Բնական բաղադրիչներով պատրաստված 5 արագ պատրասվող դիմակ՝ խնամված, թարմ և առողջ մաշկ ունենալու համար։
Ջուլիետա Միքայելյան
հլս 26, 2020 · 5 րոպե
Մենք շարունակում ենք գտնել և ձեր ուշադրությանը ներկայացնել խնամքի այնպիսի տարբերակներ, որոնք անվնաս են, օգտակար և բյուջետային:
Այս անգամ որոշել ենք անդրադառնալ դեմքի մաշկի խնամքին և առաջարկել փորձել այս դիմակները, որոնք կարող են անփոխարինելի միջոց դառնալ ձեզ համար և ապահովել ամբողջ օրվա ինքնավստահությունն ու գեղեցկության զգացումը:
Դիմակն ունի հարթեցնող, մաքրող և մաշկի վերարտադրմանը նպաստող ազդեցություն:
Կանաչ սուրճի փոշին և կանեփի յուղը համադրելով վարդաջրի հետ՝ կստանաք թարմեցնող զգացողություն ու հիանալի արդյունք:
Դիմակն արդյունավետ է հատկապես յուղոտ մաշկի համար, բայց հակացուցված չէ օգտագործել նաև տարբեր տիպի մաշկ ունեցող մարդկանց: Խառնուրդը կարելի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:
Փոքր կերամիկական ափսեի մեջ բաղադրիչները խառնել կերամիկական գդալով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։
Այս բաղադրությունը 100% օրգանական է և չի վնասում մաշկը կամ առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:
Մեր <<պեղումների>> արդյուքում գտնվեց ևս մեկ բաղադրատոմս, որը կիրառելի է ինչպես դեմքի, այնպես էլ մազերի ու գլխամաշկի համար:
Առաջարկում ենք ավոկադոյով դիմակ, որն ունի սնուցող և խոնավեցնող ազդեցություն, ևս նախատեսված է բոլոր տիպի մաշկի համար և ցանկալի է օգտագործել շաբաթը մեկ անգամ:
*Կիտրոնի եթերայուղն ունի բարձր լուսազգայունություն, ուստի խորհուրդ է տրվում դիմակն օգտագործելուց հետո խուսափել արևի ճառագայթներից 12 ժամով:
Այդ դիմակը սպիտակեցնում և փափկեցնում է դեմքի մաշկը ի շնորհիվ վարդաջրում պարունակող C վիտամինի, սպիտակ կավի, կամելիայի յուղի և վարդագույն կավի համադրության: Դիմակը էֆֆեկտիվ է հատկապես չոր և պրոբլեմատիկ մաշկի համար: Անհրաժեշտ է օգտագործել շաբաթը 1 անգամ :
Գազարի հյութից, ժոժոբայի յուղից և կիտրոնի եթերայուղից պատրաստված այս թարմ դիմակը ունի սնուցող, հանգստացնող, հարթեցնող ազդեցություն, վերականգնում է վնասված մաշկն ու լուծում յուղոտ մաշկի հետ կապված շատ խնդիրներ:
Դիմակը հարուստ է սնուցող ճարպաթթուներով: Ժոժոբայի յուղը հանդիսանում է հակաբորբոքային, ոչ կոմեդոգենիկ հիանալի միջոց: Նպաստում է յուղոտ մաշկի բարելավմանը և փակում ծակոտիները:
Գազարի խոնավեցնող և հակաբորբոքային ազդեցության մասին հաճախ կարելի է լսել մասնագետներից: Այն հանդիսանում է ուժեղ հակաօքսիդանտ վնասված մաշի համար ու կիտրոնի եթերայուղի ազդեցությամբ մաշկը ստանում է տոնավորված, առողջ տեսք:
Բանանը այն միջոցն էր, որը կարող է դառնալ մաշկի խնամքի ամենօրյա անփոխարինելի տարր: Այն հարուստ է կալիումով, B, C խմբի վիտամիններով և օգտակար է չոր և վնասված մաշկի համար:
Բանանը կարելի է համադրել շատ միջոցների հետ: Ուշագրավ է, որ այն իդեալական է հատկապես բաոբաբի յուղի և փոշու հետ: Լուծույթը վերացնում է կարմիր բծերը, մաշկի անհարթությունները, հարթեցնում է կնճիռները: Այս դիմակը կարելի է օգտագործել նաև ձեռքերին և քսել մազերի ծայրերին:
Այս դիմակը կարող եք կիրառել նաև մաշկի այն հատվածներին, որտեղ կա ակնե:
Եվ վերջում, խնամքի միջոցներ ընտրելիս մի մոռացեք նախապատվությունը տալ օրգանական միջոցներին, որոնք անվնաս են ինչպես մաշկի, այնպես էլ՝ շրջակա միջավարի համար:
հեղինակ՝
Ջուլիետա Միքայելյան
Գործընկերների հետ կապի պատասխանատու SalonSpa.am ում