նչ գանգատների դեպքում է ցանկալի դիմել և ի՞նչ կտա մերսումը, խոսենք նաև օգտակարության մասին։ Արդյոք հարմարեցվա՞ծ է հղի կանանց հատուկ կարիքներին՝ ինչպիսիք են ձգվելու նշանները, ցեյլուլիտը, մկանային հիպերտոնուսը, լարվածությունը։
Հղիների մերսումից բավականություն է ստանում ոչ միայն մայրիկը այլև փոքրիկը՝ պտուղը, ում հաճելի է մոր հանգստությունը, նյարդերի թուլացումն ու ներդաշնակությունը, որը մերսումից հետո դեռ երկար ուղեկցում է ապագա մայրիկին։
Խոսենք տոնուսի և լարվածության մասին:
Ապագա մայրիկները շարունակում են աշխատել մինչև ծննդաբերությունը, երկարատև մի դիրքում են նստած լինում, ոտքերի վրա են, ուստի անխուսափելի են մեջքի, ոտքի ցավերը և պարանոցային լարվածությունը:
Կարևոր է ժամանակին հետևել, որպեսզի լարվածությունն էլ ավելի չխորանա:
Տեղի է ունենում նաև քաշի ավելացում, ոտքերի և գոտկատեղի ծանրաբեռնվածություն, ինչը կարող է թողնել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական հետևանքներ:
Մերսման առավելության մասին խոսելիս կցանկանայի նաև խորհուրդ տալ ընտրել շնչառական վարժությունների խումբ, և համադրել մերսումների հետ, որոնք կնպաստեն ինչպես թեթև հղիությանը ողջ ընթացքում,այնպես էլ՝ թեթև ծննդաբերությանը։
-Ի՞նչ հատվածներ է ներառում հղիների մերսումը, ենթադրում եմ,որ այցելուն մեջքի վրա է լինում պառկած։
Միանշանակ կասեմ, որ մաքսիմալ հարմարավետ։
Սովորաբար 30 շաբաթականից հետո դիրքը լինում է կիսանստած, կամ այցելուն պառկում է կողքի վրա:
Նույն կերպ կարելի է աշխատել պարանոցի, ուսերի, մեջքի, ոտնաթաթի հատվածների վրա, ապահովելով հարմարավետություն ապագա մայրիկին և բալիկին։
Վերջին ամիսներին հղիների մոտ հաճախ ենք հանդիպում ոտքերի այտուցներ:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է կատարել լիմֆոդրենաժային միջամտություններ, սակայն անպայման բժշկի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ կարող են լինել նաև հակացուցումներ։
Նաև կարելի է կատարել որովայնային շնչառության պրոցեդուրա լիմֆատիկ հանգույցների ակտիվացման համար, որը նպաստում է մարմնից ավելորդ հեղուկի դուրս բերմանը։
Ի՞նչ խորհուրդ կտաք ապագա մայրիկներին
Խորհուրդ կտամ չտրվել հետծննդաբերական դեպրեսիային:
«Հելիոս»-ն առաջարկում է բազմաթիվ լուծումներ՝ ավելորդ քաշից, անցանկալի բծերից ազատվելու ու նախկին ցանկալի տեսքին հասնելու համար։
Բարեբախտաբար ժամանակները փոխվել են, կան բազմաթիվ ինովացիոն մոտեցումներ, որոնք նպաստում են մարմնի արագ վերականգնմանը, անցանկալի քաշից ազատվելուն:
Գովելի է նաև այն, որ մեր կանայք շատ են հոգ տանում իրենց արտաքին տեսքի մասին։
Պարզապես վայելեք հղիության բերկրանքը, հոգացեք առողջության մասին և վստահ եղեք, որ մանուալ թերապիաների և ապարատային սարքավորումների, ծառայությունների միջոցով, նորագույն մոտեցումների շնորհիվ կկարողանաք արագ վերականգնել Ձեր մարմինը։
Մայրանալու պատասխանատու ու գեղեցիկ ճանապարհն անցեք ինքնավստահ, ներդաշնակ ինքներդ Ձեզ հետ, հաճախ հիշեցրեք Ձեզ թե ինչ կարևոր առաքելություն ունեք դուք, ինչ երջանիկ եք, որ վայելում եք այս բերկրանքը, և ինքներդ կտեսնեք, որ ամեն ինչ շատ հեշտ ու թեթև կանցնի ու Ձեր հրաշքը կլինի Ձեր գրկում։
հեղինակ՝
Ջուլիետա Միքայելյան
Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում