Ի՞նչ գիտենք մենք մազահեռացման այս մեթոդների մասին։ Արդյունավետ են արդյոք այդ տեխնիկաները և կանխո՞ւմ են մազի աճը։
Julieta Mikayelyan
հնվ 22, 2022 · 4 րոպե
Ժամանակակից աշխարհում մազահեռացման հարցը արագ և հեշտ լուծող բազում տեխնիկաներ կան։ Բայց, հաճախ ենք լսում տարբեր կարծիքներ այն մասին, որ դրանք կարող ենք վտանգել առողջությունը կամ այդքան էլ էֆեկտիվ չլինել։ Իսկ անցանկալի մազերից ազատվելու միտքը գրավիչ է բոլորի համար։ Մենք որոշել ենք անդրադառնալ այն տեխնիկաներին, որոնք առաջարկվում են Հայաստանում գործող գեղեցկության կենտրոնների կողմից 👩🔬🔬
Ուրախությամբ պետք է նշենք, որ մեզ մոտ արագ են հասնում բոլոր նոր տեխնոլոգիաները և շնորհակալություն հայտնել ոլորտի առաջատարներին🤗
Վերջերս հաճախ է խոսվում դիոդային էպիլացիայի մասին։ Սա անհամեմատ նոր և կատարելագործված տեխնիկա է, որի մասին պետք է իմանալ հետևյալը։
Դիոդային մազահեռացումը տարբերվում է սովորական լազերային էպիլացիայից իր էֆեկտիվությամբ։ Այս պահին սա միակ մազահեռացման տարբերակն է, որ ապահովում է մեկընդմիշտ ազատումը անցանկալի մազերից՝ 85-90 %-ով և պահանջով մաքսիմալ այցերի քանակը 4-5 պրոցեդուրա է (Տվյալները վերցված են ԱՄՆ-ում և Եվրոպայում կատարված 5- ամյա փորձարման արդյունքներից):
Դիոդային լազերային ճառագայթները ավելի քիչ են ազդում մաշկի մակերեսին և, փոխարենը, խոր ազդեցություն են ունենում ֆոլիկուլին և դրանով էլ պայմանավորված է բարձր արդյունավետությունը։ Լազերային մշակման ժամանակ մազարմատին ուղղվում է ուժեղ ջերմային ազդեցություն։ Լազերային ճառագայթի արձակած լուսային իմպուլցները լցվում են մելանինի մեջ (պիգմենտ, որ պատասխանում է մազի գույնի համար) և այրում աճման ակտիվ ֆազայում գտնվող մազարմատը։ Դիոդային ալիքիի երկարությունը 810 նանոմետր է💡
❗Կարևոր է նշել նաև, որ մազահեռացման են երթարկվում միայն աճող մազերը, այսինքն, եթե կան մազարմատները, որոնք դեռ պասիվ են և չեն սկսել գործել, դրանք չեն այրվում, բայց աճում են բարակ և բաց երանգավորմամբ։ Սրանով է պայմանավորված հենց այցերի քանակը։
Էպիլացիայի այս տեսակը կարելի է ասել ընդհանրապես ցավոտ չէ։ Դա պայմանավորված է նրանով, որ լազերը շատ տարածք է ընդգրկում, այսինքն, շատ լուսային ազդեցություն է լինում և քիչ տաքություն։ Սա նաև պաշտպանում է մաշկը այրումներից և տարատեսակ ազդեցություններից։
Դիոդային մազահեռացումը համապատասխանում է բոլորին՝ անկախ մաշկի տեսակից, կառուցվածքից և մազի գույնից։ Այն գրեթե չունի հակացուցումներ և յուրաքանչյուրի համար օգտագործվում է առանձին կարգավորումներով։
Այս մազահեռացումը հակացուցված է 🚫
❌հղիներին և կրծքով կերակրող մայրերին
❌շատ արևայրուքի դեպքում
❌մաշկային հիվանդությունների դեպքում
❌էպիլեպսիայի
❌դիաբետի որոշ տեսակների
❌արյան հիվանդությունների դեպքում ։
Ալեքսանդրիտյան մազահեռացումն արվում է 755 նանոմետր լազերային ալիքի միջոցով։ Այն ևս այրում է ֆոլիկուլը և նպաստում է ոչ միայն մազահեռացմանը, այլ նաև աճի դանդաղեցմանը։
Կարևոր է նշել, որ որպես հավելյալ էֆեկտ, այն նպաստում է կոլագենի և էլաստինի արտադրմանը, վերացնում է պիգմենտային գծերը և մաշկի սև կետերը։
Ալեքսանդրիտյան մազահեռացման ազդեցությունը կարող է պահպանվել մինչև 10 տարի։ Այս մեթոդը ևս ամենատարածվածներից է և չնայած դիոդայինի ի հայտ գալուն, շատերը այս մեթոդից չեն հրաժարվում և շարունակում են նախընտրությունը տալ նրան։
Հակացուցումները նույն են, ինչ դիոդային մազահեռացման դեպքում։
Ինչպե՞ս պետք է արվի Ալեքսանդրիտյան մազահեռացումը 👩⚕️
Մասնագետը պետք է մաքրի էպիլացիայի հատվածի մաշկը և կարգավորի սարքի ուժգնության աստիճանը` հաշվի առնելով այցելուի մաշկի գույնը և մազի կառուցվածքը։ Այցելուին պարտադիր տրամադրվում են պաշտպանիչ ակնոցներ: Ժամանականից լազերային սարքերն ունեն նաև կրիոգեն սառեցման համակարգ։ Սա նշանակում է, որ ջերմային ազդեցությունից հետո, սարքը ցողում է գազ, որը արգելափակում է ցավը և պաշտպանում է մաշկը այրումից և այլ միկրոտրավմաներից։ Այցելուն միայն զգում է տաքություն և թեթև ծակծկոց: Որպես կանոն, հավելյալ ցավազրկելու կարիք չի առաջանում։
Մաքսիմալ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի կանոնններ։
❗Այցելությունների ժամանակահատվածում արգելվում է կատարել ոսկով կամ շուգարինգով մազահեռացում։
❗ Առաջին 2 օրվա ընթացքում պետք է խուսափել այցելել լողավազանև նույնիսկ ընդունել շատ տաք ցնցուղ։
❗Բնական և արհեստական արևայրուք ստանալը պետք է հետաձգել մի քանի շաբաթով։
Մենք փորձեցինք անդրադարձ կատարել մազահեռացման այս երկու տեսակներին, որպես ժամանակակից լավագույն միջոցներ։ Այս տարբերակները ակտիվորեն փորձարկման և ուսումնասիրման փուլում են։ Ինչևէ, չմոռանանք, որ ցանկացած պրոցեդուրայից առաջ անհրաժշտ է խորհրդակցել մասնագետի հետ՝ անցանկալի արդյունքից խուսափելու համար և անհրաժեշտ է հետևել բոլոր ցուցումներին 💜
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ