Չոր մաշկի խմանք։ Օգտակար խորհուրդներ չոր մաշկի խնամքի համար ձմռանը։ Ի՞նչ միջոցներ օգտագործել, որոնք բացառել։
Julieta Mikayelyan
հնվ 25, 2022 · 4 րոպե
Բոլոր այն միջոցները, որոնք մենք կիրառում ենք, թվում է, թե բավական չեն, որպեսզի ցրտից պաշտպանենք մաշկը և խուսափենք ավելորդ չորությունից և անհարմարությունից։ Նախ անդրադառնանք մաշկի տեսակների որոշմանը, այնուհետև չոր մաշկի խնամքի մի քանի կետեր Ձեզ ներկայացնենք, քանի դեռ ձմեռը շարունակվում է և թեման չի կուրցնում իր օգտակարությունն ու ակտուալությունը 🌨️
Մաշկի տիպը տնային պայմաններում որոշող երկու պարզ մեթոդ կա․
Մաքրեք մաշկը լվացման համար նախատեսված միջոցներով և լավ չորացրեք թղթե սրբիչով։ Չկիրառել որևէ խոնավեցնող միջոց, տոնիկ կամ թերմալ ջուր։ Մեկ ժամից հետևեք մաշկի փայլին այտերի շրջանում, քթին և ճակատին։ Այնուհետև 30-60 րոպե հետևել, արդյուքում նկատվում է չորություն այդ նույն հատվածներում։
Չարությունը ուղեկցվում է ձգվածությամբ, մաշկի գրգռվածությամբ՝ հիմնականում քթի, այտոսկրերի և շուրթերի շրջանում։
🟢Եթե լվացվելուց մի քանի ժամ հետո մաշկին զգացվում է ձգվածություն, հնարավոր է նաև քոր, ապա, անկասկած կարելի է այն որակել որպես չոր։
🟢Եթե քթի և ճակատային հատվածում նկատվում է թեթև փայլ՝ ամենայն հավանականությամբ մաշկը կոմբինացված է։
🟢Եթե T- հատվածում փայլ է առաջանում առաջին մեկ ժամվա ընթացքում, այնուհետև փայլ է առաջանում նաև այտերին՝ մաշկը յուղոտ է։
🟢Եվ վերջապես, եթե լվացվելուց և որոշակի ժամանակ անց Ձեր մաշկը ընդհանուր չի փայլում և ձգվածության զգացողություն չկա, ապա դուք ունեք նորմալ մաշկի տիպ։
Մաքրեք դեմքը և մի կիրառեք որևէ խնամքի միջոց։ 2 ժամ հետո վերցրեք անձեռոցիկ և մաքրեք ճակատը, քիթը, դունչը, այտերը և հետևեք, թե որքան մաշկային յուղ է ներծծվել անձեռոցիկի մեջ։
Եթե որևէ հետք գրեթե չկա անձեռոցիկին, դուք, ամենայն հավանականությամբ, ունեք չոր մաշկ։ Եթե T- հատվածից հետքեր մնացել են անձեռոցիկին, իսկ այտերից՝ ոչ, դուք ունեք կոմբինացված մաշկ։ Նորմալ մաշկի դեպքում ևս կարող են լինել հետքեր, բայց՝ աննշան։ Դե իսկ հետքերի առատությունը խոսում է այն մասին, որ դուք ունեք յուղոտ մաշկ 💁♀️
🍂 Մաշկի ամենատարածված տեսակներից մեկի՝ չոր մաշկի հիմնական առանձնահատկությունը էպիդերմիսի կոպիտ, ձգված և թեփոտված վիճակում լինելն է։ Չոր մաշկի առաջացման պատճառները հասկանալը և վեր հանելը կօգնի ոչ միայն խոնավեցնել մաշկը, այլ ազատվել չորության խնդրից։
Չոր մաշկի դեպքում յուղարտադրությունը քիչ է լինում և նկատվում է անհարմարություն խնամքի միջոց չօգտագործելու դեպքում։ Մարդկանց անհանգստացնում է մաշկի առանձին հատվածքների քորը և կարող է նաև նկատվել դեմքի գունատություն։ Բայց այս տեսակ մաշկը հազվադեպ է բախվում լայնացած ծակոտիների և բորբոքումների խնդրին 🧚♂️
Չոր մաշկին ամենաշատն անհրաժեշտ է ոչ միայն խոնավեցում, այլ սնուցում։ Չոր մաշկի խոնավության մակարդակը նույնիսկ կարող է համահավասար լինել յուղոտ մաշկի խոնավությանը։ Այստեղ գործ ունենք պաշտպանիչ լիպիդային թաղանթի վերականգնման հետ։Դա է պատճառը, որ չոր մաշկը տեսանելիորեն ավելի բարակ և քիչ առաձգական Է։
Խնամքի մեջ պետք է ներառել լիպիդներով և յուղերով հարուստ միջոցներ։ Մաքրման համար օգտագործել կրեմային և փրփուրային բաղադրությամբ նյութեր։ Դիմահարդարման հեռացման համար իդեալական են հիդրոֆիլ յուղերը, բալզամները կամ հատուկ կաթիկները։ Կարելի է օգտագործել նաև միցելյար ջուր, բայց վերջում անպայման լվանալ մաշկը, քանի որ վերջինիս մեջ առկա նյութերը կարող են վնասել պաշտպանիչ շերտը🌿
Ամենօրյա տոնիկի օգտագործման համար անհրաժեշտ է ընտրել սպիրտ չպարունակող միջոցներ։ Իսկ օրվա ընթացքում, եթե առաջանում է ձգվածության և դիսկոմֆորտի զգացում, կարող եք հավելյալ խոնավեցնել մաշկը սփրեյներով կամ թերմալ ջրի օգնությամբ (հետևեք, որ վերջինիս մեջ քիչ լինի աղի պարունակությունը)։
Չոր մաշկի խնամքը պետք է ընթանա 2 փուլով։
🟢 1-ին փուլում կիրառել արագ ներծծվող տեքստուրայով միջոցներ, օրինակ՝ տոներ կամ շիճուկ։
🟢 2-րդ փուլում՝ կրեմ կամ յուղ, կախված ձեր նախընտրությունից։ Եթե որոշում եք ընտրել յուղային միջոցներ, պարտադիր է, որ դրանք լինեն հատուկ կոսմետոլոգիական միջոցներ։
Ընդհանուր խորհուրդներ։
🌱 Օրվա ընթացքում կիրառեք խոնավեսնող սփրեյ,
🌱 խիտ տեքստուրայով կրեմները արագ են ներծծվում, եթե այն քսում եք խոնավ մաշկին,
🌱 որպես SOS միջոց օգտագործեք չլվացվող գիշերային դիմակներ,
🌱սնուցող միջոցներ կիրառելուց առաջ անպայման հեռացնել մահացած մաշկը, այլապես սնուցումը օգտակար չի լինի։
Մենք Ձեզ ներկայացնում ենք չոր մաշկի առանձնահատկությունները, բայց ցանկացած դեպքում ճիշտ է կոսմետոլոգիական խորհրդատվություն անցնել մասնագետի մոտ, որպեսզի խուսափեք մաշկը ավելորդ սթրեսի ենթարկելու ռիսկերից։
հեղինակ՝
Julieta Mikayelyan
Բլոգի հեղինակ