Գլխամաշկի փիլինգ․ Ի՞նչ է գլխամաշկի փիլինգը և ինչպե՞ս է արվում

Անհրաժեշտ է արդյոք մեր գլխամաշկին փիլինգ։ ի՞նչպես է այն օգնում գլխամաշկին։ Գլխամաշկի խնդիրներ՝ թեփ, սեբորիա։

Julieta Mikayelyan

փտր 9, 2022 · 4 րոպե


Og peeling

Դեմքի մաշկի խնամքի համար արտադրողները մտածել են մի շարք միջոցներ, որոնք թույլ կտան իրականացնել մաշկի փիլինգ տնային պայմաններում և գրեթե նույն արդյունավետությամբ, ինչ կարող եք ստանալ կոսմետոլոգի այցելության ժամանակ։ Իսկ ովքե՞ր են մտածել մազերի մասին🤔 արդյոք կա՞ն գլխամաշկի համար նախատեսված փիլինգային միջոցներ և անհրաժե՞շտ է կատարել արդյոք գլխամաշկի փիլինգ 😶‍🌫️

Պատասխանը միանշանակ է, այո, հատկապես այն մարդկանց, ովքեր բախվել են թեփի, սեբորիայի և մի շարք այլ տրիխոլոգիական խնդիրների հետ։ Շուկայում գլխամաշկի փիլինգի համար նախատեսված միջոցներն առայժ շատ չեն, բայց մենք կփորձենք առանձնացնել ձեզ համար մի քանիսը 🧚‍♀️

9e08616ae4aed27e03b9b60a9a6257a52e5dc2f4 2000x

Ինչպե՞ս են գործում փիլինգները 🌀

Եղջերաթաղանթի թթվայնացման հետևանքով, երբ մաշկի թթվային բալանսը ( Ph < 3)
փոքր է 3-ից, հանգեցնում է կտրուկ փոփոխության այն ֆերմենտների աշխատանքի համար, որոնք պատասխանում են մաշկի պաշտպանիչ ֆունկցիայի և կորնեոցիդների համար։

Անհրաժեշտ է տարբերակել սքրաբը և փիլինգը։ Սկրաբը մեխանիկական ազդեցություն է ունենում մաշկի մակերեսին միայն։ Փիլինգների էֆֆեկտիվությունը կարելի է չափել 3 հատկանիշներով․

🟣 ph բաղադրություն,
🟣թթուների կոնցենտրացիան
🟣 հավելյալ նյութերի առկայությունը։

SS peeling

🧼Փլինգի համար նախատեսված ժամանակակից միջոցների բաղադրությունում հանդիպում են մի քանի նյութեր, որոնք առանձնանում են իրենց թողած մոլեկուլային և բջջային ազդեցությամբ։ Արդյունքում եղջերաթաղանթը չորանում է` տեղ ազատելով նոր բջիջների ձևավորման համար և խթանում նոր էպիդերմոսի ձևավորմանը։

Փիլինգի գլխավոր կոմպոնենտը թթուներն են։ Կարող եք հաճախ հանդիպել glycolic acid, lactic acid: Glycolic acid-ը նախատեսված է եղջերաթաղանթի շերտազատման համար, իսկ lactic acid-ը` խոնավեցման համար 🧬
Կան նաև սալիցիլաթթվի հիմքով փիլինգներ։ Սալիցիլաթթուն ներթափանցում է եղջերաթաղանթի մեջ, փափկեցնում այն, և, ներթափանցելով ճարպային շերտի մեջ, նպաստում ճարպագեղձերի աշխատանքին։ Սալիցիլաթթվային հիմքով փիլինգները հարմար են յուղոտ գլխամաշկ ունեցող մարդկանց։

Փլիլինգային միջոցների մեջ հաճախ կարող ենք նկատել բուսական ծագման ֆերմենտներ, որոնք գլխամաշկի համար իմունոստիմուլյատր են հանդիսանում։

Փիլինգները լինում են 2 տեսակ՝ պրոֆեսիոնալ, որն արվում է հատուկ տրիխոլոգի կուրսով՝ ուսումնասիրություններից և հետազոտություններից ելնելով և տնային։

Ու՞մ է այն անհրաժեշտ ✨

Պրոֆեսիոնալլ փիլինգը նվազեցնում է թեփը, գլխամաշկի բազում հիվանդությունների համար կարող է օգտակար լինել: Այն նպաստում է սնուցող նյութերի ներթափանցմանը գլխամաշկի մեջ։ Քանի որ մենք ներկայացնում ենք ընդհանուր ինֆորմացիա փիլինգների հետ կապված, զերծ կմնանք առանձին հիվանդություններ նշելուց, քանի որ դա մասնագիտական մոտեցում է պահանջում և կոնսուլտացիա տրիխոլոգի հետ 👩‍⚕️

nn

Մենք կարող ենք անդրադառնալ տնային պայմաններում արվող փիլիգներին։ Այն մարդիկ, ովքեր ունեն գլխամաշկի խնդիրներ, հակացուցվում է փորձել որևէ միջոց առանց մասնագիտական խորհրդի։

Գլխամաշկի փիլինգն անհրաժեշտ է այն մարդկանց, ովքեր

🔵 ունեն յուղոտ գլխամաշկ
🔵զգում են յուղային շերտի առկայություն
🔵 ովքեր գլխամաշկը լվանում են չփրփրող փափուկ միջոցներով
🔵 ովքեր հաճախ են օգտվում սթայլինգային միջոցներից
🔵 թեփի խնդիր ունեցող մարդկանց։

Միջինում փիլինգը պետք է օգտագործել շաբաթը մեկ անգամ։ Ավելի հաճախ օգտագործումը կարող է վնասել պաշտպանիչ շերտի առաջացմանը։ Կան փիլինգներ, որոնք պետք է քսել կեղտոտ, որոշները` մաքուր գլխամաշկին շամպունից հետո 😇

mm

Բոլոր փիլինգային միջոցներ կիրառելու տարբերակները նույնն են։ Եթե բաղադրության մեջ գերակշռում են թթուները, քսելուց անպայման կիրառել ձեռնոցներ։
Քսելուց այնպես անել, որ նյութը հիմնականում տարածվի մազարմատներին։ Այնուհետև մերսող շարժումներ անել, որպեսզի նպաստենք նյութի լավ ներծծմանը։ Մի քանի րոպե պահելուց հետո գլխամաշկը պետք է լվանալ շամպունով։

Շատերի մոտ հարց է առաջանում`արդյոք կարելի՞ է դեմքի համար նախատեսված փիլինգն օգտագործել գլխամաշկին🔎

Այս հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ։ Շատերն ասում են, որ կարելի է։ Մի մասը հակված է մտածել, որ այն կչորացնի գլխամաշկը կամ օրինակ ներկած մազերի դեպքում` փոխել գունավորումը։ Կան նաև դեմքի համար նախատեսված միջոցներ, որոնց բաղադրությունը թույլ է և գլխամաշկին հատկապես ոչ մի ազդեցություն չի կարող թողնել 🌱

գլխամաշկգլխամաշկի փիլինգմազերի խնամք

հեղինակ՝

Julieta Mikayelyan

Բլոգի հեղինակ