Ինչպե՞ս կարող է դեմքի մերսումը փոխել մեր դիմագծերը կամ ընդգծել այն։ Ո՞ր դեպքերում է օգտակար դեմքի մերսումը։
Julieta Mikayelyan
հնվ 30, 2022 · 3 րոպե
Ուրախ եմ, որ այսքան տարի այս ոլորտում եմ, քանի որ սա շատ բարի և արդյունավետ ուղղություն է։ Ես ականատես եմ եղել թե ինչպես մերսումը կարող է հրաշքներ գործել։ Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է լիմֆատիկ համակարգը, հագեցնում է բջիջները թթվածնով և, որ ամենակարևորն է, հեռացնում է մկանային սպազմը՝ հիպերտոնուսը և արդյունքում մենք ստանում ենք առողջ, երիտասարդ, առաձգական մաշկ, երջանիկ արտաքին և հանգիստ դեմքի արտահայտություն 💆♀️
Սկսած 16-17 տարեկանից, երբ արդեն մաշկի խնամքը սկսում է ակտուալ դառնալ, կարելի է ուշադրություն դարձնել նաև դեմքի մերսմանը։ Ինչո՞ւ հենց այս տարիքից, որովհետև այդ տաիրքը նաև հայտնի է «արտահայտված այտեր» ունենալով, մերսումը կարող է լուծել այս հարցը և շատ դեռահասների ազատել կոմպլեքսներից 🧚♀️
Սա որպես ընդհանուր պատկերացում։ Կան մերսման տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրը լուծում է կոնկրետ խնդիր։ Օրինակ, միոֆասցիալ մերսումը օստեոպատիկ ազդեցություն է ունենում դեպքի վրա։ Սա խորքային աշխատանք է մկանի հետ։ Այն հեռացնում է մկանային հիպերտոնուսը, որի հետևանքով ստանում ենք առաձգական մաշկ և արտահայտիչ դիմագծեր։ Այսինքն, տեղի է ունենում բնական երիտասարդացում։
Կան նաև մերսման տեսակներ, օրինակ՝ իսպանական, բրազիլական, չինական, որոնք տալիս են խորքային ռելաքսացիա։ Այս մերսումները լիֆթինգ էֆեկտ ունեն, հեռացնում են այտուցները։ Իսպանական մերսման ժամանակ աշխատում ենք նաև վզի և ուսերի մկանների հետ, որի հետևանքով, օրինակ, թուլանում է ճակատային հատվածը և հարթվում են միմիկայի և տարիքային կնճիռները։
Իհարկե սրանք կոսմետոլոգիայի տարբեր ուղղություններ են և տարբեր մոտեցումներ առողջության նկատմամբ։ Մերսումը վեր է հանում հենց մեր օրգանիզմի պոտենցյալը, որ կա յուրաքանչյուրի մոտ, յուրաքանչյուր տարքիում և մեր օրգնիզմի վրա ունեցած այդ ազդեցության շնորհիվ ընթանում է բնական երիտասարդացման պրոցես։ Այն դրական է անդրադառնում նաև մարդու էներգիային։
Այո, կարելի է։ Նույնիսկ պարտադիր է, որպեսզի առողջացվեն այդ հատվածների բջիջները և ազատվենք տոքսիններից 🌱
Հենց ինքը հորմոնիան նշանակում է ամբողջականություն և ներդաշնակություն քո մասնիկների միջև։ Այս ներդաշնակության զգացման վերականգնման համար էլ նախատեսված է պրոցեդուրան։ Այն ներառում է որովայնի, ուսերի, վզի, գլխի և դեմքի մերսում և վերջում՝ ալգինատ դիմակ 🌿
Այս հարցը հետաքրքրում է շատերին։ Միակ կախվածությունը՝ մերսումից հետո ունեցած թեթևությունն է, անթերի տեսքը 🤩 💆♀️
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ