Ինչի՞ն ուշադրություն դարձնել այժմ օծանելիք ընտրելիս։ Խորհուրդներ պարֆյումերից։ Ինչի՞ց սկսել հավաքել «պարֆյումերային զգեստապահարան»։ Ակտուալ բույրեր։
Julieta Mikayelyan
փտր 5, 2022 · 3 րոպե
«Թերթելով» Vogue էլեկտրոնային ամսագրի էջերը պատահաբար հանդիպեցինք թեմայի, որը ոչ միայն հետաքրքիր է, այլ համոզված ենք՝ շատերի մոտ է հարցեր առաջացրել։ Ինչպե՞ս կազմել «պարֆյումերային զգեստապահարան»։
Մենք կփորձենք համառոտ ձեզ ներկայացնել, թե ինչու են բույրերը բաժանվում ըստ օրվա ժամային ընթացքների՝ ցերեկային, երեկոյան և վերարտադրել Vogue-ի անդրադարձը այս անչափ ուշագրավ թեմային։
Հատուկ բույրեր, որպես այդպիսիք, իհարկե, չկան և բույրի ընտրությունը մեծապես կախված է անձի վարած կենսակերպից։ Այդ է պատճառը, որ խորհուրդ տալ օծանելիք առանց ծանոթանալու մարդու հետաքրքրություններին շատ դժվար է։
Մեզ մոտ ձևավորված մշակույթ կա, որ առավոտյան նախընտրում ենք կրել թարմ, թեթև որևէ բույր։ Միստերը, դեզոդորանտները կարող են ապահովել այդ թեթևությունը օրվա առաջին կեսին։ Պարֆյումացված ջուրը ևս, բայց նախընտրելի է այն կիրառել կեսօրին, քանի որ այստեղ բույրերը հագեցած են և բազմաբովանդակ։ Իսկ օծանելիքները, որոնց վրա նշված է intense և extreme, հանգիստ տարբերակներ են և հարմար են երեկոյի համար։
Օծանելիք ընտրելիս կարևոր է ոչ միյան բույրի կոնցենտրացիան հաշվի առնել, այլ նաև ինտենսիվությունը, ակտիվ նոտան՝ «սիրտը» և երրորդային էլեմենտները։
Օրինակ, կարող ենք վերցնել ցիտրուսային բույր, որն ունենա խիտ կոնցենտրացիա, բայց միևնույն ժամանակ այն լինի թեթև։ Սաթե- փայտային նոտաները, հակառակը, վառ են արտահայտվում նույնիսկ քիչ կոնցենտրացիայի դեպքում։
Այժմ թե՛ նորաձևության, թե՛ պարֆյումերային աշխարհում սահմանված չեն հատուկ և խիստ, ընդունած մշակութային կոդեր, որոնք թույլ կտան գնահատել, արդյոք Ձեր կրած պարֆյումը ճիշտ է ընտրված, թե՝ ոչ💫
Այնպես որ, եթե ունեք տրամադրություն հենց առավոտից բուրել արևելյան բույրերով, ինչու՞ ոչ։ Միակ ու, թերևս, ամենակարևոր տաբուն չափն է։ Իդելական է համարվում 2-3 ցողումը։ Սա այն չափաբաժինն է, որի դեպքում ճիշտ են բացվում գրեթե բոլոր պարֆյումների նոտաները։
Իհարկե տարբերվում են։ Պարֆյումերային ավանդույթները, որպես կանոն, կապված են պատմական և մշակութային առանձնահատկությունների հետ այնպես, ինչպես օրինակ, մեր գաստրոնոմիկ զգացողությունները 🌸
Նույնը կարող է վերաբերել առանձին նոտաներին։ Մեզ մոտ միգուցե լավանդան ասոցացվում է զգեստապահարանի համար նախատեսված պարկի հոտի հետ, իսկ օրինակ Ֆրանսիայում այն համարվում է ամենաթարմ բույրերից մեկը և ունի հարուստ պատմություն ու միայն դրական ասոցիացիաներ է առաջացնում բույրը կրողների մոտ։ Իսպանիայում ներոլլայի դեզոդորանտը միայն հիգիենայի պրոդուկտ է, իսկ մեզ մոտ ներոլան բավական էկզոտիկ է և շատերը այն համարում են հարուստ արևելյան բույր ☄️
Շատերը նախընտրում են ձմռանը «տաքանալ» ալկոհոլային, ձիգ բույրերով, իսկ ամռանը հովանալ թեթև ծաղկային օծանելիքով։
«Պարֆյումերային զգեստապահարան» հավաքել կարող եք սկսել ցիտուսային բույրերից․ վերջիններս ամենապարզ, գեղեցիկ բացվող բույրերից են և հասանելի են շատ տարբերակներով։ Հետո կարելի է ունենալ փայտային և խոտի բույրեր։ Անպայման ծանոթացեք պարֆյումերիայի դասական միտումներին, լայնորեն կիրառվող հիմնական տարրերին,ինչպիսիք են այժմ մեծ պահանջարկ ու հետաքրքրություն վայելող պաչուլին կամ շամպայնը։ Այժմ նաև ակտուալ են դառնում ռետրո օծանելիքները՝ խիտ պուդրային բուրերով 🌾
Ինչևէ, պարֆյումի ընտրությունը բոլոր ժամանակներում էլ անհատականությունն ընդգծելու համար է արվել, ուստի կարևոր է, որ հիմնականում առաջնորդվեք սեփական նախընտություններով և զգացողություններով 🌿
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ